Մեծ Պահքի առիթով մարտի ԱՄՆ Արևելյան թեմում տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևորականների հավաք` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի: ԱՄՆ Արևմտյան թեմում գործող հայ եկեղեցու երիտասարդական միավորման կենտրոնական խորհրդի անդամները Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցում հանդիպել են տեղական կառույցի անդամների հետ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել միաբանական ընդհանուր ժողովի 10-րդ նիստը: Բեյրութի էջմիածնասեր կանանց միավորումը օգնություն են բաշխել Հաճն թաղամասում գտնվող սուրբ Գևորգ եկեղեցու կարիքավոր ծխականներին:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2023-03-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ