Alt

Այս տարի լրացավ պոլսահայ բանաստեղծ Զահրատի ծննդյան 90-ամյակը


Զահրատյան պոեզիան մեկտեղել էր գրողների և ընթերցողների, արվեստագետների ու պաշտոնյաների: Ցերեկույթի հյուրերից էր նաև բանաստեղծի այրին` Անայիս Եալտըզճեանը:

Alt

Հայաստանում է Չեխիայի կարդինալ Դոմինիկ Դուկան


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Հայաստան է ժամանել Չեխիայի կարդինալ և Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկան: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Չեխիայի հայ համայնքին առնչվող հարցեր:

Alt

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Նոյեմբերի 3-ից 5-ը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Խորհրդի սեղանին դրված էին  մի քանի կարևոր թեմաներ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և նվիրապետական աթոռների հարաբերություններին,  թեմերի գործունեությանը, Հայ եկեղեցու միջեկեղեցական հարաբերություններին,  ծիսական-կարգապահական կյանքին վերաբերող հարցեր:

Alt

Խաչի գյուտի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Քրիստոսի խաչափայտի գյուտի տոնով ավարտվում Տերունի նշանին նվիրված չորս տոների շղթան: Մայր Տաճարում պատարագիչն էր Հովհաննես աբեղա Սահակյանը:

Alt

Նախատեսվում է պատմական Անիի եռաչափ մոդելավորումը Հայաստանում


Հայաստանում գործող Լոկատոր» ընկերությունը մեծամասշտաբ ծրագիր է նախաձեռնել՝ միջնադարյան Անիի ամբողջական վերականգնումը վիրտուալ համակարգում՝ եռաչափ մոդելավորմամբ:

Alt

«Որովհետև հայ են». թուրք գրող Փընար Սելեքի գիրքը՝ հայերեն


Այս օրերին Հայաստանում գտնվող ֆրանսաբնակ թուրք գրող, սոցիոլոգ, հասարակական գործիչ Փընար Սելեքը հանդիպել է լրագրողների հետ: Հայ ընթերցողին կներկայացվի գրողի՝ Որովհետև հայ են» գրքի հայերեն թարգմանությունը:  

Alt

Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը տեղադրվել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի բակում


Հայ խաչքարագործները կրկնօրինակում են Ջուղայի խաչքարերը: 100 խաչքարերից 31-ն արդեն պատրաստ են ու տեղադրվել են Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում:

Alt

Թարգմանչաց տոնին ժամանակակից լավագույն թարգմանիչներին շնորհվել է «Կանթեղ» մրցանակը


Այս տարի Հայաստանի գրողների միության և Հայ առաքելական եկեղեցու Կանթեղ» մրցանակին արժանացան չորս թարգմանիչներ՝  Անահիտ Բոստանջյանը, Հրաչյա Սարուխանը, Կարինե Խալատովան, Գեորգի Կուբատյանը:

Alt

Մարդասիրական առաքելությամբ Հայաստան են ժամանել բժիշկներ Ֆրեզնոյից


Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի առաջնորդությամբ` ԱՄՆ –ից մեր երկիր են ժամանել հայ և օտարազի 25 բժիշկներ մասնագիտական անվճար ծառայություն մատուցելու հատկապես մարզերի բնակչությանը:
Առաքելության մասնակիցներն այցելել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը:  

 

Alt

Սրբոց Թարգմանչաց տոնը Օշականում


Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է Սրբոց Թարգմանչաց հիշատակը: Ավանդույթի համաձայն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվում է ուխտի պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ` Սրբոց Թարգմանչաց տոնին ժամանակակից լավագույն թարգմանիչներին շնորհվում  է Կանթեղ» մրցանակը:

Alt

Վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում


Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Հայ եկեղեցու կուսակրոն յոթ քահանա՝ Ռուբեն աբեղա Զարգարյանը, Կիրակոս աբեղա Դավթյանը, Պարթև աբեղա Բարսեղյանը, Կյուրեղ աբեղա Դավթյանը, Խորեն աբեղա Առաքելյանը, Գարեգին աբեղա Համբարձումյանը, Նշան աբեղա Հմայակյանը, ստացան վարդապետական աստիճան: Արարողությունը կատարեց  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Alt

Առաջին ջրօրհնեքը նորօրհնյալ մյուռոնով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետը նորօրհնյալ մյուռոնով կատարեց առաջին ջրօրհնեքի արարողությունը: