Քանոնահարուհի Ազնիվ Մինասյանը Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում է արդեն 25 տարի: Յոթ տարեկան էր, երբ առաջին անգամ լսեց այս գործիքը: Ավելի ուշ` Կոնսերվատորիայում, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի կուրսում սովորելու տարիներին ընտրեց քանոնահարի մասնագիտությունը: Ազնիվ Մինասյանն իր սերնդակիցներից շատերի նման հոգևոր կրթություն չի ստացել, ծնողները, ինչպես քանոնահարուհին է ասում, չարտաբերելով Աստծո անունը, սեփական կյանքով հիանալի օրինակ են եղել դստեր համար: Դա է նրան հուշել մարդու հոգևոր ճանապարհի մասին...
Շարք: Աստված իմ մեջ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան
,
Ռեժիսոր Էրիկ Սարգսյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան2013-06-29T01:25:04+04:00
Telecast type: Հաղորդաշար