Alt

Տանկային բիաթլոնի փոխչեմպիոնները՝ տանը


Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի համաշխարհային մրցույթում փոխչեմպիոնի կոչմանն արժանացած տանկիստները ծնունդով Լոռու մարզից են. այս պահին ծառայում են Սյունիքի որամասերից մեկում: Վանաձոր եկած զինծառայողներին իր օրհնությունն ու պատգամը հղեց թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: 

Alt

Օծվեց Լոռու մարզի Սուրբ Հակոբ եկեղեցին


Շահումյան համայնքում օգոստոսի 31-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն օծեց Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող եկեղեցին: 

Alt

Գուգարաց և Շիրակի թեմերի թեմապատկան ճամբարները


Մեր նկարահանող խումբն այցելել է Գուգարաց և Շիրակի թեմերի ճամբարներ: Թեմապատկան ճամբարներում երեխաները բնության գրկում ամառային հանգիստն անցկացնելու ընթացքում նաև ընկերասիրության, ներողամտության, կարեկցանքի ու հայրենասիրության դասեր են առնում:

Alt

Շարունակվում է «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը


Գուգարաց թեմում կազմակերպված ծրագրի շրջանակում գործարար Արտակ Էվոյանի նվիրատվությամբ Վանաձորում բնակարան է ստացել Ասլիկյանների բազմանդամ ընտանիքը:

Alt

«Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». հոգևոր ճամբար Գուգարաց թեմում


Հիշիր Արարչիդ երիտասարդությանդ օրերին». այս պատգամով արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպվում է հոգևոր ճամբար` միավորելով Գուգարաց թեմի 13 երիտասարդաց միությունների անդամներին:

Alt

Հոգեհանգիստ ի հիշատակ զոհված զինվորների


Այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Alt

Ստեփանավանի Ս. Աստվածածին եկեղեցու հիմնարկեքը


Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին կառուցվում է Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հանգանակությամբ, որը բացել են Ստեփանավանի քաղաքապետը և ռուսաստանաբնակ ստեփանավանցի բարերարներ Ավագ, Միհրան և Ժիրայր Խանեդանյան եղբայրները: Եկեղեցու կառուցումը կտևի երկու տարի:

Alt

«Քրիստոնեական առաքելություն դեպի Հայաստան»


Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շաբաթօրյա վարժարանի սաները, Կանադայի և ԱՄՆ Արևմտյան թեմերի ՍԻՄԱ»՝ Քրիստոնեական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրի երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին: ՍԻՄԱ» ծրագիրն արդեն 22 տարի բարեգործական աշխատանքներ է կատարում Հայաստանում:

Alt

Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը


Քրիստոնեական եկեղեցիներում այս կիրակին տոնական էր՝ նշվում էր Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը մեր եկեղեցու տոնացույցում հաստատվել է 18-րդ դարից` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տնօրինությամբ:

Alt

Մոսկվայի hայորդյաց տան սաները հայրենիքում են


Մոսկվայի հայորդյաց տան Հայասա» պարի համույթի անդամները մեկ ամսով դարձյալ հայրենիքում են՝ մասնակցելու Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Իմ Հայաստան» փառատոնին:

Alt

Հին Վեհարանի շենքի բացումը


Հայաստանում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը տիկնոջ՝ Վերա Սեդրակյանի հետ: Նրանք էին ստանձնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՀԻն Վեհարանի նորոգման աշխատանքները: Այսօր տեղի ունեցավ շենքի հանդիսավոր բացումը: Մայր Աթոռը հյուրեր ուներ աշխարհի տարբեր երկրներից: Այստեղ էին նաև մեր եկեղեցու բարերարները, ՀԲԸՄ անդամներ, նախարարներ:

Alt

Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցին


Սանկտ-Պետերբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցին շուտով հավատացյալներին կներկայանա ամբողջովին նորոգված տեսքով: Վերանորոգման աշխատանքներն սկսվել են տարեսկզբին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ: