|
Քրիստոնեական ընտանիքՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 7-րդ գլուխը, որը նվիրված է ամուսնաընտանեկան հարաբերություններին։ Ինչպե՞ս են փոխկապակցված հոգևոր կյանքն ու ամուսնու և կնոջ փոխհարաբերությունները, ինչո՞ւ է ընտանիքը համարվում «փոքրիկ եկեղեցի», և ինչպե՞ս է դրսևորվում ազատությունը ընտանեկան սիրո մեջ։ Ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ՝ փոխադարձ համաձայնությամբ ու սիրո ամբողջական ներդրմամբ, և ի՞նչ խորքային պատճառներ ունի դավաճանությունը՝ որպես հուզական կապի ընդհատման հետևանք։ Հյուրն Ընտանեկան խորհրդատվության կենտրոնի հիմնադիր, նարատիվ թերապևտ Անգելինա Ալեքսանյանն է։ |
|
Վիճաբանություն և ընդմիջում. Սրբազան պայքարի գործով դատական նիստՆոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել ապացույցների ծավալում ընդգրկված՝ զենքերի զննության տեսագրությունները։ Պաշտպանական խումբը փորձում է հստակեցնել, թե ինչու են դրանք դիտվում նիստերին, եթե վերաբերելի չեն գործին. այս հարցի շուրջ հանրային մեղադրողների և մեղադրյալների միջև վիճաբանություն սկսվեց, իսկ դատավորն ընդմիջեց նիստը։ Հերթական դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ին։ |
|
Ազատություն և պատասխանատվությունՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 6-րդ գլխի 12–20 համարները։ Ի՞նչ է քրիստոնեական ազատությունը, և ինչպե՞ս են փոխկապակցվում ազատությունն ու պարտականությունը։ Ինչպե՞ս է սահմանափակվում ազատությունը, և ինչպե՞ս կարող է մարդն ինքն իր ազատությունը սահմանափակել կամ ազատության չարաշահմամբ հայտնվել անազատության մեջ։ Ո՞րն է Նոր Ուխտի օրենքը և մեր կյանքի բարձրագույն հոգևոր կոչումը։ Հյուրն իրավագետ Թոմ Սամվելյանն է։ |
|
18-րդ դարի փորձությունները և Ղազար Ջահկեցու հայրապետական առաքելությունըՂազար Ա Ջահկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս է եղել 1737–1751 թթ․։ Մինչև կաթողիկոս ընտրվելը զբաղվել է գրական և հրատարակչական գործունեությամբ․ նրա հրատարակած աշխատություններից են «Դրախտ ցանկալի»-ն, «Նորաբույս, որ կոչի Երգարան»-ը և 1744 թվականին տպագրված «Գիրք աղոթից»-ը։ 18-րդ դարի թուրք-պարսկական բախումներից հետո հայ բնակչության տեղաշարժերի և Արևելյան Հայաստանում հայության համախմբման համատեքստում նա ջանքեր է գործադրել Հայոց եկեղեցու իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ պարսկական իշխանություններից ստանալով համապատասխան հրովարտակներ, ինչպես նաև նորոգել է Մայր Աթոռի Վեհարանը և կառուցել Ղազարապատ հյուրանոցը։ |
|
Առաքել Դավրիժեցի․ 17-րդ դարի պատմության վկան և տարեգիրըԱյս հաղորդման ընթացքում պատմաբան Միքայել Մալխասյանը ներկայացնում է 17-րդ դարի հայ պատմագիր և եկեղեցական գործիչ Առաքել Դավրիժեցու ապրած ժամանակաշրջանի իրադարձությունները, Հայաստանի քաղաքական ու հասարակական վիճակը, հայ ժողովրդի կրած դժվարությունները, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր-մշակութային կյանքի զարգացումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նրա «Պատմություն» աշխատությանը, որն արժեքավոր սկզբնաղբյուր է Հայաստանի և հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության համար. բացահայտվում է պատմագրի ժառանգության նշանակությունն ու հայ պատմական մտքի զարգացման գործում նրա ներդրումը։ |
|
Ո՞վ կարող է դատել եկեղեցինՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 6-րդ գլուխը։ Արդյո՞ք աշխարհիկ դատաիրավական համակարգը պիտի լուծի եկեղեցու ներքին հարցերը, և արդյո՞ք դատարանը պիտի ընդունի բոլոր տիպի վեճերը։ Ի՞նչ է թելադրում մեզ օրենքը, ովքե՞ր են սրբերը, որ դատելու են աշխարհը և հրեշտակներին, և ինչի՞ համար կա տարանջատում պետության ու եկեղեցու միջև։ Հյուրն իրավագետ Թոմ Սամվելյանն է։ |
|
Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ ապացույցների քննությունՆոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվել է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը քննել է Լիդիա Մանթաշյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցների փոփոխության հարցերը: Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է Լիդիա Մանթաշյանի նկատմամբ վարչական հսկողությունն իրականացնել առանց էլեկտրոնային սարքի և վերացրել է ժամային սահմանափակումները, իսկ Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է մինչև փետրվարի 8-ը։ Վահագն Չախալյանի պաշտպանների բացակայությամբ պայմանավորված՝ նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 12-ը: |
|
ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ անօրինական գործողությունները քողարկելու շղարշՀայ եկեղեցու իրավունքների խախտման գործը կարող է միանգամից ներկայացվել միջազգային դատական ատյաններին, եթե հիմնավորվի, որ ներպետական ատյանները արդյունավետ միջոց չեն։ Աննա Սարգսյանը զրուցել է ՄԻԵԴ Հայաստանի առաջին դատավոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանի հետ։ |
|
Սրբազան պայքարի գործով դատական նիստ․ հետազոտվել են առգրավված զենքերի տեսագրություններըՀոկտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը շուրջ 2.5 ժամ դիտեց փորձաքննության ենթարկված զենք-զինամթերքի վերաբերյալ տեսագրությունները։ Ավելի քան 1 տարի ընթացող դատավարության ընթացքում չի ներկայացվել որևէ իրեղեն ապացույց, որը կհաստատեր մասնակիցներին առաջադրված ծանրագույն մեղադրանքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին։ |
|
Իսկ հավատացյալներին ո՞վ է պաշտպանելու պետությունիցՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2022 թ. մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության մոտ 95.4 տոկոսը (2,793,042 մարդ) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է: Հակաեկեղեցական արշավ իրագործող Հայաստանի իշխանությունները ոտնահարո՞ւմ են սեփական երկրի բնակչության 95.4 տոկոսի կրոնական ազատության կամ այլ իրավունքներ: Աննա Սարգսյանը զրուցել է փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանի հետ։ |
|
Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին ընդունեցՀայոց ՀայրապետնՀոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր եպիսկոպոսին։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին և կարևորեց միջեկեղեցական երկխոսությունն ու գործակցությունը՝ ի խնդիր մարդկության առջև ծառացած մերօրյա մարտահրավերների հաղթահարման։ |
|
Աստծո սպասավորներ և հոգևոր հայրերՏեր Դավիթ քահանա Գիշյանն իր լսարանի հետ մեկնում է Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 4-րդ գլուխը՝ անդրադառնալով հոգևոր հասունացմանը, դաստիարակությանն ու հայրության կարևորագույն թեմային։ Ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասունանա մտքով և հոգևոր կյանքով։ Եթե Կորնթացիները մանուկներ էին ի Քրիստոս, ապա ինչպե՞ս պիտի անցնեն դաստիարակության ընթացքը։ Մանկավարժական և հոգևոր տեսանկյունից ի՞նչ է դաստիարակությունն ու հայրությունը, և ի՞նչ աստիճանակարգում է տեսնում Պողոս առաքյալը, մինչև համայնքն իրեն ընկալի որպես հոգևոր հայր։ Հյուրը «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանն է: |











