Հայրենիքից հեռու ծնված հայերը շատ են: Նրանք դեպի տուն՝ Հայաստան է եկել կամ դեպքերի բերումով, կամ հատուկ մտադրությամբ՝ իրականացնելով պապերի կամ իրենց երազանքը: «Դեպի տուն» հաղորդաշարի յուրաքանչյուր հաղորդում մի վերադարձի պատմություն է:
 
Պարբերականությունը՝ ամեն կիրակի, ժամը 22:05-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 16:20-ին

Ամանորը հայրենիքում 2015 թվականին


Ամանորյա շնորհավորանքեր սիրիահայերի, իրանահայերի լիբանանահայերի կողմից: Վերջապես նրանց պապերի երազանքը կատարված է՝ Սուրբ Ծնունդը նշում են հայրենիքում: Բոլորը համակարծիք են, որ Հայաստանը այլ զգացողություն ուժ և հավատ է տալիս...

Նազեհ Նազլումյան, Առլեն Շահվերդյան


Նազեհը Հայաստան է տեղափոխվել 2004-ին: Ամերիկյան համալսարան ընդունվելուց հետո իրեն ամբողջությամբ ներգրավված է զգում հայաստանյան կյանքին: Այժմ աշխատում է PICS ART-ում: Ամուսնու՝ Առլեն Շահվերդյանի հետ չեն էլ պատկերացնում իրենց Հայաստանից դուրս: Այստեղ նրանք ամբողջականության զգացողություն ունեն և դա ամենակարևորն է:

Արա Մարկոսյան, Անահիտ Մարկոսյան


Սիլիկոնյան հովտում աշխատանք ստանալուց հետո հասկացա, որ դա նաև լավ հնարավորություն է Հայաստանին օգնելու համար: Այդպես, փոքր խմբով Հայաստանում հիմնեցինք Արսեթը», որը հետագայում գնեց Սինոփսիսը» և այն մուտք գործեց Հայաստան: Ապա՝ մասնակից եղանք նաև Հայթեքի» հիմնադրմանը»:
Արա և Անահիտ Մարկոսյանները ավելի քան 20 տարի Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո այսօր վերադարձել են Հայաստան: Այստեղ էլ հիմնել են բնական նյութերով պատրաստված հայկական առաջին Նաիրյան կոսմետիկս» ապրանքանիշը: Վստահ են, որ այն Հայաստանը ճանաչելի կդարձնի ևս մեկ բնագավառում:

Alt

Աննա Գարգարյան


Վերջերս Գյումրի-Երևան գնացքում ցուցահանդես էր: Փոփ-ափ» շրջիկ պատկերասրահը ցուցադրությունների նորարարություն է բերել Հայաստան. արվեստագետների ստեղծագործությունները ցուցադրում է լքված կամ կիսաքանդ տարածքներում, շարժվող և մշտական հասցե չունեցող վայրերում: Փոփ-ափի» հիմնադիր Աննա Գարգարյանն է իր հետ հայրենիք բերել իր հետաքրքիր մասնագիտությունը: Աննան ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, բնակվել նաև Իտալիայում: Արդեն 2 տարի է՝ Աննայի մշտական բնակության վայրը Հայաստանն է...

Ուիլիամ Բայրամյան, Նորա Բայրամյան


Հայաստան տեղափոխվելու ամենամեծ պատճառը մեր ապագա երեխաներն են, նրանք մեզ նման իրենց հայությունը ապացուցելու խնդիր չեն ունենա»: Ուլիամն ու Նորան ԱՄՆ-ում ամուսնանալուց անմիջապես հետո տեղափոխվում են Հայաստան...

Alt

Վարուժան Մուրադյան


Վարուժան Մուրադյանը 1990-ականներին ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ և բնակվում այնտեղ 20 տարի: Ամեն ամառ հայրենիք գալու և Միացյալ Նահանգներ տեղափոխվելու փոխարեն, մի օր որոշում է թողնել հաշվապահի աշխատանքը ԱՄՆ-ում և վերադառնալ Հայաստան: Հաշվապահությունից անցնում է... այգեգործության, ապա՝ գինեգործության: Այսօր ՎանԱրդին» ճանաչված ապրանքանիշ է հայկական գինեգործության մեջ: Եթե այս տարածքում են ապրել նախնիներդ, ուր էլ որ ճակատագիրը քեզ տանի, միևնույն է, մի օր վերադառանալու ես հայրենի տուն»,-ասում է Վարուժանը:

 

Alt

Լիլի Ջանյանց


Հայրենիքի հանդեպ զգացողություններս միշտ խառն են եղել, բայց երբ հայրենիք ունենալու կայծը բոցկլտաց՝ մոռացա համոզմունքներս, որ ես մոլորակի քաղաքացի եմ, որ պարտադիր չէ հայրենիք ունենալը ու նման բաներ: Միակողմանի տոմս գնեցի ու եկա»:

Alt

Նիկոլ Գույումճյան


Նիկոլը Հալեպից Հայաստան է գալիս սովորելու, բայց ուսումն ավարտելուց հետո որոշում է մնալ հայրենիքում: Հայաստանում ամեն ինչ չէ, որ լավ է, բայց ինձ մագնիսկան ուժով ձգում է ֆրունզիկյան, խաչատրյանական, փարաջանովյան Երևանը: Լինում է` բարկանում եմ, մտածում եմ Հայաստանը լքելու մասին, բայց առավոտյան արթնանում եմ ու նույն մագնիսական ուժը այս կողմ է թեքում նժարը: Գենետիկ հիշողություն է միգուցե, չգիտեմ, բայց նաև ուզում եմ իմ ձեռքերով նոր Հայաստան կառուցել»,-ասում է Նիկոլը: 

Alt

Գայանե Աքուս


Գայանե Աքուսը մինչև երիտասարդ տարիքը հայերեն չէր խոսում: Ինձ ասում էին դու հայ ես, բայց տանը թուրքերեն էին խոսում ու ֆրանսիական դպրոց ուղարկում»: Առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո Գայանեն որոշում է հայերեն սովորել, իսկ մի քանի տարի հետո վերջնական բնակության է տեղափոխվում հայրենիք:  
Զբաղվում է լրագրությամբ, թարգմանությամբ, իսկ ամենակարևորը նրա համար Հայաստանում լինելու, բոլորի նման ապրելու, հայ զգալու հաճույքն է: Սա է իմ ձեռքբերումը Հայաստանում»,- վստահեցնում է Գայանեն: 

 

Alt

Սոֆյա Խաչատրյան


Սոֆյայի ընտանիքը 1992թվականին տեղափոխվել էր Ուֆա: Մեր բակը՝ իր հիշողություններով ու ծաղկած ծիրանենիով, ինձ հանգիստ չէր տալիս: Ամեն տարի ամառային արձակուրդներին շտապում էի Հայաստան»: Համալասարանն ավարտելուց հետո Սոֆյան համոզված էր, որ հայրենիք է տեղափոխվելու մեկընդմիշտ: Այժմ աշխատում է One Armenia կազմակերպությունում՝ որպես դիզայներ, ընկերուհիների հետ ստեղծել է Այլ կերպ» սեղանի թիմային խաղը, վերջերս էլ շատ պատահաբար առաջարկ է ստացել նկարահանվել ֆիլմում:
Սոֆյան վստահեցնում է, որ Հայաստանն իրեն համարձակ, ազատ և ուժեղ է դարձրել:

 

Alt

Հովհաննես Հանեսյան


Հովհաննես Հանեսյանը Արգենտինայից մի քանի անգամ Հայաստան գալ-գնալուց հետո որոշում է հավաքել ճամպրուկները և մեկընդմիշտ տեղափոխվել հայրենիք: Ոչ մի ծանոթ չունեի, չգիտեի՝ ինչ էի անելու, բայց գիտեի, որ էլ հետ չեմ գնալու»:
Հովհաննեսը Հայաստանում հիմնում է Dron անօդաչու փոքր սարքերի արտադրություն, ապա՝ արտագաղթի դեմ պայքարի հատուկ կազմակերպություն ստեղծում: Երկու նախաձեռնություններս էլ հաջողություն ունեն, ու ես չեմ շտապում: Հայաստանը ինձ գրկաբաց է ընդունել, ես էլ նույն ձևով եմ պատասխանում»:  

 

Alt

Միքայել Օհլին


Կիսով չափ շվեդ կիսով չափ ֆիլիպինցի Միքայել Օհլինը ապագա կնոջը` Քրիստինային, հանդիպում է Ծաղկաձորում: Ամուսինները որոշում են բնակվել Շվեդիայում: Մեկ տարի հետո, սակայն, վերադառնում են Հայաստան...