Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Վիկտորիա Ռիեդո


Վիկտորիա Ռիեդոն մինչև 26 տարեկանն ապրել է Հայաստանում, հետո ամուսնացել է և տեղափոխվել Շվեյցարիա: 25 տարի հետո վերադարձել է հայրենիք: Բեմի նկարիչ է երևանյան թատրոնների տարբեր ներկայացումներում: «Մի օր ես ուղղակի որոշում կայացրեցի վեր կենալ ու գալ Հայաստան: Ընդմիշտ»,-ասում է Վիկտորիան: 
 

Արմիգ Փանոսյան


Արմիգը Հայաստան է տեղափոխվել Լիբանանից: «Դեպի տուն վերադարձը լուծում է ինքնաճանաչողության խնդիրը, և եթե հստակ որոշումով եք գալիս հայրենիք, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»,-ասում է նա: Չնայած դեռ որոշ դժվարություններ կան հայաստանյան առօրյային հարմարվելու առումով, արդեն իրականացրել է իր վաղեմի երազանքը և ամենակարևորը՝ ունի Հայաստան, որ տուն է:

Սարգիս Հովակիմյան


Սարգիսը Սիրիայից Հայաստան է վերադարձել 2003թ.-ին: Արդեն հիմնել է ատամնատեխնիկական լաբորատորիա: 3 երեխա ունի, տուն է կառուցել սեփական ձեռքերով և մի քանի տասնյակ ծառ տնկել: Եվ ամենակարևորը՝ ապրում է հայրենիքում:

Հասմիկ Մովսիսյան


Հասմիկ Մովսիսյանը Հայաստան է վերադարձել Մեծ Բրիտանիայից: 2008 թվ-ին հիմնադրված Music of Armenia կազմակերպությունը Հասմիկի հետ Բրիտանիայից տեղափոխվել է Հայաստան: Հասմիկը վստահ է, որ Հայաստանը շատ բան ունի ներկայացնելու աշխարհին երաժշտության բնագավառում և երջանիկ է, որ ինքը դրա ակտիվ մասնակիցն է:

Դավիթ Թաշչյան


Դավիթ Թաշչյանը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ գերմանացի: Հայաստան է տեղափոխվել Միացյալ Նահանգներից, «Դեպի Հայք ծրագրով»: 
«Փոքր տարիքից հայկական ամեն ինչ ինձ հոգեհարազատ էր, և երբ հնարավորություն ստեղծվեց գալու, եկա ու մնացի: Որոշ բաներ դեռ անսովոր են, դեռ պիտի հայաստանցի դառնամ: Հույս ունեմ՝ գենետիկ հիշողությունս կօգնի»: 
 

Վահե Թիլբյան


Վահե Թիլբյանը Եթովպիայից է: 2015 թվականին Եվրատեսիլի բեմում Հայաստանը ներկայացնող համարում նվագելուց հետո նա որոշում է տեղափոխվել հայրենիք... 

Նշան Հակոբ Փափարյան


Նշան Փափարյանը Հայաստան է տեղափոխվել Միացյալ Նահանգներից: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կինո, սցենար և մոնտաժ է դասավանդում:
«Շատ եմ ուզեում, որ երեխաներս ծնվեն ու մեծանան Հայաստանում և չունենան ազգային ինքնությունը պահելու այն խնդիրները, որ ես եմ ունեցել»:  
 

Նաիրի Մելքոմյան, Գաբրիել Մեղրունի


Նաիրին Պարսկաստանից է Հայաստան տեղափոխվել, Գաբրիելը՝ Արգենտինայից: Այստեղ ամուսնացել ու ապրում են: Գաբրիելը կիսով չափ արաբ է, ջրամատակարարման գյուղատնտես-ինժեներ է աշխատում: «Հաճախ ենք վիճում Հայաստանի նկատմամբ մեր մոտեցումների շուրջ: Ես վերջնականապես դեռ չեմ տեղափոխվել Հայաստան, շատ բաներ ինձ խանգարում են այստեղ: Դեռ արգենտինացի եմ ինձ զգում, հաճախ մտածում եմ Արգենտինա վերադառնալու մասին, իսկ Նաիրին միշտ ինձ հետ է պահում: Միևնույն է, ուրախ եմ, որ երեխաներս Հայաստանում են մեծանում»,- ասում է Գաբրիելը: 

Անի Քալաֆյան


Անի Քալաֆյանը Հայաստանում իրեն անհամեմատ ավելի ուժեղ է զգում, քան ԱՄՆ- ում, որտեղից 2 տարի առաջ Հայաստան էր տեղափոխվել «Դեպի Հայք» ծրագրով: «Չորս ամսով էի եկել, բայց հենց սկզբից հասկացա, որ ուզում եմ այստեղ նոր կյանք սկսել»: 
Անին աշխատում է Ամերիկյան համալսարանում, զբաղվում է ռեյկիով, որը ճապոնական բժշկության տարատեսակ է: «Հայաստանում էներգիան շատ է ու այն ինձ օգնում է վերադառնալ իմ արմատներին, որ ԱՄՆ-ում մասամբ կորցրել էի ու ամերիկացի էի դարձել: Դա շատ հաճելի զգացողություն է»: 
 

Պերճ Քարազյան


Պերճ Քարազյանը Հայաստան է տեղափոխվել Հալեպից: Այսօր օպերային թատրոնի մեներգիչներից է: «Աշխարհի տարբեր բեմերում եմ եղել, բայց ամենաթանկը հայ հանդիսատեսի ծափահարությունն է»: 

Իվետա Թաջարյան


Իվետան ու Կարենը Հայաստանում են 1995 թվականից: Իվետան արվեստաբան է, Կարենը՝ ճարտարապետ, եկել էին ուսանելու նպատակով, բայց ուսումն ավարտելուց հետո որոշեցին չվերադառնալ Պարսկաստան: Ամուսինները վստահ են, որ հայերն իրենց կարողությունները ամենալավն են դրսևորում հայրենի հողի վրա... 

Արեն Ապիկյան


Արեն Ապիկյանը ծնվել է Հայաստանում, ապա՝ ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա, աշխատել բանկային և իրավաբանական ոլորտներում: Մշտապես ուեցել է Հայաստան վերադառնալու ցանկություն և ՎՏԲ բանկում աշխատելու հրավերը նրան սպասեցնել չի տվել: Այսօր Արենն աշխատում է IDEA հիմնադրամում՝ «100 կյանք» ծրագրի համագործակցության գծով տնօրենն է: Վստահ է, որ Հայաստանը երեխաներ դաստիարակելու ամենաապահով վայրն է: Ցավում է, որ այսօր Հայաստանը քիչ է հետաքրքիր աշխարհին, պետք է մտածել՝ ինչպես շարժվել առաջ, ինչպես դիմակայել նոր մարտահրավերներին: