
Մասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը չնայած Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր, սակայն երբեք անձամբ Քրիստոսին տեսնելու եւ նրան հետեւելու առիթ չի ունեցել։ Նա դառնում է Պողոս առաքյալի գործակիցն ու գրի է առնում Ավետարանը։ Ղուկասի Ավետարանն ընթերցողի համար ամենահեշտ եւ ամենապատկերավոր նյութն է ներկայացնում։ Այն աղոթքի Ավետարան է։ Միայն Ղուկասի Ավետարանում կան Անիրավ դատավորի եւ այրի կնոջ, Բարի Սամարացու, Անառակ որդու առակները։ Ղուկասի Ավետարանի ներածությունը ներկայացնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Շարք: Ղուկասի Ավետարան
Ստեղծագործական խմբի անդամներ: Ծրագրի պատասխանատու Մերի Հովսեփյան
,
Հեղինակ Տ. Մարկոս քահանա Մանգասարյան,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2026-04-01T21:40:00+04:00
Telecast type: Հաղորդաշար