|
|
ՀՀ անկախության 23-րդ տարեդարձըՆախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն: Հանդիսությանը ներկա էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: |
|
|
Ջիվան և Բենդ. նոր սկիզբ «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնումԴուդուկի և էլեկտրոնային գործիքների անսովոր զուգակցում նորաստեղծ Ջիվանդ և Բենդ» խմբում: Նվագում են Ջիվան Գասպարյան կրտսերը, Արսեն Թովմասյանը, Գագիկ Գագաս Խադավիրդին, Արիկ Բաբայանը, Գևորգ Չարչյանը: |
|
|
Նորարարական համերգ՝ դիջեյ, ձայնարկիչ, բիթբոքս և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբԱնգլիայից ժամանած դիջեյ Սուիչն ու բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ մասնակցում են ոչ ստանդարտ համերգի: Նորարարական համերգային ծրագրի մասին հայտարարում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան`տիկին Քեթրին Լիչը: |
|
|
Եկեղեցական ներկայացուցչական ժողով Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՍեպտեմբերի 18-ին մեկնարկեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ քառօրյա ժողովը, որին մասնակցում է շուրջ 160 պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից: Այստեղ են Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի թեմակալ առաջնորդներն ու աշխարհիկ պատվիրակները: |
|
|
Ճարտարապետ Արմեն Զարյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ հեղինակի 100-ամյա հոբելյանի առիթովԵրևանի կենտրոնի բազմաթիվ բնակելի շենքերի կառուցման, Գլխավոր պողոտայի, Աբովյան փողոցի բարեկագման նախագծերի, գիտական մի շարք աշխատությունների հեղինակ Արմեն Զարյանի 100-ամյա հոբելյանի առիթով նրա նախագծերը, գծագրերը ներկայացվել են Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում: |
|
|
Ընտանիք, հասարակություն և եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներՄայր Աթոռ Ս. Էջմիածնում գիտաժողովի էին հավաքվել պետական, հասարակական, միջազգային կառույցների ներկյացուցիչներ, հոգևորականներ, բժիշներ, ժողովրդագիրներ, ազգագրագետներ՝ քննարկելու ընտանիքի խնդիրները ժողովրդագրական մտահոգիչ իրավիճակի համատեքստում: |
|
|
Մայր ԲՈՒՀ-ի երկու ֆակուլտետները նշում են հիմնադրման 95-ամյակըԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետները նշել են հիմնադրման 95-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բացվել է ցուցահանդես է, ներկայացվել են ֆակուլտետի դասախոսների հեղինակած գրքերը, լուսանկարներ և արխիվային նյութեր: Հանդիսավոր նիստին մասնակցել է նաև հանրապետության նախագահը: |
|
|
Հայաստանցի և Թուրքիայից ժամանած նկարիչները ստեղծագործում են միասինԵՄ աջակցությամբ իրականացվող Նկարիչների փոխայցելություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ նկարիչները բաց արվեստանոցի էին վերածել Ազնավուրի անվան հրապարակը: |
|
|
Բարեգործական ակցիա «Բարձունք 5165» կազմակերպությունումԱրմ ին արմ» միջազգային կազմակերպության 15 բժիշկ Արմավիրի մարզի մինչև 14 տարեկան 400 երեխայի կմատուցի ատամնաբուժական ծառայություն: Ծրագիրն իրականացվում է Էջմիածնում գործող Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության միջոցով: |
|
|
«Օգնիր եզդիներին». բարեգործական համերգ ԱԺ բակումՀՀ Ազգային ժողովի բակում բարեգործական ռոք-համերգ էր կազմակերպել Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը: Համերգին մասնակցում էին երաժշտական մի շարք խմբեր, Արտո Թունջբոյաջյանը, Արամ mp3-ին: Նախաձեռնությունը դատապարտում էր Իրաքի եզդիների համատարած կոտորածը և տուժածներին սատարելու փորձ անում: |
|
|
Խաղաղության, միասնության և համերաշխության երթԱզատության հրապարակից խաղաղության երթի մասնակիցները՝ հայոց բանակի խաղաղապահ ուժերը, հոգևորականներ, եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամներ, շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա: Սուրբ Սարգիս եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների և Իրաքի հյուսիսում սպանված խաղաղ ազգաբնակչության: |
|
|
Երգում են 70-ականների Երևանը և ՀալեպըԱրամ Խաչատրյան» համերգասրահի բեմում երաժիշտներ էին Հայաստանից ու Սիրիայից: Միասին կատարում էին հայկական ու արտասահմանյան հիթեր: Երգում են 70-ականների Երևանը և Հալեպը» նախագծով սիրիահայերը ցանկանում են հայաստանյան կյանքին համակերպվելու օրինակ դառնալ: Համերգն անցկացվում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ: |