Նշանավոր հայագետ, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանցը ճեմարանի այն սաներից է, ովքեր եվրոպական համալսարաններում կրթությունը կատարելագործելուց հետո վերադարձան հարազատ կրթօջախ արդեն դասավանդելու և կուտակած գիտելիքի պաշարը սերունդներին փոխանցելու։ Ավելին, Մալխասյանցը նաև ղեկավարել է ճեմարանը, և այդ շրջանում արմատական բարեփոխումներ իրականացրել։ Նա ընտրվում է Սուրբ Էջմիածնի հոգևոր խորհրդի անդամ։ Ամբողջ կյանքի ընթացքում, անգամ անաստվածության ու ստալինյան բռնաճնշումների տարիներին, ամուր է պահում կապը Մայր աթոռի հետ։

2025-05-14T21:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ