|
Կինոարտադրության զարգացման հեռանկարներն ու խութերըԿինոգործիչները բարձրաձայնում են հայկական կինոյի յուրահատուկ տեսակի բացակայության և դրա ստեղծման անհրաժեշտության մասին: Ի՞նչ միջոցներով պետք է խթանել հայկական կինոյի զարգացումը, ինչո՞վ կարող է հայկական կինոարտադրությունը հետաքրքիր դառնալ ներդրողների համար, ինչու՞ չկա կինոարտադրության զարգացման ծրագիր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պրոդյուսեր Մելիք Կարապետյանի հետ: |
|
Շարժումը Արցախում. ընդհատակյա պայքարից մինչև ազատագրական պատերազմԻ՞նչ գործընթացներ էին կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում մինչև 1988-ի փետրվարի 13-ի Ստեփանակերտի պատմական հանրահավանքը: Ինչպե՞ս միաբանվեց արցախահայությունը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում հյուրընկալվել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Սուրբ Հարության խորհուրդը մեր կյանքում«Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Այս ողջույնն է հնչում հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր: Սուրբ Հարության ճրագալույցի պատարագով ավարտվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերն ու գործերը խորհրդանշող Ավագ շաբաթը: Բոլոր հավատացյալների և հատկապես պահեցողության մեջ գտնվողների համար այս շաբաթն առանձնահատուկ նշանակություն ունի: Ավագ շաբաթվա և այն եզրափակող Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Նշան քահանա Ալավերդյանի հետ: |
|
Անգրագիտության դատավճիռը և կրթության զարգացման ծրագիրըՄիջազգային փորձագետների կարծիքով, եթե Հայաստանը առաջիկա տարիներին ներդրումներ չանի կրթության ոլորտում, 2030թ.-ին երկիրը կունենա 50 տոկոս անգրագիտություն։ Տեղի փորձագետներն ու հետազոտողները կարծում են, որ մեր երկրում պատկերացում չկա ո՛չ կրթության խնդիրների, ո՛չ էլ կրթական ծախսերի արդյունավետության մասին, իսկ «Կրթության մինչև 2030թ-ը զարգացման պետական ծրագրի» մասին օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Արդյո՞ք նախագիծն արտահայտում է ոլորտի խնդիրները և համապատասխանում կարիքներին: Քննարկում են կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը: |
|
Շարժում` երազանքներ և իրականությունԹե ինչու էր 1988-ին հրապարակներում հավաքվում, հայ ժողովուրդը գիտեր: Իսկ գիտե՞ր՝ ուր է գնում: Զրուցում են բանասեր Հայկազուն Ալվրցյանը և ֆիկզիկոս Գրիգոր Ոսկերչյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (3:1-4)Առնակ քահանա Հարությունյանը մեկնում է Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի 3:1-4 հատվածը: |
|
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (3:5-14)Առնակ քահանա Հարությունյանը մեկնում է Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի 3:5-14 հատվածը: |
|
Երիտասարդական կինոալիքԹեև Հայաստանում տեղի ունեցող կինոիրադարձություններին մշտապես մասնակից են երիտասարդները, կան երիտասարդական կինոփառատոններ, սակայն ինչպես գրեթե բոլոր ոլորտներում, երիտասարդները շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն իրացնելու իրենց ծրագրերը, ֆինանսավորում ստանալու պետության կողմից և մրցակցելու ավագների հետ: Հայկ Համբարձումյանը զրուցել է կինոռեժիսոր Խանե Պողոսյանի հետ: |
|
Ղարաբաղյան շարժման ազդակներըԻ՞նչ ազդակ ստացավ հայությունը 88-ին, ինչո՞վ էր պայմանավորված Ղարաբաղյան շարժման համաժողովրդականությունը: Շարժման ոգու, իմաստների մասին զրուցում և դրվագներ են վերհիշում լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը և պատմաբան Բագրատ Եսայանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Տատյանա ՖետիսովաՏիկնիկագործ Տատյանա Ֆետիսովան տեքստիլից տիկնիկներ է պատրաստում, որոնք մուլտերի հերոսներ են հիշեցնում: Տատյանան տիկնիկները չի վաճառում, իր խոսքով՝ որդեգրում է: |
|
Ապարանի Ս. Խաչ և Ս. Աստվածածին եկեղեցիների հավատացյալները
Վկայում են Ապարանի Ս. Խաչ և Ս. Աստվածածին եկեղեցիների հավատացյալները՝ պատմելով անձամբ իրենց կամ իրենց մտերիմների հետ պատահածի մասին:
Քանի որ սովորաբար հավատացյալներից շատերը խուսափում կամ ամաչում են վկայել, քահանան քաջալերում է հավատավորներին, որ վկայելը կարևոր է, և բերում է օրինակներ Սուրբ Գրքից:
|
|
Կինը և պոեզիանԻ՞նչ առանձնահատկություններ ունի կանանց պոեզիան, որքանո՞վ է արդարացված տղամարդկանց ու կանանց բանաստեղծության տարբերակումը: Ի՞նչ է ակնկալում հայ ընթերցողը ժամանակակից բանաստեղծությունից և որքանո՞վ է հայ արդի պոեզիան արծարծում ընթերցողին հուզող խնդիրները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանի հետ: |












