Անկախության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի շնորհավորական ուղերձում, մասնավոարպես, ասվում է․ «Պետության հանդեպ մեր պատասխանատվությունը չի կարող հանդուրժել անարդարություն ու անօրինություն, ատելություն ու պառակտվածություն, կեղծիք և խաբեություն, այլ պիտի առաջնորդի մեր ժողովրդին համախոհության ու միասնականության, որպեսզի կարողանանք գտնել ներկա ծանր իրավիճակներից դուրս գալու ապահով ուղիները։ Պետության հանդեպ մեր սերը պիտի դարձնենք վերհառնումի նախանձախնդրություն, միմյանց հանդեպ վստահություն ու հոգատարություն և հանձնառություն ու նվիրում՝ ամեն աշխատանքում ու բնագավառում։ Անկախության տոնը պատգամ է հավատարիմ մնալու ազգային զարթոնքի իղձերին, մեր արժեքներին ու սրբություններին և զորացնելու ու շենացնելու մեր պետությունը»։ Սեպտեմբերի 21-ին Ս․ Էջմիածնի մայր տաճարում պատարագի ավարտին կատարվել է նաև Հանրապետական մաղթանքի արարողություն։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2025-09-21
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ