Հրաշքը՝ նշան, խաչը՝ փառք


Հովհաննես Ավետարանիչի համար խաչելության իրադարձությունը մի կողմից եկեղեցու հիմնարկեքի իրադարձություն է, մյուս կողմից հոգեգալուստ է՝ ավանդում է հոգին դեպի հայրը, բայց միեւնույն ժամանակ բաշխում է աշխարհին։ Հովհաննեսի համար խաչի իրադարձությունը Աստծո սիրո և փառավորման վկայությունն է։ Համատես ավետարանիչներն ինչու՞ են Քրիստսի հրաշքները ներկայացնում որպես իրադարձություն, իսկ Հովհաննես ավետարանիչը՝ ցույց տալիս դրանց աստվածաբանական բացատրությունն ու նպատակը: Մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Ո´վ կին, ահա քո որդին


Հիսուսը խաչի իրադարձության մեջ տեսնում է իր փառքն ու հաղթանակը։ Պատահական չէ, որ մեր եկեղեցին խաչը պատկերում է ոչ թե տառապանքի ու ցավի, այլ կյանքի նշանով՝ ծաղկած խաչի։ Աստվածամայրը կյանքի օրինակ է, թե ինչպես պետք է տանել փորձությունը և ինչպիսի հույս պետք է ունենալ՝ հարության եւ հաղթանակի։ Ինչո՞ւ Քրիստոս Մարիամ Աստվածածնին երբեք չի դիմել Մայր անվամբ. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Լռության ձայնը


Մեր կյանքում կատարվող անիրավությունների, անարդարությունների ժամանակ ինչու՞ է Աստված հաճախ լուռ, ինչպե՞ս պետք է հասկանալ այդ լռությունը. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Հավատը վախի մեջ


Աստվածճանաչողությունը հեշտ ճանապարհ չէ։ Դա երկար կյանքի փորձառություն է։ Այն հատկապես իրական վավերական է դառնում, երբ մարդն անցնում է կյանքի ճգնաժամի միջով։ Հենց այդտեղ է շատ հստակ երեւում, հավատում ես Աստծուն, թե՞ ոչ։ Ապավինում ես, թե զգացողություն ունես, որ Աստված քո համար ժամանակ չունի, կամ չկա։ Ինչպե՞ս են ծովն ու փոթորիկը հնազանդվում Հիսուսին. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Կույր է նա, ով ատում է եղբորը


Ո՞ր Հիսուսին ենք մենք հետեւում։ Այն Հիսուսին, որ բժշկում էր հիվանդներին, ազատում էր դիվահարվածներին չար ուժերից, հաց էր բազմացնում, ջրերի վրա էր քայլում, թե՞ այն Հիսուսին, որ Երուսաղեմում խաչն էր բարձրանում։ Այս մոտեցման մեջ մեծ տարբերություն կա, որովհետեւ մենք Աստծուց ակնկալում ենք հզոր գործեր, բայց խաչի ճնաապարհից փախչում ենք և փորձում ենք կերտել այլ աստվածներ։ Մինչդեռ յուրաքանչյուրս մեր խաչի ճանապարհը պետք է անցնենք գլուխներս բարձր, պատասխանատվությամբ, այն հավատքն ունենալով, որ Հիսուսը մեզ ուղեկից է, որովհետեւ ինքն անցել է այդ ճանապարհը։ Ի՞նչ դժվարություններ կարող են պատուհասել մեզ հոգևոր և մտավոր կուրության դեպքում. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

«Հետեւու՞մ ես ինձ- հետ մի՜ նայիր»


Մենք ունենք մարդկային հարաբերություններ, որոնք խոչընդոտ են դառնում մեր հոգեւոր կյանքի համար։ Քրիստոսին հետեւելը չի երաշխավորում կենցաղային խնդիրների լուծումը։ Մահը, սուգը, աղետները չպետք է մեզ խանգարեն, որպեսզի մենք հետեւենք Տիրոջը։ Որո՞նք են Քրիստոսին հետեւելու պայմանները, ի՞նչ է նշանակում՝ ինքնաուրացում եւ խաչի ստանձնում. մեկնաբանում է Տ Ռուբեն վարդ. Զարգարյանը։

Ի՞նչ անեմ- Հետևի՛ր ինձ


Քրիստոսի հանդեպ սերը նշանակում է չբարցարձակեցնել երկրային իրականություն։ Իհարկե դա չափազանց կարեւոր է՝ ի վերջո մենք ծնվում ենք որպես երկրային իրականության արարածներ։ Մեր յուրաքանչյուր պահն առնչվում է հողին, ջրին, օդին, նյութին և այն ամենը ինչ առնչություն ունի մեր կյանքի հետ բարի է։ Մեր կյանքը բովանդակություն է ունենում, եթե վերջնակետը երկրային իրականությունն է, որի տեսանելի պատկերը գերեզմանաթումբն է։ Հիսուսի՝ երիտասարդին տված պատասխանն ի՞նչ խորհուրդ կարող է դառնալ այսօրվա երիտասարդի համար. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդ. Զարգարյանը:

Ովքե՞ր են ժառանգելու երկիրը


Հարգել հայրենիք՝ հայրենական հող, նշանակում է հարգել անցյալի կյանքը, նշանակում է հարգել ներկա կյանքը, որովհետեւ այդ ժառանգությունը այսօր մեր պատասխանատվության ու հոգատարության տակ է։ Դա նաև նշանակում է հարգել ապագայի կյանքը՝ ինչ ենք մենք թողնելու։ Միայն մե՞նք ենք, մե՞ր սերունդն է, ի՞նչ ենք տալու նոր սերնդին։ Ի՞նչ կապ ունի հեզությունը երկրի ժառանգության հետ. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդ. Զարգարյանը:

Ձայն բարբառոյ յանապատի


Ճշմարտությունը դառն է։ Ամեն ականջ ի վիճակի չէ տանելու ճշմարտությունը։ Ինչո՞ւ էին մարգարեները նույնիսկ իրենց կյանքի գնով ճշմարտությունը բարձրաձայնում։ Պատճառն այն էր, որ մարգարեների մտահոգությունը սեփական բարեկեցությունը, անձնական շահը չէր, այլ իրենց մտահոգում էր երկիրը, հասարակությունն ու մարդու ապագան։ Այսօր արդյո՞ք հնչում է մարգարեական ձայնը և որ ամբիոնից. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդ. Զարգարյանը:

Նզովք՝ եկեղեցու բարձրագույն պատիժը


Եկեղեցու սանկցիան բարձրագույն կետում նզովքն է։ Հիսուսն ինքն է այդ իշխանությունը փոխանցել իր առաքյալներին։ Բոլոր նրանք, ովքեր ոտնձգություն են կատարում եկեղեցու վարդապետության դեմ՝ որպես ծայրագույն սանկցիա կիրառվում է նզովք և բանադրանք։ Դա ենթադրում է կտրել, դուրս դնել եկեղեցու կյանքից, որը կարող է մարդու համար արտահայտվել ցավագարությամբ, ողբերգություններով, անժամանակ մահով, եթե չկա դարձ։ Մեկնաբանում է
Ռուբեն վարդ. Զարգարյանը:

Անարդար հարստություն՝ ի՞նչ անել


Քրիստոսն ինքն իրեն ընծայեց որպես զոհ՝ կյանքը տվեց մեր հավիտենական բնակության վայրերի պատրաստության համար և մեզ հորդորեց աշխատել սեփական քրտինքով։ Նա պատվիրեց զոհողություն անել այն միջոցներից, որոնք ձեւավորվում են արդար աշխատանքի արդյունքում, բայց եթե անարդար միջոցներ են, դրանք օգտագործել կարիքավորների, կամ ընդհանուր բարիքների համար։ «Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ սարքեք». Ու՞մ էր ուղղված Քրիստոսի այս խոսքը, ի՞նչ զուգահեռներ ունի այսօրվա մեր կյանքի հետ։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդ. Զարգարյանը:

 

Ամբաստանված և փառաբանված սուրբը


Ավետարանների մեջ, ոչ մի տեղ Մարիամ Մագդաղենացին չի հիշատակվում որպես պոռնիկ։ Նրա մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Ղուկասի Ավետարանում, որտեղ Հիսուսին հետեւող կանանց մեջ ներկայացվում է որպես առաջին անձը։ Բոլոր Ավետարանիչները անդրադառնում են Մագդաղենացուն։ Ի՞նչ են պատմում մեզ Ավետարանիչները Մարիամ Մագդաղենացու մասին և ինչո՞ւ է նա բնորոշվում իբրև թեթևաբարո կին։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: