|
|
Իրինա ՍողոմոնյանԻրինա Սողոմոնյանը լսողության խանգարում ունի: 18 տարեկան է: Փոքր տարիքում մայրն արգելում է խոսել ժեստերի լեզվով, Իրինան բարդույթներ է ձեռք բերում, որոնք նրան խանգարում են նաև ուսումնառության ընթացքում: 15 տարեկանում Զեյթունի հատուկ դպրոցում աղջիկն առաջին անգամ ծանոթանում է ժեստերի լեզվով քարոզող քահանայի` Տեր Եսայիին: Երիտասարդ աղջկա առօրյան սկսվում է փոխվել: Ձեռքբերումների ու հուզումների մասին նա մեզ պատմում է արդեն հարազատ ժեստերի լեզվով... |
|
|
Տ. Մեսրոպ քահանա ԱրամյանԱյբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը ցավով է նշում, որ գոյություն ունեցող շուրջ 1500 դպրոցները չեն կարողանում կատարել այն առաքելությունը, ինչ ժամանակին իրականացնում էր ընդամենը մեկ ուսումնական հաստատություն` Գևորգյան հոգևոր ճեմարանը: Տեր հայրը կրթության նկատմամբ անտարբերությունը պայմանավորում է ուսուցչի նկատմամբ պատկառանքի, ինչպես նաև ընտանիք-դպրոց համագործակցության բացակայությամբ: |
|
|
Աղթամարի պատմամշակութային ժառանգությունըՎանա լճի Աղթամար կղզին իր պատմամշակութային ժառանգությամբ բացառիկ դեր ու նշանակություն է ունի մեր մշակույթում: Հնագույն բնակավայրը 7-րդ դարում՝ արաբների դեմ պայքարի շրջանում, դարձավ ռազմական հենակետ, 10-րդ դարում արդեն Արծրունյաց թագավորության վարչական ու հոգևոր-մշակութային կենտրոն, ծաղկուն վանական համալիր, գրչության կենտրոն ու կաթողիկոսանիստ: Աղթամարի պատմամշակութային ժառանգություն մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ: |
|
|
Կարինե ԽոդիկյանԳրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը համոզված է, որ Աստծուն ճանաչելու ճանապարհը մարդն անցնում է ամբողջ կյանքի ընթացքում: Հավատալ, նշանակում է անդադար փնտրել, հավատքը հնարավոր չէ մեկ անգամ և ընդմիշտ ձեռք բերել,- կարծում է գրողը և խոստովանում, որ Աստծուց առավելապես բարություն է խնդրում: |
|
|
Հայ կոմպոզիտորների նվաճումներն արտերկրումԿոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանն արժանացել է համաշխարհային դասական երաժշտության ասպարեզում տրվող ամենանշանակալի՝ Բելգիայի թագուհի Եղիսաբեթի անվան մրցանակին: Մուշեղ Պետրոսյանը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի. զբաղվել է աստվածաբանությամբ, ուսումնասիրել հին լեզուներ: Ինչպե՞ս է հնարավոր համատեղել դասական բանասիրությունն ու ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, զարգացման ի՞նչ ուղղությամբ է ընթանում ժամանակակից դասական երաժշտությունը: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր Մուշեղ(Միշել) Պետրոսյանի հետ: |
|
|
17-18րդ դդ. հայ առևտրական կապիտալը17-18-րդ դդ. Նոր Ջուղայի հայ վաճառականների առևտրային ցանցը ձգվում էր Լոնդոնից մինչև Միջերկրական ծով ու Հնդկական օվկիանոսի ափերը: Ինչպե՞ս էր հայ առևտրականներին հաջողվել հսկայական կապիտալ կուտակել, ի՞նչ մեխանիզմով էր աշխատում նրանց ստեղծած համաշխարհային ցանցը: Եվ որ ամենակարևորն է՝ որո՞նք էին այդ կապիտալի կործանման պատճառները: Թեման քննարկում են պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնի վարիչ Սեպուհ Դավիթ Ասլանյանը և Երևանի պետ. համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. թեկնածու Սմբատ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» ծրագրերըՀիմնադրման 85-ամյակը նշող Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը հայաստանյան ու Սփյուռքի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն է: Գիտաժողովներ, կրթական ծրագրեր, հրատարակվող գրքեր. սրանք Համազգայինի» գործունեության տեսանելի արդյունքն են: Հիմնադրամի իրականացրած ծրագրերի, սպասվող նախաձեռնությունների, ինչպես նաև մեր մշակութային իրականության հրատապ խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ: |
|
|
Բուենոս Այրեսի հայ համայնքն ու եկեղեցինԱրգենտինայի հայ համայնքն ամենամեծն է Հարավային Ամերիկայում: Այստեղ, տարբեր տվյալներով, մոտ 100 հազար հայ է ապրում, առավելապես`Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում: Գաղութը ձևավորվել է վաղուց և կարևոր դերակատարություն ունի Արգենտինայի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում: Մեծաթիվ են հայկական եկեղեցիներն ու կից գործող դպրոցները: Միայն Բուենոս Այրեսում հայկական 6 եկեղեցի կա: Արգենտինայի մայրաքաղաքի հայ համայնքի խնդիրների, ուրախությունների ու մտահոգությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Բուենոս Այրեսի Վարագա Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Առնակ քահանա Հարությունյանի հետ: |
|
|
Կեղծ ընկերասիրությունԱրշակը դասից անհարգելի բացակայել է և իր կաշին փրկելու համար խնդրում է Հովիկին ու Մհերին կեղծ վկայություն տալ: Ընկերները հրաժարվում են: Արշակի կարծիքով իսկական ընկերները չեն կարող այդպես վարվել, դա պարզապես դավաճանություն է: Նրանց ընկերությունը հայտնվում է փորձության մեջ.... |
|
|
Ռուբեն ՄաթևոսյանՍբ. Մովսես Խորենացի, Սբ. Մեսրոպ Մաշտոց և Սբ. Սահակ Պարթև շքանշանների դափնեկիր, անվանի երգիչ Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալությամբ է հիշում իր կյանքի բոլոր փուլերը: Երգիչն առանձնահատուկ է համարում վերջին դեպքը, երբ բոլորվին անհույս վիճակում նախախնամությունն իրեն կարծես երկրորդ կյանք շնորհեց... Դժվարությունների, երջանկության ու կյանքի մասին նրա տեսակետը վերաիմաստավորվել է: |
|
|
Արև ՊետրոսյանԴիզայներ, նկարիչ Արև Պետրոսյանը ծնվել է Երևանում՝ անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ընտանիքում: Ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով և արծաթով: Սա նոր ուղղություն է արվեստում: Արև Պետրոսյանն իրեն համարում է նորի, փորձարարականի կողմնակից: Այդպիսի մի հետաքրքիր փորձ էր նաև հոգևոր ճանաչողությունը...
|
|
|
Նարեկ ՀարությունյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն է: Միության հիմնական առաքելությունը արվեստագետների համար հարթակ ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող հնարավորություն ունի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները: Հասարակական հարաբերությունները մեծապես ազդում են ստեղծագործող անհատների գործունեության վրա: Նարեկ Հարությունյանը հիշատակում է քաղաքացիական հասարակության ձևավորման հաջողված օրինակներ: |