|
Այս օրերին Կամերային երաժշտության տանը անցկացվում է Նարեկացի արվեստների փառատոնը Կամերային երաժշտության տանը հունիսի 15-22-ը` 8 օր շարունակ, Նարեկացի արվեստների փառատոնը ներկայացնում է հոգևոր, ժողովրդական, դասական ստեղծագործություններ:
|
|
|
Արտակ ՂուլյանԵկեղեցաշինության արդի խնդիրները, հայկական ճարտարապետական կոթողների պատմությունն ու տեսությունը` Արտակ Ղուլյանի դիտանկյունից: Ֆիլմում ներկայացված են ճարտարապետի նախագծած եկեղեցիներն ու կառույցները Հայաստանում ու տարբեր երկրներում: |
|
|
Հայաստանը մասնակցել է Վենետիկի բիենալեինՎենետիկի բիենալեում սովորաբար ցուցադրվում են գեղարվեստական մտածողության ամենավերջին միտումներն ու դրսևորումները, սակայն 2013-ի բիենալեի հիմնական գաղափարախոսությունն անցյալի և ներկայի, ավանդույթի ու մոդեռնի համակցումն էր: Մեր տաղավարը ներկայացվել է հայկական Ս. Ղազար կղզում: Հայաստանը ներկայացրել է Արարատ Սարգսյանի Տղա Դավիթ և աղջիկ Խանդութի» հեքիաթը: Վենետիկյան տպավորություններն են կիսում նկարիչ Արարատ Սարգսյանը, նախագծի համադրող Արման Գրիգորյանը, նախարարության` ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը: |
|
|
Մոնսերատ Կաբալիեն այցելել է Հայսատան ու ԱրցախԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունեցել իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհու համերգը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Մոնսերատ Կաբալիեյի հետ հանդես են եկել նրա դուստրը` սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Համերգին ներկա են եղել հանրապետության վարչապետը, Առաջին տիկինը, Արտաքին գործերի, Մշակույթի նախարարները: Աշխարհահռչակ երգչուհին նաև վարպետության դասեր է տվել մեր թատրոնի երգիչներին ու Կոնսերվատորիայի ուսանողներին: Կաբալիեյի այցը զուտ երաժշտական իրադարձություն չէր, այն անհանգստության ալիք է առաջացրել Ադրբեջանում: |
|
|
Ինչպես խոստովանելՀայ եկեղեցում խոստովանության երկու կարգ կա` ընդհանրական և անհատական: Հավատացյալը ընդհանրական խոստովանության կարող է մանակցել Պատարագի ժամանակ կամ մինչ սկսելը: Խոստովանությունը մեր եկեղեցու 7 խորհուրդներից մեկի` ապաշխարության խորհրդի մաս է: Հոգևոր հայրերը հոգին մաքրելու բազմաթիվ բանալիներ են տվել: Դրանք կարող են օգնել մեզ նաև այսօր, մասնավորապես, Մեծ պահքի շրջանում` Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հարության տոնին ընդառաջ: |
|
ՆազարյաններՆազար և Արտեմիս Նազարյաններն Ազգային բարերար պատվանունն ունեն: Տասնամյակներ շարունակ Նազարյան ընտանիքը եղել են Հայ եկեղեցու կողքին, նպաստել Հայաստանի ու Սփյուռքի համայնքային, կրթական, սոցիալական ծրագրերին, եղել հայապահպանության ջատագովն ու քարոզիչը: Նազարյանների՝ հայաստանյան խոշոր ծրագրերից է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատան շենքի կառուցումը, ԵՊԲՀ Ռադիոլոգիայի կենտրոնը, ՀԲԸՄ նոր գրասենյակի շենքը: Նազարյանների գործունեությունը բարձր գնահատանքի են արժանացրել անկախ Հայաստանի նախագահները, հոգևոր առաջնորդները: Բարեգործությունը քրիստոնեական ճշմարիտ հավատի արտահայտություն է: Այս գաղափարն է առաջնորդում Նազարյան տոհմիկ գերդաստանին: Նազարյանների մասին ֆիլմում գնահատանքի խոսք է հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցում են նաև՝ ՀԲԸՄ տնօրեն (1991-2011) Աշոտ Ղազարյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Պարթև աբեղա Բարսեղյանը, Նազարյանների անվան ռադիոլոգիայի կենտրոնի ռադիոլոգ Մարինա Մովսեսյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, ինչպես նաև Նազար և Արտեմիս Նազարյաններն ու նրանց թոռը՝ Մեթյու Նազարյանը: |
|
|
Աջակցություն սիրիահայերին2011-ի մարտին Սիրիայում բռնկված պատերազմը խաթարեց նաև այնտեղ ապրող հայերի բնականոն կյանքը: Սիրիայում մոտ 70 հազար հայ է ապում: Ապրում էր... մինչև քաղաքացիական պատերազմի բռնկումը: Երկու տարվա ընթացքում մոտ 7000 սիրիահայ ներգաղթեց Հայաստան, ավելի քան 90%-ը ապաստան գտավ մայրաքաղաք Երևանում: Նրանց հիմնական մասը բնակարանի, սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, ուսման և աշխատանքի կարիք ուներ: Արձանագրելով ներգաղթածների կարիքները` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը ձեռնարկեց Արագ արձագանքման ծրագիր սիրիահայ փախստականների համար» ծրագիրը: Ֆիլմը պատմում է Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի աջակցությամբ իրականացված ծրագրի մասին:
|
|
|
Հայրենյաց ոգինԱվարայրի ճակատամարտը պարզ հիշողություն չէ: Այն ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ընթացքում, նոր լիցքեր հաղորդել, դարձել հայրենասիրության օրինակ, որ դրսևորվել է նաև Արցախյան ազատամարտի ընթացքում: Հայրենյաց ոգին» ֆիլմն անդրադառնում է Ավարայրի ճակատամարտի կարևորությանը՝ պատմական, քաղաքական, բարոյական, հոգևոր առումներով: |
|
|
ՏոմարՏոմարը օրացույց բառի հոմանիշն է: Տարածված կարծիք կա, որ օրացույցը ստեղծվել է մարդու տնտեսական գործունեության արդյունքում: Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի կարծիքով սա միակողմանի և թերի մոտեցում է: Տոմարը ժամանակը տրոհելու համակարգ է, և դա կապված է նախևառաջ կրոնի ու մարդու կրոնական պատկերացումների հետ: 1946թ. Սանահինից գտնված բրոնզե գոտին, մի շարք ժայռապատկերներ Սյունիքում վկայում են, որ մեր նախնիներն ունեցել են զարգացած օրացուցային գիտելիք: Ինչու՞ է Հայ եկեղեցին Ս. Ծնունդը նշում հունվարի 6-ին, պատմական ո՞ր դեպքերի բերումով է ձևավորվել Նոր տարին հունվարին տոնելու ավանդույթը: Հին հայկական օրացույցի ներքին օրինաչափությունների, հին ու նոր տոմարների մասին հետաքրքիր ու օգտակար տեղեկություններ է տալիս Տոմար» հաղորդումը:
|

