Գևորգյան ճեմարանի փակվելուց ընդամենը երեք տարի հետո բացվեց Հայաստանի առաջին պետական համալսարանը։ Դասախոսական կազմի գերակշիռ մեծամասնությունը հենց ճեմարանի նախկին ուսուցիչներ էին, և նրանցից մեկը լեզվաբան, հայագետ Գրիգոր Ղափանցյանն էր։ Նա 1913 թվականին մերժելով Նիկողայոս Մառի առաջարկը՝ մնալ Սանտ Պետերբուրգի համալսարանում և աշխատել միասին, վերադառնում է հայրենիք և ուսուցչության մտնում Գևորգյան հոգևոր ճեմարան։ Անմիջապես միանում է ճեմարանի տեսուչ նշանակված Ստեփանոս Մալխասյանցի խմբին, որը կոչված էր բարեփոխել ճեմարանի կրթական ծրագրերը, գրել նոր կանոնադրությունը։ Առաջին լուրջ ուսումնասիրությունները կատարում է ճեմարանում և հրատարակում Մայր Աթոռի «Արարատե հանդեսում»։ 1918 թվականին զենքը ձեռքին հայ հեգևորականների ու գիտնականների հետ մարտնչում է Սարդարապատի ճակատամարտում։ Նորաբաց պետական համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչն էր, նորաստեղծ ԳԱԱ–ի Լեզվի ինստիտուտի տնօրենը։ Մեծ գիտական ժառանգություն թողած լեզվաբանի ռուսերեն գրված որոշ աշխատություններ մինչև օրս հայերեն թարգմանված չեն։

Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ