Երկու ոսկե մեդալ և մեկ հատուկ դիպլոմ Դելփյան խաղերիցԱՊՀ 1-ին երիտասարդական բաց Դելփյան խաղերին արդեն 14 տարի մասնակցում են Նորքի հայորդյաց տան կրկեսի դասարանի սաները: 2014թ. մայիսի 2-7-ը Վոլգոգրադում անցկացված մրցույթից մեր սաները վերադարձել են երկու ոսկե մեդալով և մեկ հատուկ դիպլոմով: |
|
Քահանայից ժողով Սանկտ-ՊետերբուրգումՄայիսի 5-ից 7-ը Սանկտ-Պետերբուրգում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանայից տարեկան ժողովը: |
|
Լոռու մարզկենտրոնում բացվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մասնաճյուղըՎանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն այսուհետև նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Լոռու մարզի մասնաճյուղի հասցեն է: Քանի որ համերգների ու երաժշտական այլ միջոցառումների ժամանակ անհրաժեշտ էր լինում տեղում համապատասխան կազմ հավաքել, որոշվել է Վանաձորում մասնաճյուղ ստեղծել: |
|
«Ձեռք մեկնիր եղբորդ» համաքաղաքային դրամահավաք-ակցիա ՎանաձորումԱրդեն մի քանի տարի է, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ Գր. Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միությունն իրականացնում է Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը:
|
|
Տնօրհնեք Առինջ գյուղումՍուրբ Ծննդից և Սուրբ Հարությունից հետո տնօրհնյաց արարողության սպասող ընտանիքների թիվը տարեցտարի մեծանում է: Հատկապես մեծ ծխերում մեկ հոգևորականը չի հասցնում լինել բոլոր տներում: Տեր Սմբատ քահանա Սարգսյանը սպասավորում է հինգ գյուղական համայնքում: Օրերս տեր հայրը Առինջ գյուղի Խուդավերդյանների ընտանիքում էր: |
|
Հելսինկիի միտրոպոլիտի այցը Մայր Աթոռ Ս. ԷջմիածինԳարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստանում է Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոս եպիսկոպոսը` իրավաբանական գիտությունների դոկտոր Անտի Հայկինհայմոյի և ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ Տիմո Կիտևեյնեի հետ: Հայոց հովվապետը ներկայացրեց էկումենիկ ոլորտում արձանագրված հաջողությունները, անդրադարձավ եկեղեցական կյանքն ու սիրո մթնոլորտը խաթարող արդի խնդիրներին: Սբ. Էջմիածնում հյուրերը մասնակցեցին Կրկնազատկի պատարագին: |
|
Վերաօծվեց Գետարգելի Ս. Նշան եկեղեցինԿոտայքի մարզի Առինջ գյուղի հարևանությամբ գտնվող Գետարգելի Ս. Նշանը մաս է կազմել 7-րդ դարում հիմնադրված նշանավոր վանական համալիրի: Եկեղեցին վերականգնելու ոչ հեշտ գործը վստահվել էր ճարտարապետ Գայանե Նազլուխանյանին: Այսօր սուրբ Նշանը վերաօծվեց: |
|
Հայոց մեծ եղեռնի հիշատակի օրը Հայ եկեղեցու թեմերումՀայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ երթեր ու միջոցառումներ են անցկացվել Հայ եկեղեցու Սփյուռքի թեմերում, հատկապես այն երկրներում, որոնք դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: |
|
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խնկարկումը Գուգարաց թեմումԱպրիլի 24-ին Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո թեմակալ առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը Մրգաշատ համայնքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օրհնել: |
|
Ս. Հարության տոնը Վերին ԱրտաշատումՀարության տոնը եկեղեցիների հյուրընկալ կամարների տակ էր համախմբել հարյուրավոր ուխտավորների: Բազմամարդ էր նաև Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցու բակը, համայնքը ոոշել էր միասին տոնախմբել Ս. Զատիկը:
|
|
Ս. Հարության մեռելոց պատարագ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՍ. Հարության տոնի հաջորդ օրը, ինչպես ընդունված է Հայ եկեղեցում, ննջեցյալների հիշատակության օր է: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեռելոց պատարագի ավարտին Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը հոգեհանգստյան կարգ կատարեց:
|
|
Ս. Հարության տնօրհնեք Մայր ԱթոռումՃրագալույցի պատարագից հետո Մայր տաճարից հոգևորականների թափորը Ամենայն հայոց հայրապետին ուղեկցեց հին վեհարան, որտեղ կատարվեց Ս. Հարության առաջին տնօրհնեքը: |