Կյանքի հաղթանակը


Քրիստոսի Զատիկը խորհրդանշում է կյանքի հաղաթանակը մահվան նկատմամբ։ Սուրբ Զատիկը տոնել նշանակում է կյանքին բովանդակություն տալ։ Իսկ դա հնարավոր է մեղքից դեպի արդար կյանք, կեղծիքից դեպի ճշմարիտ կյանք, ատելությունից դեպի սիրո կյանք անցումով։ Տոնել նշանակում է անցում կատարել մեր վախերից դեպի համնարձակություն, որովհետեւ տոնել Զատիկը և մնալ վախերի մեջ, նշանակում է խեղաթյուրել տոնի խորհուրդը։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Օվսաննա՞, թե՞ փշե պսակ


Երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ բազմությունը նրան դիմավորեց ճանաչումով, որից օրեր անց Գողգոթա ճանապարհեց ուրացումով։ Այս հոգեբանությունը դարերի ընթացքում մարդկության մեջ չի փոխվել։ Օվսաննա նշանակում է օգնիր՝ փրկիր մեզ։ Ինչու՞ Քրիստոսի հաղթական մուտքի ժամանակ Օվսաննա աղաղակող բազմությունը ուրացավ ու լքեց նրան Գողգոթայում։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Ծույլն ու աղոթքը


Եկեղեցու մահացու մեղքերից մեկը ծուլությունն է, որը մեծապես կապ ունի հպարտության մեղքի հետ։ Մյուս կողմից երբ ստացել ես պարգև՝ կյանք, կարողություններ, սակայն կյանքը ոչ թե դարձնում ես բարիք, այլ եսակենտրոն մղումով, վայելքի մեջ վատնում ես այդ կարողությունները։ Քրիստոնյան ի՞նչ բարիք կարող է ստեղծել աշխատանքի արդյունքում, ի՞նչ զուգահեռներ կան աշխատանքի ու զոհաբերության միջև։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Աղոթել՝ հոգին մերկացնել


Հաղորդմանհամառոտնկարագիրը` Հիսուսն իր հայտնի «Լեռան աղոթքում» պատգամում է․ «երբ աղոթես, մտիր քո սենյակ, փակիր դուռդ և ծածուկ աղոթիր Երկնավոր հորը»։ Ինչպե՞ս հասկանալ այս պատգամը։ Այս դրվագը շատ հաճախ տարբեր շրջանակներ մեկնաբանում են բառացի։ Ըստ նրանց՝ Հիսուսը պատգամում է միայնակ աղոթել։ Իրականում «սեյակ» բառը Հիսուսն օգտագործում է մտքի, սրտի, ներաշխարհի իմաստով։ Այսինքն՝ երբ աղոթում ես, անգամ եթե բազմության մեջ, պետք է կարողանաս կառավարել մտքերդ՝ պետք է կենտրոնանաս։ Աղոթելիս լռություն է հարկավոր՝ ներքին լռություն։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Աստված՝ սիրող հա՞յր, թե՞ բռնակալ


Մարդն Աստծուն ճանաչում է Հիսուսի միջոցով։ Նա ասում է, որ առանց իրեն ոչ ոք չի կարող գնալ դեպի Հայր Աստված։ Մարդը թույր ընկալում ունի Աստծուն ճանաչելու առումով։ Հիսուսը բացահայտում է Աստծո կերպարը այնպես, ինչպես կա։ Ինչպե՞ս է Քրիստոս պատմում Աստծո՝ ճշմարիտ հայր լինելու մասին. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Քրիստոս՝ Սուրբ Գրքի առանցքում


Սուրբ գրքի առանցքում

Հիսուս Քրիստոսն է Սուրբ Գրքի միջոցով մարդը կանգնում է Քրիստոսի շնորհի և զորության առջև։ Այս իմաստով Աստվածաշունչը խորհրդապաշտական է։ Եկեղեցին ավետարանը դիտարկում է միասնության մեջ, որի առանցքը Քրիստոսն է։ Հին կտակարանը Քրիստոսի վերաբերյալ նախապատկերներ է ներկայացնում, նոր կտակարանը՝ իրադարձություն։

Ինչպե՞ս է Սուրբ Գիրքը չափանիշներ սահմանում մարդու կայնքում, ինչպե՞ս է դեմ հանդիման կանգնեցնում մարդուն Քրիստոսի զորության առջև։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Սուրբ Գիրք. Աստված կանչում է ինձ անունով


Աստվածաշունչը երկնավոր թագավորի ուղարկած նամակն է յուրաքանչյուր մարդու։ Այդ երկյուղածությամբ, շտապողականությամբ ու ուշադրությամբ պետք է բացել ու կարդալ Ավետարանը։ Սուրբ գիրքը շնորհ է փոխանցում ու կարդացողն ինչ-որ իմաստով հպվում է Աստծո խոսքի զորությանը։ Աստվածաշնչային իրադարձություններն ու կերպարներն ի՞նչ առնչություն ունեն այսօրվա կյանքում. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Սուրբ Գիրք. Աստված խոսում է խորանից


Աստծու խոսքը ընկալելու համար եկեղեցին 4 ճանապարհ է մատնանշում՝ հնազանդ հոգով, եկեղեցու ուղեկցությամբ, Քրիստոսակենտրոն և անձնական։ Ինչպե՞ս պետք է լսել ու հասկանալ Աստծո խոսքը եկեղեցու միջոցով, ի՞նչ դեր ունեն ծեսն ու եկեղեցու հայրերի մեկնությունները. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Սուրբ Գիրք. Աստծո շնորհը, մարդու ազատությունը


Ինչո՞ւ չի կարող գրագետ համարվել Աստվածաշունչը չկարդացած մարդը։ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը մեկնաբանում է Պարույր Սեւակի այս միտքը։ Ըստ նրա՝ Աստվածաշունչ չկարդացած մարդը չի կարող հասկանալ եվրոպական քաղաքակրթությունը, 2000 տարվա ընթացքում ստեղծված մշակույթը և Հայ ժողովրդի անցած ճանապարհը։  

 

Պատվե´ք թագավորին, բայց պաշտե´ք Աստծուն


Հիսուսի երկրային կյանքի ընթացքում ժամանակաի կրոնական ու քաղաքական իշխանություններն ի՞նչ ծուղակ էին պատրաստել Տիրոջ համար: Ինչպե՞ս է Հիսուս ցույց տալիս, որ չի կարելի «քաղաքականացնել Աստծուն» և աստվածացնել քաղաքական իշխանությանը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Սուրբ Ծնունդ. Հովսեփը` երաշխավոր


Հովսեփի կերպարի ի՞նչ առանձնահատկություններ է ներկայացնում Ավետարանը, նրա՝ Տիրոջ խոսքը լսելու կարողությունն ինչպե՞ս կարող ենք ժառանգել: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Մասնակցություն Քրիստոսի հարստությանը


Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունների միությունն ինչպե՞ս է ապահովում մեր փրկությունը: Եկեղեցու հայրերն ինչու՞ են նշում, որ Աստծո Որդին չվերցրեց մարդու բնությունը նախքան մեղք գործելը, այլ մեղքից հետո: Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի մեջ տեսնել մեզ, մեր հեռանկարը: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: