Կյանքը հեքիաթ է...

Երբ հիշում եմ մանկությունս, հիշում եմ լույսի խաղը, մորս դեմքը... Շատերը, երբ արթնանում ու տեսնում են առավոռյան լույսը, չգիտեն՝ ինչ երջանկություն է դա»: 
Հակոբը տեսողությունը կորցրել է տասը տարեկանում: Այսօր նա 33 տարեկան է: Ծանր փորձությունների միջով է անցել, հատկապես հոգեբանական: Հանդիպել է հոգևորականների, որոնք փոխել են նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Այսօր Հակոբն ապրում է լիարժեք կյանքով՝ գնում է ձիավարժությունների, հեծանիվ է քշում, սեղանի թենիս է խաղում: Աշխատում է Կույրերի միավորման մշակութային տանը՝ որպես համակարգչային դասընթացների ուսուցիչ: Նրա կողքին են կինը՝ Հենրիետտան և աղջիկը՝ Արփին: Պապա, ձեռք տուր, տես՝ ինչ սիրուն շոր եմ հագել. այսպես Արփին սովորել է շփվել ինձ հետ, ես էլ՝ աշխարհի»: 

 

Ժանր: Հոգևոր
2015-04-09T13:32:05+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ