«Նարեկ» պարային համույթը հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը ստեղծագործական կազմի աշխատանքային գործունեության տասնամյաի առիթով հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ։ Համույթը հիմնադրվել և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո։ Այս տարիների ընթացքում այն բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոների ու մրցույթների է մասնակցել, պատվավոր հարթակներ զբաղեցրել։

Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աղոթել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի համար


Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում կատարվել է երեկոյան ժամերգություն և միասնական աղոթք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդության 26-ամյակի առիթով: 2001թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Միքայել սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրության է արժանացել և նշանակվել Շիրակի թեմի առաջնորդ: Ժամերգությունը Սրբազան հոր բացակայությամբ է կատարվել: Հոկտեմբերի 3-ին դատարանը նրան 2 տարվա ազատազրկման է դատապարտել:

Սեփական երկիր հասկացությունը միջազգային իրավունքում


Բռնի տեղահանված արցախցիներն իրավունք ունեն պահանջելու վերադառնալ սեփական երկիր և դրա համար բնավ պարտադիր չէ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելը: «Սեփական երկիր» հասկացության իրավական սահմանման, ինչպես նաև արցախցիների խախտված իրավունքների վերականգնման, Բաքվում պահվող ռազմագերիների և կալանավորված մյուս անձնանց իրավունքների խախտումների մասին Աննա Սարգսյանը զրուցել է մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանի հետ:

Խաչի իրադարձությունը՝ ջրբաժան


Ինչո՞ւ է Հիսուս համարվում հակառակության նշան՝ ըստ Սիմեոն ծերունու, եթե նա աշխարհ եկավ խաղաղություն և հաշտություն հաստատելու. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տան սանը դարձել է ըմբշամարտի ոսկե մեդալակիր


Լևոն Բարդեղյանը Բաթումիում մինչ 15 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալի է արժանացել՝ գրավել է 1-ին տեղը: Նա նաեւ Էստոնիայում, մինչև 15 տարեկանների մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել, դարձել է բրոնզե մեդալակիր։ Էջմիածնի Հայորդյաց տունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի: Հաստատությունում սովորում է ավելի քան 500 երեխա:

 

Ինչպե՞ս չնետվել թվային աղբարկղ


Հանրային կյանքում փոխադարձ վստահության և տեղեկատվության հանդեպ վստահության ճգնաժամը իսկապես խնդիր է։ Այն դժվարանում են լուծել պետությունները, վերազգային կազմակերպությունները, մեդիա կորպորացիաները։ Մինչդեռ լոկալ մակարդակում, օրինակ, բիզնեսում, գործում են յուրահատուկ մոդելներ, որոնք միգուցե կարող են հետաքրքիր և օրինակելի լինել։ Աննա Սարգսյանը զրուցել է Email Marketing Room միջազգային կազմակերպության համահիմնադիր տնօրեն Տարոն Պարսամյանի հետ:

Ներքին Դվին գյուղի սուրբ Հարություն եկեղեցին և կից շինությունները բարեկարգվում են


Մատաղատուն-հյուրասրահը, որտեղ ցուրտ եղանակներին անցկացվում են նաև երիտասարդաց միության, կիրակնօրյա դպրոցի դասերը, մշակութային միջոցառումներ, այժմ նորոգվում է: Տանիքն արդեն պատրաստ է, ներսի աշխատանքները՝ ընթացքի մեջ են։ Աշխատանքներն սկսվել են համայնքի աջակցությամբ: Եկեղեցու երեք նոր զանգերը, վարագույրը, կից ծածկոցները, նորակառույց գրատունը, որն արդեն գործում է, երիցատունը և արևային կայանը բարերար հայորդու նվերն է համայնքին:

Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ․ աղոթել են ազատազրկվածների համար


Մայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել կիրակնամուտի ժամերգություն, որից հետո Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի նախաձեռնությամբ մատուցվել Սուրբ և Անմահ Պատարագ։ Ներկաները աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հանուն հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության բանտերում գտնվող բոլոր հայորդիների համար։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել


Սուրբ Աստվածածնի Տաճարին ընծայման տոնը քրիստոնյա բոլոր Եկեղեցիները հաստատուն կերպով տոնախմբում են նոյեմբերի 21-ին։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տոնական Պատարագ մատուցել է խորհրդակատար քահանա Տեր Մատաթիա քահանա Գասպարյանը:

Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. Իրավաբանների ահազանգը


Ի՞նչ նուրբ սահման կա արդարադատության և պատժիչ մեքենայի միջև: Ինչպե՞ս տարբերակել՝ «ընտրովի» լինելու փաստը, հատկապես, ազատ խոսքի սահամանափուկմների հանդիպելիս: Ինչո՞ւ է վտանգավոր «հիբրիդային պատերազմ» արտահայտության չարաշահումը: Աննա Սարգսյանը զրուցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փորձագետ, իրավաբան Հասմիկ Հարությունյանի հետ:

Մայր Աթոռում հոգեհանգստի կարգ է կատարվել Սարգիս և Ամալյա Կարապետյանների հիշատակին


Կիրակնօրյա պատարագի վերջում աղոթք է հնչել անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հոգեհանգստի կարգ կատարվել ի հիշատակ լուսահոգի Սարգիս և Ամալյա Կարապետյանների: Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ծնողները վաստակաշատ մանկավարժներ են եղել, իրենց ծննդավայրում՝ Լոռիում, մի քանի սերունդ են կրթել:

Ճգնաժամ. Տիրոջ դեղատոմսը


Հիսուս, կանխագուշակելով Երուսաղեմի տաճարի կործանումը և վերջին օրերին տեղի ունեցող աղետալի իրադարձությունները, ի՞նչ պատգամ է փոխանցում իր հետևորդներին ճգնաժամերին դիմակայելու համար. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։