|
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում խաղաղական ժամերգություն է կատարվելՀոգևոր դասը միասնաբար աղոթել է անդորր և խաղաղություն խնդրելով ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված հոգիների, ինչպես նաև թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի և անազատության մեջ գտնվող սրբազան հայրերի համար: Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը առաջիկա հինգշաբթի օրը, նոյեմբերի 13-ին խաղաղական ժամերգություն կանցկացնի Տեղերի Սուրբ Աստավածածին վանքում: |
|
Արդարություն, ոչ թե զրպարտությունՍեփական մեղավորություններն ու թերությունները չտեսնող մարդն ինչո՞ւ է մշտապես զազրախոսում մյուսների համար. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Մատենադարանում բացվել է «Սրբագործ ձեռքեր» ժամանակավոր ցուցադրությունըԱյն նվիրված է Սյունիքում, Նախիջևանում և Արցախում 17-18-րդ դարերում հիմնված գրչության կենտրոն հանդիսացող կուսանոցներին և այնտեղ միանձնուհիների ձեռքով ստեղծված հոգևոր-մշակութային ժառանգությանը: Կուսանոցներում ստեղծված մի քանի տասնյակ մշակութային հսկայական շերտ են ամփոփում։ Ձեռագրերը կույսերի սրբագործ ձեռքերով ստեղծված միակ վկայություններն են, որոնք ներկայացնում են նրանց կյանքը, գործը, ինչպես նաև տարածաշրջանի պատմությունն ու միջավայրը: Ցուցադրված ութ ձեռագիր մատյանները գրվել և ծաղկվել են միանձնուհիներ՝ Մարգարիտի, Հեղինեի, Կատարինեի և Գայանեի ձեռքով: |
|
Եվրոպական հանրային հեռարձակողների փորձից մի դրվագՀանրային հեռարձակման կազմակերպումը, քաղաքական պրոպագանդան և բազմակարծությունը մեդիայում մարտահրավեր է հետխորհրդային երկրների համար: Ինչպե՞ս լինել ազատ կառավարության ճնշումից ու քաղաքական մյուս ուժերի կարծիքից: Աննա Սարգսյանը զրուցել է «Մեդիա երկխոսություն» եվրոպան ծրագրի կազմակերպիչ, Գերմանիայի հանրային հեռուստաընկերության երկարամյա տնօրեն Վոլֆգանգ Ռեսմանի հետ: |
|
Լիբիդո վիվենդի, լիբիդո պոսիդենդի, լիբիդո դոմինանդիՈրո՞նք են այն երեք մղիչ ուժերը, որ մարդը կոչված է չափավորելու, մարդկայնացնելու: Ի՞նչ օրինակ է տալիս Քրիստոս իր փորձության ժամանակ: Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Արտաշատի տոնն ու Ս. Հովհաննես եկեղեցու ուխտի օրըՀոկտեմբերի 18-ին նշվեց Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը և օծման 10-ամյակը: Այդ օրը Հայ Առաքելական սուրբ եկեղեցում նշվում է նաև Ավետարանիչների՝ սուրբ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը: Ս. Էջմիածնից եկեղեցի բերվեց սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը: |
|
Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ եկեղեցապատկան կիրակնօրյա դպրոց է բացվելՀոգևորականները տնօրհնյաց կարգ են կատարել, օրհնել հարկի բարիքները, անդամներին և բարերաներին: Կիրակնօրյա դպրոցում կգործեն խմբակներ, կիրականացվեն երիտասարդաց միության հավաքներ, կանցկացվեն սուրբգրային սերտողության դասեր, կիրակնօրյա պատարագներից հետո կկազմակերպվեն ճաշկերույթներ: |
|
Ռուբեն վարդապետ Զարգարյանը բանախոսություն է կարդացել արցախցիների համարԱրցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր և հոգեբանական կենտրոնը արցախցի երիտասարդների համար աստվածաշնչյան սերտողության և մեկնության դասընթացներ է կազմակերպում: Այս անգամ նրանց համար բանախոսել է Մայր աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Իշխանություն և պատասխանատվությունԻ՞նչ է ասում Աստվածաշունչը իշխանության աստվածահաստատ սկզբունքի մասին. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ |
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնում նշել են ուրոլոգիական բաժանմունքի 20 ամյակըԲաժանմունքը ստեղծվել է 2005թ.-ին պրոֆեսոր Արթուր Գրաբսկիի և գործընկերների ջանքերով՝ նպատակ ունենալով ապահովել արդիական, պրոֆեսիոնալ ուրոլոգիական բուժօգնություն: Իզմիրլյան բժակական կենտրոնը 2024 թվականին ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլագիաներ: |
|
Հաղարծին վանական համալիրում կազմակերպվել է «Հաղարծնի ղողանջները» խորագրով համերգԳերմանիայում բնակվող երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահարուհի Արևիկ Բեգլարյանի առաջարկով Հաղարծին վանական համալիրի սեղանատանը կազմակերպվել է «Հաղարծնի ղողանջները» խորագրով համերգ: Դաշնակահարուհին ծնվել, մեծացել ու երաժշտական կրթություն է ստացել Ֆրանկֆուրտ Մայն քաղաքում: Գերմանիայում մրցույթների հաղթող է, ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Բոննի Բեթհովենհաուս կամերային երաժշտության համերգասրահում: Երիտասարդ դաշնակահարուհու՝ Հաղարծնին նվիրված ստեղծագործությունից բացի հնչել են նաև հայ հոգևոր ու դասական երաժշտության գոհարներ: |
|
Տավուշի Սևքար համայնքում բացվել է Ավետիս սոցիալ-մշակութային կենտրոնը«Ավետիս» սոցիալ-կրթական կենտրոնի տեղում նախկինում երաժշտական դպրոց է գործել: Ժամանակի ընթացքում չվերանորոգվելով՝ շենքը քայքայվել ու վատթար վիճակում է հայտնվել: 2004 թվականին այն Հայ առաքելական եկեղեցուն է փոխանցվել՝ լուսահոգի Սեպուհ արք Չուլջյանի ջանքերով: 2025 թվականի մայիսից Տավուշի թեմի առաջնորդական փոխանորդ Սամվել վարդապետ Մխիթարյանը բարերար անձանց օգնությանն է դիմել՝ կենտորնը հիմնովին նորոգելու համար: Օժանդակել են Սասուն Ավետիսյանը, Հակոբ Մենեմշյանը, Կարեն Գրիգորյանը, նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմը: |












