Թուրքական պաշտոնական պատմագրությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի ցեղասպանության հետ: Վավերագրերի վրա հիմնված Քեմալական կոտորածներ» ֆիլմն ամբողջությամբ հերքում է այս պնդումը: Շարունակելով երիտթուրքերի ծրագիրը՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը բնաջնջեց և տեղահանեց արևմտահայերին իրենց դարավոր հայրենիքից: Քեմալականները դարերի ընթացքում հայերի ստեղծած ունեցվածքի հաշվին լցրեցին պետական դատարկ գանձանակը, վճարեցին արտաքին պարտքերի
զգալի մասը և 1923 թվականի հոկտեմբերի 29-ին հռչակեցին Թուրքիայի Հանրապետությունը: Ժամանակակից Թուրքիան կառուցվեց Հայոց ցեղասպանության ընթացքում բռնությամբ յուրացրած նյութական, քաղաքական, ռազմական արժեքների հիմքի վրա:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Անահիտ Աստոյան
,
Ռեժիսոր Արա Շիրինյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2015-04-20T11:20:05+04:00
Telecast type: Տեսաֆիլմ