Վերաբացման և վերաօծման արարողությանը Սահակ պատրիարքի գլխավորությամբ հոգեւորականները եկեղեցու մուտքի առջև կատարել են դռնբացեքի կարգ: Նավակատիքի աղոթքներից հետո Սահակ սրբազանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու ավագ սեղանը: Մկրտության ավազանը, բեմը և Սուրբ Աստվածածնի մատուռի սեղանը օծել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին՝ Էսայան դպրոցի այգում:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-05-02
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ