Alt

Մայր Աթոռ և Սփյուռքի հայոց թեմեր. պարզաբանում է Ս. Էջմիածինը


Ներեկեղեցական մի շարք խնդիրների շուրջ այսօր հրավիրված մամլո ասուլիսում պարզաբանումներ է տվել Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցերը կապված են եղել հիմնականում Սփյուռքի թեմերի հետ հարաբերություններին: 

Alt

Երվանդ Մանարյան. տարիքը՝ 100 մինուս 10


Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում նշվել է ռեժիսոր, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոբելյանը: Արտիստի 90-ամյակը Փոփոխությունների թատրոնը նշել է100 մինուս 10» խորագրով նոր բեմադրությամբ: 

Alt

Յուրի Ռոզումի հեղինակային համերգը Կամերային երաժշտության տանը


Դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, գիտական ու հասարակական գործիչ Յուրի Ռոզումն իր 60-ամյակի առիթով համերգաշար է անցկացնում աշխարհի տարբեր երկրներում: Երևանի կամերային երաժշտության տան համերգի հատուկ նշանակության մասին պատմում է մեր տեսանյութը: 

Alt

Հայ հոգևոր երգը նոր մատուցմամբ


Երևանի կամերային երգչախումբը, դաշնակահար Տիգրան Համասյանը և Ի Թի Էմ» գերմանական ձայնագրման ստուդիան նորովի են ներկայացնում հայ հոգևոր երգը: Համագործակցող կողմերը պատրաստվում են նաև ձայնասկավառակ թողարկել: 

Alt

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցը Մյանմարի միություն հանրապետություն


2014-ի հոկտեմբերի 1-5 ը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը առաջին հովվապետական այցը կատարեց Մյանմար(նախկինում՝ Բիրմա): Վեհափառ հայրապետն այցելել է նաև Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի: Եկեղեցում տարիներ շարունակ ծեսեր ու արարողություններ է կատարել մի մարդ, որը հոգևորական չէ, հայերեն չի խոսում: Խնդրին հատուկ անդրադարձ է կատարվել նաև Մայր Աթոռում հրավիրված ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: 

Alt

Հրաչ և Սյուզան Թուֆայանները Էջմիածնի հայորդյաց տանը


Ավելի քան 600 երեխա Էջմիածնի հայորդյաց տանը գեղագիտական կրթություն է ստանում, լեզուներ է սովորում, սպորտով զբաղվում: Նույն հարկի ներքո անվճար սնունդ է ստանում 200 մարդ: Կառույցի կենսագործունեությունն ապահովում է Թուֆայան ընտանիքը: Հոկտեմբերիրի 14-ին հայորդաց տանը սպասում էին Հրաչ և Սյուզան Թուֆայանների հերթական այցին:  

Alt

«Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը Նկարիչների միությունում


Էրեբունի-Երևանի հիմնադրման 2796-ամյակի առիթով բացված ցուցահանդեսն ընդգրկում է 100 նկարչի ստեղծագործություն՝ հին ու նոր սերնդի լավագույն  գործերը` գեղանկար, գրաֆիկա, քանդակ,   ինչպես նաև փաստագրական նյութեր Երևան քաղաքի պատմության և Ալ. Թամանյանի թանգարաններից:

Alt

Հոկտեմբերի 7-ը գրադանավարի օրն է


ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից ամեն տարի` հոկտեմբերի 7-ին, նշվում է գրադարանավարի օրը: Գրադարանավարի մասնագիտական տոնի առիթով մեր նկարահանող խումբն այցելել է Հանրային գրադարան: 

Alt

Հանրահայտ ջութակահար Զախար Բրոնը և դաշնակահար Վահագն Պապյանը՝ Երևանում


Սեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում  աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի և հայտնի դաշնակահար Վահագն Պապյանի համերգն էր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Համերգին մասնակցում էր նաև 14-ամյա, բայց արդեն հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին Ճապոնիայից, որը Բրոնի սաներից է: Համերգը նվիրված էր ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին: 

Alt

Կրոնական տուրիզմ՝ նոր առարկա Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում


Բրյուսովի անվան համալսարանի Միջազգային տուրիզմ» գիտաուսումնական կենտրոնի խնդրանքով հայ հոգևոր մշակույթ, կրոնական տուրիզմ, աշխարհի կրոնները առարկաները դասավանդում են հոգևորականներ՝ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և Շահե վարդապետ Անանյանը: 

Alt

2014 թվականի «Կինոաշունը»՝ շուտով


Հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը  ազգային կինոյի ամիս է հայտարարված: Հայաստանի ազգային կինոկենտրոնը կանցկացնի ամենամյա Կինոաշուն» նախագիծը՝ հին ու նոր ֆիլմերի ցուցադրություններ, կինոգործիչների հոբելյաններ, նրանց ստեղծագործությունների հետահայց ցուցադրություններ: 

Alt

Բացվել է «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսը


Գաֆէսճյան» արվեստի կենտրոնը և Երվանդ Քոչարի թանգարանը այս օրերին Կասկադ համալիրում հրավիրում են Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսին: Այն նվիրված է մեծ  արվեստագետի  115-րդ հոբելյանին: