Ընդվզման ցասումից՝ ստեղծարար ներշնչանք


Համաժողովրդական շարժումն, ի թիվս այլ ձեռքբերումների, ծնունդ տվեց ստեղծարար մեծ ուժի: Ինչպե՞ս է հնարավոր ընդվզման էներգիան փոխակերպել ստեղծարար ուժի ու ներշնչման, ի՞նչ կտա այս շարժումը հայ ժամանակակից արվեստին, ընդհանրապես մեր մշակությաին իրականությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է քանդակագործ Մամիկոն Ենգիբարյանի հետ:

Քաղաքացիական ընդվզումից՝ քաղաքացիական գիտակցություն


Ի՞նչ արդյունքներ ու հետևանքներ կարող է ունենալ համաժողովրդական շարժումը: Ի՞նչ ձեռքբերումներ են արդեն տեսանելի, ինչպե՞ս փոխակերպել ընդվզման ուժը քաղաքացիական գիտակցության: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ:

Հեղափոխության թավշյա ուժը


Անբացատրելի, աներևակայելի, անսպասելի: Այսպես է բնորոշվում հայաստանյան համաժողովրդական ընդվզումը՝ թավշյա հեղափոխությունը: Ո՞րն էր ուժի աղբյուրը: Ինչպե՞ս հեղափոխությունը մերժեց բռնությունը, մտավ մեր առօրյա և ստեղծեց հասարակական նոր իրավիճակ: Թեման քննարկում են կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հեղափոխության հույզերը


Ապրիլյան համաժողովրդական ընդվզումը մերժեց ֆիզիկական բռնությունը և հաջողեց: Նույնիսկ վերածվեց տոնախմբության, որի բոլոր մասնակիցները սպասելիքներ ունեն: Իսկ ի՞նչ դրսևորում ստացավ ագրեսիան և տագնապը: Ի՞նչ հոգեբանական խնդիրներ են սպասվում մեզ «տոներից հետո»: Թեման քննարկում են հոգեբաններ Մարինա Սերոբյանը և Սամվել Խուդոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Ցանցային շարժում


Հայաստանում ծավալվող համաժողովրդական շարժումը դեռևս հանգուցալուծման չի հասել, սակայն արդեն ակնհայտ է, որ այն նոր է ու բացառիկ է իր ծավալներով, կիրառվող միջոցներով, նշանային համակարգով ու ազդեցությամբ: Ինչպիսի՞ն է ցանցային շարժումը, ինչպե՞ս այն ծնվեց և ի՞նչ բնութագրիչներով է տարբերվում նախորդող նմանատիպ դրսևորումներից: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ:

Հեղափոխությունը՝ կրթական համակարգում


Բաց ձեռքերով հեղափոխությունը բախման մեկ կիզակետ արդե՛ն ունի՝ կրթական համակարգը: Շարժման լոկոմոտիվը ուսանողությունն է: Արդյո՞ք այդ բախումը չի բերի նորերի՝ սերնդների բախման, զգացմունքների՝ ոգևորության և հուսահատության բախման: Թեման քննարկում են հոգեբան Անուշ Ալեքսանյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Քաղաքական ճգնաժամ, թե՞ արագընթաց փոփոխություններ


Հայաստանը վերջին երկու շաբաթվա ընթացքում հանրային ակտիվ փոփոխությունների մեջ է: Գործընթացի դրդապատճառը քաղաքական է, սակայն փոփոխություններն իրենց հետ բերում են նաև հանրային գիտակցության ու վարքագծային նոր նորմեր: Որո՞նք են դրանք, դեպի ո՞ւր է քայլ անում հայաստանյան հասարակությունը: Թեման քննարկում են մամուլագետ Ծովինար Նազարյանը և արձակագիր, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբերիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հոգևորականները հանրահավաքների վայրերում են


Երևանում և մարզերում տեղի ունեցող իրադարձություններին չի կարող անտարբեր մնալ Հայ առաքելական եկեղեցին: Լարված իրավիճակը հանդարտեցնելու, բռնություններից խուսափելու նպատակով հայ եկեղեցու հոգևորականները հանրահավաքների վայրերում են: Ինչպիսին էլ որ լինի դեպքերի հետագա ընթացքը, հայ հոգևորականությունն անելու է ամեն ինչ՝ կանխելու համար բացահայտ առճակատումն ու բռնությունները,-ասում են քաղաքի թեժ կետերում գտնվող հոգևորականները: 

Ցեղասպանագիտությունն ու քաղաքականությունը


Այսօր Հայոց ցեղասպանության մասին խոսելիս առաջին հերթին կարևորվում է դրա քաղաքական բաղադրիչը՝ միջազգային ճանաչումը, ժխտման դեմ օրենքների ընդունումը և այլն: Ընդ որում, հանրային գիտակցության մեջ այս հարցերի լուծումն առաջին հերթին կապվում է միջազգային քաղաքական օրակարգի, Թուրքիայի հետ հարաբերություների հետ: Սա բնական է, քանի որ ցեղասպանությունը քաղաքական հանցագործություն է: Ավելի քիչ անդրադարձ է կատարվում ցեղասպանագիտությանը, որը կարևոր նշանակություն է ունեցել և ունի ցեղասպանության միջազգային ճանաչման, նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում: Արդի ցեղասպանագիտության խնդիրերի, ուղղությունների և նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ:

Ժամանակակից թանգարան. ինչո՞ւ և ինչպե՞ս


Ժամանակակից աշխարհում փոխվում է նաև թանգարանի ընկալումը: Դրանք չեն ընկալվում միայն որպես պատմական ու մշակութային ցուցանմուշների պահպանության, ցուցադրության ու ուսումնասիրության վայր, այլև հավակնում են ավելի մեծ սոցիալական ու մշակութային գործառնականության: Որքանո՞վ է այս մոտեցումն արդարացված, որքանո՞վ  են հայաստանյան թանգարանները պատրաստ ու բաց փոփոխությունների առջև, ի՞նչ է անհրաժեշտ թանգարանների զարգացման համար: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ:

Հետազոտելով Շարժումը


2018թ. փետրվարին լույս տեսավ «Ղարաբաղյան շարժման պատմություն (1988-1989)» պատմագիտական ծավալուն հետազոտությունը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Որդեգիր և խնամակալ ընտանիքների խնդիրները


Սոցիալական ի՞նչ ծառայություններ են մատուցվում այլընտրանքային խնամք իրականացնող՝ որդեգիր, խնամակալ և խնամատար ընտանիքներին Հայաստանում: Ի՞նչ են հիմնականում ակնկալում այդ ընտանիքները: Ի՞նչ խնդիրներ է հարուցում տարբերակված մոտեցումը այդ ընտանիքներին և ինչ դաժվարություններ են առաջ գալիս հաշվառման բացակայության պատճառով: Երեխաների պաշտպանության ցանցի և  Խնամատար ծնողների ասոցիացիայի հետազոտությունը ներկայացնում են սոցիոլոգներ Միրա Անտոնյանը և Քնարիկ Գարանֆիլյանը: