Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»


Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այն երաժշտության լեզվով դատապարտող կոչ է ընդեմ 110 տարի առաջ կատարված հանցագործության հայ ժողովրդի և ամբողջ մարդկոթւյան դեմ: Մոցարտի «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ հոգեհանգստյան մեսսան է և Տիրոջն ուղղված ոգեշունչ աղոթք։ Մոցարտն իր «Ռեքվիեմում» երաժշտության միջոցով արտահայտել է մարդկային հոգու խռովքը, վիշտն ու տառապանքը, նաև խաղաղաղությունը։

Հայոց ցեղասպանության խնդիրը և Ղարաբաղյան շարժումը


Ի՞նչ լոզունգներով և պաստառներով էր հայ ժողովուրդը բարձրանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 1988-1990-ական թվականներին: Ղարաբաղյան շարժման, ապա՝ անկախության պահանջի տարիներին ինչպե՞ս արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը: Ի՞նչ զուգահեռներով և ի՞նչ ոգով էր ընթանում հայության հավաքական իրավունքների պայքարը: Աննա Սարգսյանը հյուրընկալել է պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին:

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել Արտակ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արտակ Ղուլյանին վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար հետմահու պարգեւատրել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով։ Հանձնման արարողությունը նախատեսված էր Սուրբ Հարության տոնից հետո: Հայոց Հայրապետի ցավակցությունները հայտնելով Մուշեղ եիսկոպոս Բաբայանը շքանշանը հանձնեց Արտակ Ղուլյանի ընտանիքին:

Հայոց ցեղասպանության խնդիրը և Ղարաբաղյան շարժումը


Ի՞նչ լոզունգներով և պաստառներով էր հայ ժողովուրդը բարձրանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 1988-1990-ական թվականներին: Ղարաբաղյան շարժման, ապա՝ անկախության պահանջի տարիներին ինչպե՞ս արտահայտվեց Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը: Ի՞նչ զուգահեռներով և ի՞նչ ոգով էր ընթանում հայության հավաքական իրավունքների պայքարը: Աննա Սարգսյանը հյուրընկալել է պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Հավատացյալների մի մասը Ճրագալույցի Պատարագին հետեւել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Օրվա պատարագիչն ընթերցել է Վերափառ Հայրապետի ուղերձը: Հավատացյալները խորանից վերցրեել են ճրագները, որպեսզի տուն տանեն ու ընտանիքում նշեն Հարության տոնը: Պատարագից հետո եկեղեցական թափորը ուղևորվել է դեպի առաջնորդարան, որտեղ տնօրհնեք է կատարվել:

Արցախցիների պահանջները և դրանց պատճառները


Ադրբեջանի կողմից բռնի տեղահանության ենթարկված արցախցիների վերաբնակեցումը Հայաստանում ցավոտ գործընթացների միջով է անցնում. դրանց պատճառները սոցիալակա՞ն են, մշակութայի՞ն, թե՞ քաղաքական: Աննա Սարգսյանը զրուցել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ:

Հակասությունների շաբաթ՝ Ավագ շաբաթ


Ավագ շաբաթվա ընթացքում ինչպե՞ս ենք վերապրում կյանքի ու մահվան խորհուրդները, ինչո՞ւ է այդ շաբաթը լեցուն հակասություններով. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Արաբկիրի Սուրբ խաչ եկեղեցում Ծաղկազարդի առիթով տոնական պատարագ է մատուցվել


Դեռ պատարագը չսկսած՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհները բազմամարդ են եղել: Ծաղկահյուս պսակներով և ուռենու ճյուղերով երեխաները ծնողների ուղեկցությամբ մասնակցել են Ծաղկազարդի տոնական պատարագին: Արաբկիրի Սուրբ Խաչը համայնքի ամենամեխ եկեղեցին է, որը միավորում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքները։

Իրավունքի ուժը և ուժեղների աշխարհը


Ո՞վ կարող է լինել արցախահայության իրավունքների երաշխավորն այսօր, ինչպե՞ս է հնարավոր իրացնել նրանց հավաքական վերադարձի իրավունքը: Աննա Սարգսյանը զրուցել է իրավագետ, Վլ. Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» հիմնարար աշխատության թարգմանիչ Ավետիք Հարությունյանի հետ:

Փրկչի սպասումով


Քրիստոնյայի համար անհրաժեշտությու՞ն է արդյոք ապրել Փրկչի սպասումով, ի՞նչ զորություն և ուժ դա կարող է փոխանցել.Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Մասիս Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգություն


Արդեն երեք տարի է Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր, որոնց մասնակցում են հեռավոր գյուղական համայնքների բնակիչները։ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվը մեկնել է անիրավ տնտեսի առակը՝ առանձնացնելով կարևոր ուղերձները:

«Արևմտյան Ադրբեջանը»՝ պետական ծրագիր


Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ձեռքի տակ հայտնված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքում գրված է, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ըստ դասագրքի հեղինակների՝ իբրեւ իրենց պապենական հողերից բռնի տեղահանված ադրբեջանցիները հետագայում ձևավորել են Արևմտյան Ադրբեջան համայնքը, որը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանում իբրեւ իրենց պատմական ժառանգության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Ադրբեջանի պետական զավթողական ծրագրերի մասին Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ: