Արթուրն ու Անժելան


Արթուրը, Անժելան և փոքրիկ Դանիելը ապրում են երջանիկ ընտանիքում: «Մեզ համար ամուր ընտանիք ունենալու գրավականը հավասարակշռությունն է»,-ասում են ամուսինները:

Մերուժանն ու Արփինեն


Ամուսնության ընթացքում տարբեր պատճառներով «զրոյից սկսելը» նրանց համար նույնիսկ հաճելի է եղել, չեն հասցրել ձանձրանալ...

Աննան ու Սթիվը


Աննան և Սթիվը ծանոթացել են ԱՄՆ-ում։ Սթիվն ապրում էր այնտեղ, Աննան՝ սովորում։ Այսօր նրանք իրենց երեք երեխաների հետ ապրում են Հայաստանում:

Վարդանն ու Էմման


«Կյանքը հետաքրքիր բան է, տարիներն անցնում են, դու ես փոխվում, կինդ է փոխվում, երեխաներ ես ունենում․ դրանք փուլեր են, որոնք պետք է կարողանալ հաղթահարել, բայց հաղթահարել սիրով և փոխհասկացողությամբ»,- վստահ է Վարդան Մարաշլյանը։

Առնակ քահանան և Արփինեն


Առնակ քահանան ու երեցկինը հանդիպել են պատահաբար: Հանդիպումից հետո Տ. Առնակի՝ կուսակրոն դառնալու որոշումը փոխվում է: Արփինեն ու տեր հայրը վստահ են՝ որպեսզի սերը հարատևի, պետք է այն նորոգել, զգացմունքը նույնպես խնամքի կարիք ունի:

Միքայելն ու Լուսինեն


Թառահար Միքայել Ոսկանյանն ու կինը` Լուսինեն, հանդիպել են պատահաբար փողոցն անցնելիս: Թառի հանդեպ ունեցած սերը օգնեց նրանց ընտանիք ստեղծել և աշխատել միասին: «Ամեն ինչ միասին ենք անում, բայց չենք հոգնում իրարից, միշտ հետաքրքիր ենք միմյանց համար: Կյանքի հանդեպ նույն վերաբերմունքն ունենք, նույն հետաքրքրությունները: Մեր սիրո բանաձևը միգուցե հենց դա է՝ միմյանց օգնելով առաջ շարժվել»:  
 

Նարինեն և Սերգեյը


Երևանի համազգային թատրոնի դերասաններ Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը իրենց ընտանիքի երջանկության բանաձևը համարում են ազատությունը:

Վոլոդյան ու Լյուդան


Վոլոդյան և Լյուդան միասին են ապրում արդեն 56 տարի: Երեք երեխա ունեն, բոլորն ամուսնացել են, գնացել: Մենակ են ապրում և չեն դժգոհում: 

Սարգիսը և Տատյանան


«Նայում ենք հայելուն ու իրար ենք տեսնում, ես՝ Սաքոյին, Սաքոն՝ ինձ»:

Արշակ և Լուսինե


Արշակը արցախյան պատերազմում կորցնում է ոտքերը: Հիվանդանոցում հանդիպում է Լուսինեին: Եվ արդեն 25 տարի է՝ նրանք համարում են, որ գտել են իրար: 

Աստղիկ Ամիրբեկյան և Հրանտ Հախվերդյան


«Երբ սիրում ես, բոլոր խնդիրները փոքր են, իսկ դրանք հաղթահարելը մեզ ուժ է տալիս»: Այսպես են կարծում Աստղիկն ու Հրանտը:

Լիա Մխիթարյան և Տիգրան Մարտիրոսյան


Ո՞րն է երջանիկ ու ամուր ընտանիք ունենալու գրավականը, ի՞նչ է նշանակում սիրել, վստահել ու հավատալ: «Կյանքի այս հատվածում մենք ուրիշ բանով չէինք ուզենա զբաղվել, քան տանը նստած ուղղակի զրուցել, գիրք կարդալ կամ մուլտֆիլմ դիտել: Ու դա իսկապես իդեալական է»: Այսպես են կարծում Լիան ու Տիգրանը: