Հակոբ Մանանդյանը մեկն էր այն մեծ գիտնականներից, որոնք դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, այդ կրթարանը դարձրել էին աշխարհի խոշորագույն հայագիտական կենտրոնը։ Մանանդյանը տիրապետում էր տասից ավելի լեզուներ, ճեմարանում ինչպես պատմություն էր դասավանդում, այնպես էլ տարբեր լեզուներ։ Գրել է ավելի քան 150 գիտական աշխատություն՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն։ Ճեմարանի փակվելուց հետո, երբ բացվում է առաջին պետական համալսարանը, Մանանդյանը դառնում է պատմության ամբիոնի վարիչը, այնուհետև ընտրվում համալսարանի ռեկտոր։ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոսներից մեկն է։ Երբ գիտնականին հիշեցնում էին իր մեծ վաստակի մասին, պատասխանում էր, թե այդ ամենը թող համարվի երախտագիտության տուրք ճեմարանին, որտեղ անցկացրել է իր լավագույն տարիները։

Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ