|
Գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի ԱյվազյանՏաղավարում՝ գրականություն և արվեստ հաղորդմանը արձակագիր Հովհաննես Երանյանը ներկայացնում է գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և կինոռեժիսոր Աղասի Այվազյանի «Սովորական մարդու գինը» պատմվածքի գրական ու գեղարվեստական բարձր արժանիքները։ |
|
Հակոբ ԿոջոյանՀայկական գրաֆիկայի հիմնադիր Հակոբ Կոջոյանի արվեստը համաշխարհային մշակույթի մաս է կազմում։ Նրա ազդեցությունը տարածվել է իր եւ հետագա դարաշրջանի վրա։ Նրա ամենախոշոր աշխատանքներն են Սասունցի Դավիթ էպոսի 3 տարբերակները։ |
|
Սուրբ ԱստվածՊատարագի այս հատվածը համընկնում է ճաշի ժամի հետ, երգվում է ճաշու շարականը, որից հետո «Սուրբ Աստուած», ապա ճաշի ընթերցված, ճաշի Ավետարան եւ հավատամք։ «Սուրբ Աստուածը» կրկնվում է երեք անգամ ի նշան սուրբ երրորդության, եւ փոփոխական նախադասությամբ ըստ օրվա խորհուրդի։ |
|
Քարոզների և հրահանգների պատաՊատարագի ընթացքում երգչախումբը հաճախ նաեւ արձագանքում է խորանից հնչող ուղերձներին և պատասխանում հրահանգներին։ Երգիչ-Խմբավար Շահե Քեշիշեանը երգչախմբին սովորեցնում է, թե ինչպես պետք է արձագանքել ուղերձներին։ Հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը: |
|
Բարեխոսությամբ Մոր քո և ԿույսիԲարեխոսությամբ մոր Քո և Կույսի, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը: |
|
Խորհուրդ խորինԽորհուրդ խորին, հատված Սուրբ պատարագից, մշակումը՝ Կոմիտաս վարդապետի: Կատարում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու արական երգչախումբը: |
|
Ակսել ԲակունցԻ՞նչ դեր է ունեցել «Զանգեզուր» ֆիլմը սցենարի հեղինակ Ակսել Բակունցի կյանում և ինչ ազդեցություն է ունեցել նրա ճակատագրի վրա։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է «Զանգեզուր» ֆիլմի և Ակսել Բակունցի մասին։ |
|
Հրաչյա ՔոչարՀրաչյա Քոչարը անցած դարի 50–60 ական թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ամենազդեցիկ դեմքերից մեկը։ Ժողովուրդը Լուսակերտի նրա ամառանոցը կոչում էր Գերագույն խորհրդի նախագահության շենք։ Այստեղ գրողի հետ երկրի համար կարևոր խնդիրներ էին քննարկում հանրապետության ղեկավարները։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Հրաչյա Քոչար գրողի ու հակասական մարդու կյանքի ուղու և թողած ժառանգության մասին։ |
|
Հակոբ ՄանանդյանՀակոբ Մանանդյանը մեկն էր այն մեծ գիտնականներից, որոնք դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, այդ կրթարանը դարձրել էին աշխարհի խոշորագույն հայագիտական կենտրոնը։ Մանանդյանը տիրապետում էր տասից ավելի լեզուներ, ճեմարանում ինչպես պատմություն էր դասավանդում, այնպես էլ տարբեր լեզուներ։ Գրել է ավելի քան 150 գիտական աշխատություն՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն։ Ճեմարանի փակվելուց հետո, երբ բացվում է առաջին պետական համալսարանը, Մանանդյանը դառնում է պատմության ամբիոնի վարիչը, այնուհետև ընտրվում համալսարանի ռեկտոր։ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներից մեկն է։ Երբ գիտնականին հիշեցնում էին իր մեծ վաստակի մասին, պատասխանում էր, թե այդ ամենը թող համարվի երախտագիտության տուրք ճեմարանին, որտեղ անցկացրել է իր լավագույն տարիները։ |
|
Օրիորդ Գայանե«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է հայ թատրոնի պատմության եզակի մի առեղծվածի՝ 19-րդ դարի թատրոնի մի դերասանուհու, որը հռչակվել էր՝ որպես Օրիորդ Գայանե: Մեծ համբավ ձեռք բերելուց հետո տարածվում է, որ նա իրականում ոչ թե կին է, այլ տղամարդ: Խաղացել է ընդամենը մեկ տարի, բեմ է բարձրացել ընդամենը չորս դերակատարումով ու հեռացել թատրոնից: Հաղորդումը փորձում է պատասխանել հարցին. իրականում կի՞ն էր այդ փայլուն դերասանուհին և խարդավանքի զոհ, թե՞ իսկապես տղամարդ էր: |
|
Պարույր ՍևակՇուրջ կես դար է անցել Պարույր Սևակի ողբերգական ավտովթարից: Մինչև այսօր դեռ չեն վերացել կասկածները, որ ավտովթարը գրողին սպանելու դիտավորություն էր: Արձակագիր Հովհաննես Երանյանը փորձում է պատասխանել հարցին. արդյո՞ք ավտովթարը պատահական էր, թե՞ կանխամտածված սպանություն: |
|
Լեռ Կամսար«Տաղավարում. գրականության և արվեստի շուրջ» շարքի հերթական հաղորդումը նվիրված է հայտնի երգիծաբան Լեռ Կամսարին: Արձակագիր Հովհաննես Երանյանը փորձում է պատասխանել հարցին, թե ինչու նրա ստեղծագործությունները և գրական ինքնությունը լայն ճանաչում ձեռք չեն բերում ընթերցողական շրջանակներում: |











