|
|
Արդի գիտական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն ՍվասյանՓիլիսոփա, մշակութաբան Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանի հետ երկրորդ հաղորդումը նվիրված է արդի գիտական մտքի ճգնաժամին: Ո՞րն է արևմտյան արդի գիտության առարկան, ի՞նչ հարցեր է իր առջև դնում գիտությունը, ինչպե՞ս է քայլում ժամանակակից մարդը նույնականացումների լաբիրինթոսում»: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայ գրողն ու միջազգային գրական անցուդարձըԳրական դաշտի որոշակի աշխուժացումը, գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության աճը, նաև միջազգային մշակութային կապերի զարգացումը հնարավորություն են տալիս հայ գրողներին թարգմանել իրենց գրքերը, ներկայացնել արտերկրում, մասնակցել փառատոնների և այլն: Որքանո՞վ են հայ ժամանակակից հեղինակները օգտվում այդ հնարավորություններից, ի՞նչ է տալիս միջազգային գրական փառատոններին մասնակցությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, բան. գիտ.թեկնածու Վահե Արսենի հետ: |
|
|
Հայկական թեմաներով ֆիլմերը Սփյուռքում, հյուրը` Հայկ ՀամբարձումԻրողություն է, որ սփյուռքահայ նոր սերունդը բազմաթիվ պատճառներով հեռանում է ազգային արմատներից: Մյուս կողմից, սփյուռքաայ երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արվեստում արծարծել հայկական թեմաներ: Արդյո՞ք պատմական հայրենիքի հետ շփումներն օգնում են նրանց ստեղծագործական ունակությունների իրացմանը, ի՞նչ է տալիս սփյուռքահայ նոր սերնդին հայ մշակույթի հետ հաղորդակցվելը: Այս թեմայի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցում է ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումի հետ: |
|
|
Եվրոպական մտքի ճգնաժամ. հյուրը՝ Կարեն ՍվասյանԵրրորդ հազարամյակի» բացառիկ թողարկման հյուրը փիլիսոփա, մշակութաբան, Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան մրցանակակիր Կարեն Սվասյանն է: Կարեն Սվասյանն ապրում է Շվեյցարիայում, հրապարակային դասախոսություններ է կարդում Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: 2009թ. նրա՝ Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» գիրքն արժանացել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի հատուկ մրցանակին: Մեր տաղավարում Կարեն Սվասյանը զրուցում է ժամանակակից Եվրոպայի արժեքային ճգնաժամի մասին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատության անվան տակ ընթացող մարդու ճգնաժամի մասին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Պիետրո ՄարչելլոԻտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն հիացած է Արտավազդ Փելեշյանի կինոարվեստով: Մարչելլոյի` Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմն այս տարի ցուցադրվեց Ոսկե ծիրան» փառատոնում: Պիետրո Մարչելլոն առաջին անգամ էր Հայաստանում, Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանին նա պատմում է իր տպավորությունները Ոսկե ծիրանից» ու Երևանից, զրուցում հայ ու համաշխարհային կինոարտադրության առանձնահառկությունների մասին: |
|
|
«Ոսկե ծիրան-10»Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը, չնայած ներկայացված ֆիլմերի ու մասնակից երկրների բազմազանությանը, այս տարի կարծես ֆրանսիական կամ ֆրանս-հայկական երանգ ունի. փառատոնը բացվեց Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով` Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ և կփակվի Փարաջանով» ֆիլմով` Սերժ Ավետիքյանի գլխավոր դերակատարությամբ ու ռեժիսորությամբ: Հոբելյանական ծիրանի երանգների, Սերգեյ Փարաջանովի կերպարի մարմնավորման առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ: |
|
|
Քաղաքաշինական մտքի ճգնաժամՀռոմեացի հանրագիտակ ճարտարապետ Մարկոս Վիտրուվիուսի հայտնի տրիադան՝ երեք հատկանիշ, որ պարտադիր է ճարտարապետության համար՝ կառուցի ամրություն, օգտակարություն, գեղեցկություն, հաստատվել է դեռևս Ք. Ա. 1-ին դարում: Ավելի, քան երկու հազարամյակ անց մենք քաղաքներ ենք կառուցում, որոնց շինությունների ամրությունը կասկածելի է, օգտակարությունը գործակիցը՝ անհայտ, իսկ գեղեցկությունը՝ քաղաքական անեկդոտի նյութ: Ի՞նչ հիմնական խնդիրների առջև ենք կանգնում, երբ կարիք է լինում ոչ միայն պարզապես լավ ստեղծագործել, այլև պլանավորել: Քաղաքաշինական մտքի ճգնաժամի մասին են զրուցում քաղաքաշինարար Գուրգեն Մուշեղյանը և ճարտարապետ Բորիս Քոչարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Գրիգոր ՄուրադյանՍահմանադրությունը ժողովրդավարական պետության զարգացման հիմնական ուղենիշն է: Ի՞նչ դեր ու համարում ունի այն շարքային քաղաքացու, որքանո՞վ ենք մենք գիտակցում սահմանադրության կարևորությունը մեր անհատական կյանքում, ճանաչու՞մ ենք արդյոք մեր սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները: Այս հարցերի շուրջ է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում ՀՀ արդարադատության նախարարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ: |
|
|
Ազնիվ ՄինասյանՔանոնահարուհի Ազնիվ Մինասյանը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում է արդեն 25 տարի: Յոթ տարեկան էր, երբ առաջին անգամ լսեց այս գործիքը: Ավելի ուշ` Կոնսերվատորիայում, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի կուրսում սովորելու տարիներին ընտրեց քանոնահարի մասնագիտությունը: Ազնիվ Մինասյանն իր սերնդակիցներից շատերի նման հոգևոր կրթություն չի ստացել, ծնողները, ինչպես քանոնահարուհին է ասում, չարտաբերելով Աստծո անունը, սեփական կյանքով հիանալի օրինակ են եղել դստեր համար: Դա է նրան հուշել մարդու հոգևոր ճանապարհի մասին... |
|
|
Հոգևոր ԱրարատԱրարատյան հայրապետական թեմի Արարատ» հոգևոր միությունը հիմնադրվել է 1989թ-ին, երբ ներկայիս Վեհափառ Հայրապետը՝ այդ տարիների ԱՀԹ առաջնորդական փոխանորդը, երիտասարդաց միություն հիմնեց: Այժմ Արարատը» հոգևոր ու սոցիալական տարբեր ծրագրեր է իրականացնում: Միությունը նախաձեռնում է պարբերական ուխտագնացություններ Հայաստանի սրբավայրեր, ինչպես նաև Ավետյաց երկիր` Երուսաղեմ, ունի համանուն երգչախումբ ու պարի խումբ: Միության հովվի` Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի առաջնորդությամբ ամեն երեքշաբթի հավատացյալները Ս. Սարգիս եկեղեցում խոկման արարողության են մասնակցում: Արարատի» անդամներին պարբերաբար կարելի է տեսնել մանկատներում, հատուկ դպրոցներում, անապահով ընտանիքներին օգնելիս : 2013-ի հունվարին Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արարատ» հոգևոր միությանը հանձնել է Հայկյան» մրցանակ:
|
|
Մեր դերասաններն Ուկրաինայից վերադարձել են մրցանակներովՀունիսի 11-16-ը Կիևում կայացել է Վիդլունյա» մոնոներկայացումների միջազգային 15-րդ փառատոնը: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանի` Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» մոնոներկայացումն արժանացել է գրան-պրի մրցանակի: |
|
Տ. Շահե վարդապետ ԱնանյանՍուրբ թարգմանիչներին նվիրված տոներով մեր եկեղեցին մեծապես կարևորվում է թարգմանչաց շարժման դերն ու նշանակությունը: Մշակութային աննախադեպ վերելք, որը սկսվում է Աստվածաշնչի բացառիկ թարգմանությամբ:
|

