|
Անկախ հարևանների միակ պատերազմըՀայաստանի առաջին հանրապետության հռչակման հենց սկզբից Հայաստանը լուրջ խնդիրներ ուներ անդրկովկասյան հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ: Հանրապետության հռչակումից ամիսներ անց, 1918թ. դեկտեմբերին քաղաքական, տնտեսական մի շարք տարաձայնություններն ու սահմանային վեճերն ի վերջո հանգեցրին Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական բախման: Թիֆլիսում և այլուր հայերը զանգվածաբար ձերբակալվում էին, ենթարկվում բռնությունների: Դիվանագիտական առաքելության աշխատակիցները աքսորվել էին Թիֆլիսից: Երկշաբաթյա պատերազմը երևան հանեց հայ-վրացական հարաբերությունների խորքային հակասությունները: 20-րդ դարասկզբի վրաց-հայկական հակամարտության պատճառների մասին զրուցում են պատմաբաններ Համո Սուքիասյանը և Հովիկ Գրիգորյանը: |
|
Արտասահմանյան հայագետների ուսումնասիրությունները՝ հայերենԱՄՆ և Եվրոպայի հայագիտական կնետրոններում կազմակերպվում են հայագիտության տարբեր խնդիրներին նվիրված գիտաժողովներ, օտար լեզուներով հրատարակվում են մենագրություններ և հոդվածներ, սակայն դրանց մեծ մասը հասանելի չէ հայալեզու ու հայաստանյան գիտական հանրությանը: Հազվադեպ են օտարալեզու այդ ուսումնասիրությունների թարգմանություններն ու հրատարակությունները Հայաստանում: Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է հնարավոր զարգացնել հայաստանյան ու արտասահմանյան հայագիտության կապերը, մեծացնել փոխադարձ ճանաչելիության աստիճանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Գևորգ Բարդաքչյանի հետ: |
|
Անկախության ակունքը. Ղարաբաղյան շարժումԼրանում է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը: Շարժում, որ մեր անկախության ակունքն է: Ղարաբաղյան շարժման ոգու, իմաստների ու հիշարժան դրվագների մասին զրուցում են լրագրող Տիգրան Պասկևիչյանը և մատենագետ Մերուժան Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Եկեղեցու ինտեգրատիվ դերը. սոցիալական աշխատանքի մոդելԱզգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատ է։ Ոլորտում հետազոտություն անող հասարակական կազմակերպություններն արձանագրում են, որ մանկական աղքատությունը ավելի արագ է աճում, քան ընդհանուր աղքատությունը, իսկ կյանքի առաջին տարիների աղքատությունը խոչընդոտում է երեխայի ներուժի զարգացմանը: Երեխաների սոցիալական հոգածության և նրանց ներուժի զարգացման համար մեր երկրում հասարակական սեկտորի ջանքերով ստեղծվել են սոցիալ-կրթական կենտրոններ, որոնց գործունեության մասին զրուցում են «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: |
|
Հանդուրժողականությունն ու անհանդուրժողականությունը հայ գրականության մեջՀանդուրժողականությունը այլ ազգության կամ կրոնական պատկանելության, աշխարհայցքի, կենսակերպի, վարքի ու ավանդույթների նկատմամբ հարգանքի կամ համբերանքի արտահայտություն է: Թե որքանով ենք մենք՝ հայերս հանդուրժող, տարբեր կարծիքներ կան: Հանդուրժողականության թեման հետաքրքիր դրսևորումներ է գտել հայ գրականության մեջ: Հանդուրժողականության ու անհանդուրժողականության տարբեր դրսևորումների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ: |
|
Սպասված ու պարտադրված պետություն
Այդ տարվա ձմռանը սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացան տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ամիսներ անց բացվեցին տասնյակ գործարաններ, ստեղծվեցին մի շարք կենսական ենթակառուցվածքներ, մշակութային հաստատություններ, համալսարան ու պետական թանգարան։ Նույնիսկ ազգային դրամ տպվեց։ Երկրի ներսում ոչ հայազգի բնակչությունը անընդհատ նոր սադրանքներ էր հրահրում պետակության դեմ: Հայկական բանակը կարողանում է կասեցնել այդ սադրանքները։
Այս տարի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակն է: Ինչպես հռչակվեց առաջին հանրապետությունը: Զրուցում են հետազոտող լրագրող Թաթուլ Հակոբյանը և պատմաբան Համո Սուքիասյանը։
|
|
Անկախ Հայաստանի առաջին քայլերն աշխարհումԻնչպես սկսեց կառուցվել Հայաստանի անկախությունը, ինչպես սկսեց այն ներկայանալ աշխարհում: Հիշում և քննարկում են անկախության առաջին շրջանի դիվանագետներ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Վահան Տեր-Ղևոնդյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Երկրորդ թուղթը թեսաղոնիկեցիներին (2:1-3)Ի՞նչն է չարի նպատակը, ինչպե՞ս է գործում չարը: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված երկրորդ թղթի 2:1-3 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: |
|
Նախակրթարանների առողջացման ճանապարհովՆախակրթարաններում ապօրինի դրամահավաքների, երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքերի բացահայտման և նախակրթարաններում արատավոր բարքերի վերացման նպատակով ստեղծված քննող հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները և մատնանշում առաջիկա տարիների համար կատարելիք քայլերը: Հոգեբան Արմինե Վահանյանը վերլուծում է նախադպրոցական տարիքի երեխաների հոգեբանության վրա այդ բարքերի ունեցած ազդեցությունը: |
|
Ղարաբաղյան շարժումն ու Հայաստանի անկախությունըԼրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Ինչպե՞ս Շարժման ընթացքում ծնվեց և մարմնավորվեց Հայաստանի անկախությունը: Հիշում և քննարկում են Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995թթ) պատգամավորներ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը և ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Հայ-բրիտանական գրական-երաժշտական կամուրջՎերջերս Երևանում կայացավ հայ-բրիտանական միասնական համերգ, որտեղ հնչեցին բրիտանացի ժամանակակից կոմպոզիտորների՝ հայ դասական բանաստեղծությունների հիման վրա ստեղծված գործեր: Ինչպե՞ս ստեղծվեց գրական-երաժշտական այդ կամուրջը, ի՞նչ են տալիս այդպիսի համագործակցությունները մեր երիտասարդ կոմպոզիտորներին, Հայաստանում իրենց ներուժի իրացման ի՞նչ հնարավորություններ ունեն մեր երիտասարդ երաժիշտները: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Արփինե Կալինինայի հետ: |
|
Սբ. Ծննդյան պատարագի հայրապետական թափորի ամպհովանակիրները գնդերեցներն էին2018թ. Սուրբ Ծննդյան պատարագի հայրապետական թափորի ամպհովանակիրները ԶՈՒ հոգևոր սպասավորներն էին: Մայր Տաճարում Ջրօրհնեքի խաչի կնաքահայրը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր: |












