Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 171-րդ


Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է նոր ուսումնական տարում կրթության կազմակերպման բարդ խնդիրները։ Դրանք բազմաթիվ են ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում:

Թեգեր՝ կրթություն, գիտություն, կրթական ծրագիր, դպրոց, հանրակրթություն, աշակերտ, ուսուցիչ, կրթական խնդիր, համալսարան, ուսումնական ձեռնարկ, դասախոս, կրթության փորձագետ, կրթական ոլորտ, մասնագիտություն
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 170-րդ


«Հենք» կրթական ծրագրի հեղինակ Ելենա Սարաֆյանի և խմբագիր Լուսինե Զաքարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է դպրոցական ծրագրին զուգահեռ հայ գրականության դասընթացը աշակերտների համար ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելու նրանց նախաձեռնությունը:

Սարդարապատի հերոսամարտի հոգեւոր առաջնորդը


Գևորգ 5-րդ Սուրենյան վեհափառ հայրապետը ոչ միայն Գևորգյան հոգևոր ճեմարանի սան է եղել, այլև դասավանդել է այնտեղ, մի շրջան նույնիսկ ղեկավարել է այդ կրթարանը: Ամենուր դպրոցներ բացող հոգևոր առաջնորդը սրտի ցավով ստիպված էր հայտարարել ճեմարանի փակման մասին: Գևորգ 5-րդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հովվապետ է դարձել ամենածանր ժամանակաշրջանում: Նա էր Սարդարապատի հերոսամարտի ընթացքում հայ ժողովրդին ոգեշնչողն ու դեպի հաղթանակ առաջնորդողը:

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 169-րդ


Oտարեկրացի, սփյուռքից ներգաղթած և Արցախից բռնագաղթած դպրոցականներին ժամանակակից հայոց լեզվի ուսուցման խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է «Բիգ մայնդ քիդս» կենտրոնի գրասենյակի տնօրեն Գոհար Օհանջանյանի և լեզուների ծրագրի պատասխանատու Լուսինե Համբարյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 168-րդ


Երևանում տեղի ունեցած միջազգային հայագիտական կոնգրեսի նպատակներն ու միջազգային հայագիտության առջև ծառացած խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է Մաշտոցյան մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանի հետ։

Հարություն Ալամդարյան․ նոր վերածննդի հիմնադիրը


Հայերի համար Նոր Լուսավորության ու նոր վերածննդի առաջին գործիչներից էր բանաստեղծ, վարդապետ, մանկավարժ Հարություն Ալամդարյանը։ Նա կապող օղակ դարձավ հայոց անհետացող միջնադարի և նոր դարաշրջանի միջև։ Նա ցավալիորեն կարճ ապրեց, սակայն հասցրեց շատ բան անել։ Արժանացավ ժամանակակիցների դրվատանքին ու հարգանքին, ստեղծեց դասագրքեր ու հեղինակային երկեր,  զարգացրեց հայ դպրոցն ու կրթությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 167-րդ


Համայնքի, երկրի համար կարևորագույն հարցերում երիտասարդության մասնակցությանը վերաբերող խնդիրները, այդ հարցում կրթության, տեղեկացվածության և փափուկ հմտությունների տիրապետման կարևորությունը Հովհաննես Երանյանը քննարկել է սոցիոլոգ Մարինա Գալստյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 166-րդ


Ֆիզիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ՀՀ ԳԱԱ-ի կազմում ստեղծված նոր վարչության գործունեության նպատակները, գիտության հանրամատչելիացման նշանակությունն ու կարևորությունը։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 165-րդ


Հայաստանի ներկայությունը աշխարհի գիտական քարտեզի վրա սկսում է փոխվել

Հայաստանում գիտության զարգացման խնդիրները Հովհաննես Երանյանը քննարկել է Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր, «AVIATE» կենտրոնի տնօրեն Նաիրա Հովակիմյանի հետ։

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 164-րդ


Արտեմ Ալիխանյանի նախագծած արագացուցիչը աշխարհում եզակի երեւույթ է եղել

Արտեմ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է Ֆիզիկայի ինստիտուտում գիտական սերնդափոխության և գիտության զարգացման հեռանկարները:
 

Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 163-րդ


Չկա բարդ բովանդակություն, կա մատուցման բարդ եղանակ

Մատենադարանի կրթական ծրագրերի և ցուցադրությունների համակարգողներ Ջեմմա Պապոյանի և Մերի Ղազարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ամբողջ տարվա ընթացքում Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերը և «Ամառային դպրոց» կրթական ծրագրի բովանդակությունը:
 

Լևոն Խաչատրյան


«Երեքը Պրոստոկվաշինոյից» մուլտֆիլմը բոլորն էին ճանաչում: Սիրում էին այնքան, որ հանդիսատեսի համառ խնդրանքով, հետո ստղծվեց «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», հետո էլ՝ «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»: Ֆիլմի գլխավոր հերոսին ստեղծողը՝ հայազգի Լևոն Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը՝ Հայտնի-անհայտ կինոշարքով: