«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցն ամփոփում է ուսումնական տարինԱմեն ուսումնական տարվա ավարտին Լավագույն աշակերտ» մրցույթի անվանակարգերում հաղթած աշակերտները պարգևատրվում են պատվոգրերով ու նվերներով: Բացի այդ, Կոնվերս բանկում» պահվում են բարերարի կողմից աշակերտներին ամեն տարի հատկացվող գումարները, որ ստանալու են դպրոցն ավարտելուց հետո: Էդուարդո Էօրնեկյանի բարերարությամբ կառուցվում է նաև դպրոցի նոր մասնաշենքը: |
|
Օծվեցին Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու խաչերըՀունիսի 21-ին օծվեցին և տեղադրվեցին Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչերը: Եկեղեցին խոնարհվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ: |
|
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնԱյսօր Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնն է: Գարեգին Բ վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ տոնական պատարագին մասնակցեցին նաև Երուսաղեմի հայոց պատրիարքը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու բարձրաստիճան այրեր:
|
|
Երուսաղեմի հայոց պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այսօր այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Իջման Սուրբ Սեղանի առջև իր ուխտը նորոգելուց հետո՝ պատրիարքը հանդիպեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
|
|
ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի Հյուսթըն քաղաքի ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԵրկշաբաթյա այցով մայր հայրենիքում են ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Հյուսթըն քաղաքի ուխտավորները՝ հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս քահանա Հակոբյանի ու թեմի փոխառաջնորդ Տ. Սիմեոն աբեղա Օդաբաշյանի առաջնորդությամբ: Նրանց մեծ մասը առաջին անգամ է Հայաստանում: |
|
Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հավաք Ալավերդու մշակույթի տանըՄայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Թումանյանի տարածաշրջանի հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչներինն էր: Ալավերդու մշակույթի տանն էին հավաքվել նաև այս տարածաշրջանում սպասավորող հոգևորականները: |
|
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի շրջայցըԵրևանի Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը կոմիտասյան երգը շրջաններում հնչեցնելու առաքելությամբ մեկնել էր Լոռու մարզ: Ուխտավորների առաջին կանգառը Սպիտակի Ս. Հարություն եկեղեցում էր: Երգչախումբը հիմնադրվել է 2012թ.-ին, Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։ Գեղարվեստական ղեկավարը Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, խմբավար Հարություն Թոփիկյանն է: |
|
Միջազգային խորհրադակցության մասնակիցները ժամանել են Մայր Աթոռ2013թ. նոյեմբերից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընտրված նախագահն է առաջիկա ութ տարիների համար: Վեհափառ հայրապետի նախագահությամբ հունիսի 11-12-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի միջազգային խորհրդակցություն` Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով: Մայր Աթոռ Ս. Էջմիածին են ժամանաել Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանից, Եվրոպայի տարբեր երկրներից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: |
|
Լուրեր թեմերիցԱրգենտինահայ բարերար Հովհաննես Միրիջանը պարգևատրվել է մեր եկեղեցու Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով: Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ներկա է եղել Ասորի ուղղափառ քույր եկեղեցու նորընտիր պատրիարքի՝ Իգնատիոս Եփրեմ Բ Քարիմի գահակալության հանդիսավոր արարողությանը: Հունիսի 2-6-ը Մեծ Բրիտանիայի Կարդիֆֆ քաղաքում, Սուրբ Միքայելի» ճեմարանում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված բանտային հոգևոր ծառայությանը: Հյուսիսային Հոլանդիայի Հերհուխովարդ քաղաքի շուրջ 50 ընտանիք միավորվելով՝ ստեղծել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ծխական համայնք: |
|
Հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիի այցը Մայր ԱթոռԱյս կիրակի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էր հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնին: Առաջին անգամ նա Հայաստանում եղել է 1987թ., այցելել է Արցախ, հետևել Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմին: Հերոսամարտից ստացած տպավորություններն ամփոփել է Արծաթե թել» պոեմում: Այն արդեն հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով: |
|
Հոգեգալստյան տոնը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՍ. Հարության տոնից 50 օր անց նշվում է Հոգեգալուստը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է: Այսօր Մայր Տաճարն ու բակը լեցուն էին Հայաստանի ու Սփյուռքի տարբեր վայրերից ուխտի եկած հավատացյալներով, օտարերկրացի զբոսաշրջիկներով: Տոնական օրվա պատարագիչը Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: |
|
Արցախյան ազատամարտի մասնակցի ընտանիքը բնակարան կունենաԳուգարաց թեմում մեկնարկած Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրի հանգանակությունների շնորհիվ Վանաձորի տնակային ավանում բնակվող Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սամվել Քալաշյանի ընտանիքը շուտով կտոնի բնակարանամուտ: |