Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինվորների, Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագին հոգեհանգստյան կարգ հետևեց: Արարողությանը ներկա էին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
Պատարագին ներկա էին նաև ԱՄՆ-ից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք եկել էին` զոհված ու վիրավոր զինծառայողների, նաև՝ կամավորների ընտանիքներին հեռուստամարաթոնի միջոցով հանգանակված 380 000 ԱՄՆ դոլարը փոխանցելու նպատակով: Լոս Անջելեսի հեռուստամարաթոնը մեկնարկել էր ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:
2016-06-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ