Տ. Կիրակոս քահանա Սիմոնյան


Ի՞նչ է նշանակում Քրիստոսի՝ Դուք եք երկրի աղը և աշխարհի լույսը բնութագրումը Եկեղեցին կարո՞ղ է ներգրավվել արդի մարտահրավերների մեջ
Ինչո՞ւ է եկեղեցին գործածում խորհրդանշական ժեստեր
Ինչպե՞ս է բացատրվում ցավի իմաստը հատկապես քրիստոնեական կյանքով ապրող մարդկանց համար
Ի՞նչ փորձությունների կարող է բախվել նորեկ հավատացյալը
Ինչո՞ւ են եկեղեցիների պատուհանները սովորաբար փոքր ու սահմանափակ լինում

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին
 

Վեհափառ Հայրապետը դուրս է եկել Մայր Տաճարից և օրհնություն բաշխել բոլորին


Արագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար: Արարողության ավարտին Հայրապետն իր հայրական պատգամն է ուղղել Մայր տաճարում և Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն և նրա գահակալին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է հղել տասը եպիսկոպոսներին՝ կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն:

Հավատացյալները Մայր Աթոռից հեռացել են միայն Կաթողիկոսի վեհարան վերադառնալուց հետո


Միկրոավտոբուսով, ոստիակնների ու քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ Մայր աթոռ ժամանած եպիսկոպոսների խումբը Տրդատ թագավորի կամարի մոտ փորձել է հայտարարություն ընթերցել, սակայն հավատացյալների վանկարկումների արդյունքում նրանց ձայնը չի լսվել։ Սկզբում եպիսկոպոսների խմբի անունից փորձել է հայտարարություն տարածել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ապա Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Նրանք Մայր աթոռի տարածքից հեռացել են հավատացյալների սուլոցների և ուժայինների ուղեկցությամբ։ Ամենայն հայոց Կաթողիկոսին աջակցելու եկած քաղաքացիները սպասել են մինչեւ նորին սրբությունը տաճարից վերադառնա վեհարան, որից հետո հեռացել են։

Սյունիք. Երիցվանք


Կապանի Արծվանիկ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ բնակավայրերից կտրված սարահարթի վրա է գտնվում վաղ միջնադարյան Երիցվանքը։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում ։ Դարեր շարունակ խոնարհված սրբավայրում առաջին անգան ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ը պեղումներ է իրականացնում։ Արշավախումբը ղեկավարում է հնագետ Ավետիս Գրիգորյանը։

Նորայր Քարտաշյան և Մենուա բենդ


Կայացել է «Հայկական ժամանակակից երաժշտություն» խորագրով համերգ, որտեղ ներկայացված են Նորայր Քարտաշյանի մշակումներն ու հեղինակային ստեղծագործությունները:

Տ. Փառեն քահանա Առաքելյան


Ի՞նչ ենք հասկանում ավազանի անուն ասելով
Ո՞րն է այլակրոնի և այլադավանի տարբերությունը
Ո՞վ էր Կայենի կինը
Ինչպե՞ս է մեզ հասել Ծննդոց գիրքը
Ինչո՞ւ է մկրտվողը հենց երեք անգամ ընկղմվում ջրի մեջ

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Փառեն քահանա Առաքելյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Քննչական կոմիտեի ղեկավարը մինչեւ օրս իր հայտարարության համար պատասխան չի տվել


Սրբազան պայքարի գործով դատաքննությանը Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ Քննչական կոմիտեի ղեկավարը մինչեւ հիմա չի ներկայացրել որեւէ ապացույց, որ Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչական պլան կա։ Նա համարում է, որ քննչականի ղեկավարը անպատասխանատու հայտարարություն է արել։

 

Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերը


Նարեկ սարկավագ Թեմուրյանի «Հայ եկեղեցու Քրիստոսաբանական միտքը 8-9-րդ դարերում» վերնագրով մագիստրոսական աշխատանքն ամփոփում է տվյալ ժամանակաշրջանի մեծանուն հայրերի գործերը: Դավիթ սարկավագ Սերգեյենկոն անդրադարձել է եկեղեցու սոցիալական ծառայության հիմնական սկզբունքներին, համեմատական վերլուծություն է կատարել հռոմեակաթոլիկ և ռուս ուղղափառ եկեղեցիների սոցիալական հայեցակարգերի միջև:

«Արցախ» կամերային նվագախումբ


2003 թվականի Արցախի հայաթափումից հետո շատ նվագախմբերի և անսամբլների նման անորոշ վիճակում հայտնվեց «Արցախ» կամերային նվագախումբը, երաժիշտներն անգործ մնացին: Աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի և Նարեկ Հախնազարյանի ուժերով և ՀԲԸՄ ֆինանսական աջակցությամբ Երևանում վերակազմավորվեց նվագախումբը: Նոր էջ է սկսվել նվագախմբի կյանքում, որի առանցքային նպատակը աշխարհի հեղինակավոր բեմերից Արցախ անունը հնչեցնելն է:

Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս է բերվել Սուրբ Գեղարդը


Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առթիվ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Ավարտին՝ Հայոց Հովվապետը Պահպանիչ աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է հավատացյալներին: Սրբազան արարողությունն ավարտվել է Հայրապետական մաղթերգով:

 

Տ. Եղիշե քահանա Նազարյան


Ո՞րն է առավոտյան և երեկոյան ժամերգությունների տարբերությունը
Տևական ժամանակ միասին ապրող զույգը կարո՞ղ է պսակադրվել
Քարոզչական ի՞նչ տարբերություններ կան մարգարեների և առաքյալների միջև Ինչո՞ւ է Երեմիան համարվում արտասվող մարգարե
Երգել չիմացող անձը կարո՞ղ է հոգևորական դառնալ

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Եղիշե քահանա Նազարյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Դատարանը Լիդյա Մանթաշյանի հարցում բողոքի ալիքից հետո հետքայլ է արել


Կարեն Ֆարխոյանը, հիմնվելով մեղադրական և պաշտպանական կողմերի ցուցմունքների վրա, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով՝ 2.5 միլիոն դրամ գրավ և վարչական վերահսկողություն։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, դատարանը 3 ամսով երկարաձգել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը, որից հետո տարբեր անհատներ Գլխավոր դատախազության դիմաց 4-օրյա նստացույց էին արել, պահանջելով Լիդյային ազատ արձակել: