
Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Հայ ժողովրդի համար այս բարդ շրջանում հայ-ֆրանսիական բարեկամության և Ֆրանսիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող զորակցության ապացույցն է։ Հայոց Հայրապետը արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել Մարսելում, որտեղ կազմակերպել են իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով իրենց ապաստանած երկրի առաջընթացին:
2025-05-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ