Alt

Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Խաչելությունից առաջ, Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` որպես հեզության և խոնարհության օրինակ:
Ավետարանական այս դրվագի հիշատակության կարգը՝ ոտնլվայի արարողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար կատարում է Ամենայն հայոց հայրապետը:

Alt

«Հաղորդությունը ամբողջապես փոխում է մարդու կյանքը». Արմեն Հյուսնունց


Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը կիսում է իր մտքերն ու ապրումները հաղորդության խորհրդի մասին: ՝

Alt

Ավագ երեքշաբթի


Այսօր` ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվեց 10 կույսերի մասին հայտնի առակը: Ավետարանական այս պատմությունը Քրիստոսի երկրորդ գալստյան հիշեցումն է:

Alt

Պաշտոնական լրահոս Մայր Աթոռ Ս. Էջմիածնից


ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը ողջունել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձևը հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանի ընտրությունը Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:

Alt

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Այսօր՝ ապրիլի 13-ին, Հայ եկեղեցին նշեց Ծաղկազարդը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավանդաբար տոնն սկսվում է անդաստանի արարողությամբ: Նորին սրբությունը մանուկների օրհնության կարգ կատարեց:

Alt

Մայրության օրհնության օրը Վանաձորի ծննդատանը


Ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ Ս. Աստվածածնի Ավետման տոնը հռչակված է մայրության օրհնության օր: Ավետման տոնին Գուգարաց թեմի Նարեկացի» երիտասարդաց միության անդամները, Տ. Ստեփանոս քահանա Մարգարյանի առաջնորդությամբ, այցելել են Վանաձորի ծննդատանը գտնվող մայրերին: Տեր հայրը ծննդատանը օրհնության կարգ է կատարել:

Alt

Բողոքի ցույց Ռումինահայոց և Վիրահայոց թեմերում


Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքի վրա ահաբեկչական հարձակման դեմ ուղղված բողոքի ակցիաները տարբեր երկրներում շարունակվում են: Ռումինահայոց և Վիրահայոց թեմերում ցույցի մասնակիցները պահանջել են դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները և դատապարտել ահաբեկիչներին աջակցող երկրների գործողությունները:

Alt

Ճարտարապետական խորհրդի նիստ Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի ատենապետ, լուսահոգի Ջիմ Թորոսյանի մահվանից հետո ձևավորվել է նոր խորհուրդ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ օրերս տեղի ունեցած նիստին ներկայացվեց ընտրված նոր ատենապետը` Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը:

Alt

Երեցկանանց հավաք Մայր Աթոռում


Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ առաջին անգամ անցկացվեց երեցկանանց մեծ հավաք Մայր Աթոռում: Երեցկնոջ առաքելությունը հովվական կյանքում»: Այս հարցի շուրջ բանախոսեցին Արագածոտնի թեմի Ոսկեվազ համայնքի հոգևոր հովիվ Տ. Զորայր քահանա Կարապետյանն ու երեցկինը՝ Զինարիկ Անտոնյանը:

Alt

Ավետման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Աստվածամոր Ավետման տոնին բացվեցին եկեղեցիների խորանների՝ Պահքի ընթացքում փակ վարագույրները: Մայրերի ու մայրության բերկրանքին սպասողների համար կատարվեց օրհնության կարգ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Վարդան վարդապետ Նավասարդյանը:

Alt

Գր. Լուսավորչի` Խոր Վիրապ մտնելու հիշատակության տոնը Ս. Էջմիածնում


Այսօր` ապրիլի 5-ին, մեր եկեղեցին հիշատակում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը Վիրապ: Երեկ երեկոյան` նախատոնակին, Մայր տաճար էր բերվել Սուրբ հայրապետի մասունքը:

Alt

Գալստյան կիրակին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ապրիլի 6-ին Մեծ պահքի վեցերորդ` Գալստյան կիրակին էր, որ խորհրդանշում է Քրիստոսի փրկչական գալուստը: Հաջորդ կիրակի կտոնենք Ծաղկազարդը: Ծաղկազարդին կհաջորդի Ավագ շաբաթը: