Alt

«Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հունիսմեկյան նվերը մանուկներին


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության անդամները մանկատների ու գիշերօթիկ դպրոցների սաներին հրավիրել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Alt

Արմավիրի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծումը


Արմավիր քաղաքի Ս. Սարգիս մատուռի տեղում 2011թ.-ից կառուցվող բազիլիկ նոր եկեղեցին օծվել ու անվանակոչվել է Ս. Գրիգոր Նարեկացու անունով: Եկեղեցու ճարտարապետը Միքայել Մկրտչյանն է: Օծման արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգյսանը: Բարերար Կարեն Մկրտչյանը պարգևատրվեց Հայ եկեղեցու Ս. Գր. Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով:

Alt

Օծվեց Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցին


Մայիսի 24-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվել է Նիժնի Նովգորոդի Ս. Ամենափրկիչ նորակառույց հայկական եկեղեցին: Նույն օրը բացվել է նաև եկեղեցու թանգարանը:

Alt

Արցախի պետական ակադեմիական երգչախմբի համերգը Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում


2014 թվականը հայտարարված է Կոմիտասյան տարի, լրանում է Կոմիտաս վարդապետի 145-ամյակը: Օրերս Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում ելույթ ունեցավ Արցախի պետական ակադեմիական երգչախումբը: Համերգին հնչեցին Կոմիտաս վարդապետի ժողովրդական, աշխատանքային, հարսանեկան և կատակ երգերը:

Alt

«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան Գարեգին Բ Վեհափառ hայրապետին


Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին հանձնեց Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը: Այն Երկրապահ կամավորականների միության բարձրագույն պարգևն է, որը տրվում է հայրենիքի սահմանների պաշտպանության, բանակաշինության և հայոց պետականության կայացման գործում ներդրած անձնական արիության համար:

Alt

«Էօրնեկյան» հանրակրթական դպրոցում հնչեց Վերջին զանգը


Այսօր վաղ առավոտից հանրապետության բոլոր դպրոցներում տոնական բարձր տրամադրություն էր: Հնչեց Վերջին զանգը: Այսօր կյանքի նոր շրջափուլ կմտնեն 25 հազար 12-րդ դասարանցիներ: Մեր նկարահանող խումբը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան» հանրակրթական դպրոցում էր:

Alt

«Էօրնեկյան» դպրոցի միջոցառումերի ծրագիրը նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին


ԿԳՆ նախաձեռնությամբ այս տարի հանրակրթական բոլոր դպրոցները Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տարբեր միջոցառումներ կանցկացնեն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան» հանրակրթական դպրոցն արդեն կազմել է իր միջոցառումների ցանկը, որտեղ շոշափվում են Մեծ եղեռնի ճանաչման, դատապարտման ու պահաջնատիրության հարցերը:

Alt

Լոռվա մարզում ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլը


Օրերս Լոռու մարզում մեկնարկել էր Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մարզային փուլը: Մասնակցում էին հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներ, ինչպես նաև դասվարներ: Մարզային փուլի հաղթողների անուններն արդեն հայտնի են:

Alt

Ս. Խաչի երևման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայիսի 18-ին Հայ եկեղեցին հիշատակում է 351թ. մայիսին Երուսաղեմի երկնքում՝ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը տարածված խաչանման լույսի հրաշափառ երևումը: Տոնական պատարագին հնչում են խաչի փառաբանության շարականներ, ընթերցվում է ժամանակի հայրապետ Ս. Կյուրեղի նամակը:

Alt

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է


1993թ.-ից մայիսի 15-ը աշխարհում նշվում է իբրև ընտանիքի օր: Մեր երկրի պաշտոնական տոնացույց այն մտել է 2011թ.-ից:
Ընտանիքի խնդիրներին ասուլիսում անդրադարել են Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը և Տ. Պարթև քահանա Մուրադյանը:

Alt

Մեկշաբաթյա այցով Մայր Աթոռում էր հին լեզուների մասնագետ Օլգա Չեվելան


Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հրավերով մեկշաբաթյա այցով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էր Կազանի հոգևոր ակադեմիայի դասախոս, դոցենտ Օլգա Չեվելան: Նա ուսումնասիրում է Ս. Գրքի առաջին թարգմանություները հին լեզուներով, այդ թվում և՝ գրաբարով:

Alt

Օծվեց սահմանամերձ Ջանֆիդա գյուղի Ս. Կարապետ եկեղեցին


Թուրքիային սահմանակից Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում տեղացիներն ամեն օր լսում են հարևան բնակավայրից եկող նամազի ձայնը: Անթաքույց դժգոհություն ունեին, որ հայկական եկեղեցու զանգեր այստեղ չեն ղողանջում: Համայնքի բյուջեն սուղ էր, եկեղեցու կառուցման բարերարությունը ստանձնեց համագյուղացի, ռուսաստանաբնակ Արթուր Կարապետյանը: 2010թ. աշնանից սկսվեց սրբավայրի կառուցումը, իսկ այսօր Ս. Կարապետ եկեղեցին օծվեց:
Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական կոնդակով բարերարին պարգևատրել է մեր եկեղեցու Ս. Գր. Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանով: