|
Վեհափառ Հայրապետն ընդունել է Դատավորների եվրոպական միության ժողովի մասնակիցներինԱմենայն հայոց Կաթողիկոսը կարևոր է համարել միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։ Համաժողովին մասնակցում է ավելի քան 35 եվրոպական երկներից ժամանած 70 ավելի պատվիրակներ։ |
|
Վեհափառ հայրապետը հաղթանակի և խաղաղության տոնի առիթով այցելել է «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրՎեհափառ հայրապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աղոթել է ոչ միայն ընկածների հոգիների, այլև Բաքվում պահվող հայ գերիների համար: Մինչեւ այդ՝ Ամենայն հայոց Կաթողիկոսը սուրբ Էջմիածնի միաբանների, Մայր Աթոռի լուսարարապետի, զինված ուժերի հոգևոր առաջնորդի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի հետ Աղոթել էին հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանըՎեհափառ Հայրապետը ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Հայ ժողովրդի համար այս բարդ շրջանում հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության ապացույցն է։ Հայոց Հայրապետը արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել Մարսելում, որտեղ կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով իրենց ապաստանած երկրի առաջընթացին: |
|
Վիրահայոց թեմում խնկարկել են հայազգի ռուս զորավար Միքայել Լորիս-Մելիքովի հիշատակըԿիրակի՝ Պատարագի ավարտին, Միքայել Լորիս-Մելիքովի շիրիմի մոտ կատարվել է հոգեհանգստի կարգ։ Նրա հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել թեմի Հայարտուն կենտրոնում։ Ցուցադրվել է Լորիս-Մելիքովի կյանքի և գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմ: |
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրություն է կատարվելՇաբաթ երեկոյան ժամերգության ավարտից հետո տեղի է ունեցել քահանայական կոչման ընծայում: Մայրավանքում, սուրբ Էջմիածնի միաբանների ներկայությամբ կատարվել է նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն: Ընծայացուները միաբերան մերժել և նզովել են հերետիկոսներին ու հերձվածողներին, ուխտել են հետևել սուրբ առաքյալների, հայոց հայրապետների և վարդապետների հավատքին և ուսմունքին: Կիրակնօրյա պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում կատարվել է յոթ ուխտյալների քահանայական ձեռնադրությունը: |
|
Պոլսի հայոց պատրիարքարանը հրատարակել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ հին և նոր» պատկերագիրքըՀայաստանում Հայերեն, անգլերեն, թուրքերեն եռալեզու պատկերագիրքը ներկայացրել են գրադարանային շաբաթվա սկզբին, ԳԱ հիմնարար գիտական գրադարանում: Նկարիչը պատկերել է Պոլսի քաղաքային միջավայրն ու մշակույթը, որտեղ համերաշխորեն ապրում են հինն ու նորը, արևելքն ու արևմուտքը՝ կենսունակ ու ինքնատիպ հակադրություններով: Լևոն Լաճիկյանը պատկերել է նաեւ քաղաքի մի քանի տասնյակ եկեղեցիները, որոնք գրեթե տեսանելի չեն, թաքնված են բարձր պարիսպների և դարպասների հետևում: |
|
Նորոգումից ու բարեկարգումից հետո Պոլսում վերաբացվել է Թաքսիմի Ս. Հարություն եկեղեցինՎերաբացման և վերաօծման արարողությանը Սահակ պատրիարքի գլխավորությամբ հոգեւորականները եկեղեցու մուտքի առջև կատարել են դռնբացեքի կարգ: Նավակատիքի աղոթքներից հետո Սահակ սրբազանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու ավագ սեղանը: Մկրտության ավազանը, բեմը և Սուրբ Աստվածածնի մատուռի սեղանը օծել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին՝ Էսայան դպրոցի այգում: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հյուրընկալել է Վրաստանի նախագահինՎեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել տասնհինգ հայ գերիներին վերադարձնելու ջանքերի և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։ Վրաստանի նախագահը հավաստիացրել է, որ իրենք կնպաստեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և գերիների ազատ արձակմանը։ Միխեիլ Կավելաշվիլին Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մայր Տաճար և շրջել Մայր Աթոռի տարածքում։ |
|
Պատմության թանգարանում ցուցադրվում է Մարսելում ապաստանած հայ գաղթականների իրերըՑուցադրության նմուշները երկու տարբեր հավաքածուներից են: Մի հատվածում «ARAM» միության հավաքագրած նյութերն են Մարսելի Քեմփ Օտտո նախկին զինվորական ճամբարում հայ գաղթականների մասին։ Մյուսում պատմության թանգարանի հավաքածուի նմուշներն են, որոնք պատմում են այն վայրերի մասին, որտեղից հայ գաղթականները հասել են Ֆրանսիա: Գաղթականների մեծ մասը Սեբաստիայից են, նաև Կոնիայից, Յողզաթից, Այնթափից, Վանից, Խարբերդից ու Թոքատից: 1915-ին տեղահանված գաղթականները երկար ժամանակ թափառել են անապատներում, իրենց ծննդավայրերից փորձել են հեռու չգնալ՝ չկորցնելով տուն դառնալու հույսը: 1922-ին Իզմիրի անկումը վերջնականպես խորտակել է վերադառնալու հույսերը: Դրանով է պայմանավորված, որ նրանք Մարսել են հասել ոչ թե 1915-ին, այլ 1922-ին: |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանըՀուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչներ առիթ են ունեցել աղոթելու Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։ Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք էր բարձրացրել Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։ Սուրբ Պետրոսի տաճար պոնտիֆիկոսին հրաժեշտ տալու շուրջ 250 հազար ուխտավոր է այցելել։ |
|
Ցեղասպանության տարելիցի իրադարաձությունների քրոնիկոնը՝Թբիլիսիում վիրահայերը պահանջատիրական ցույց են իրականացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի թաղման արարողությանըՔահանայապետի մահվան կապակցությամբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել: Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը, ինչպես նաև պապի՝ Հայաստան այցելությունը: |











