«Կայթ բենդ», «Լուսնակ»


Կոմիտասի գրառած «Լուսնակ» երգը նոր մշակմամբ է ներկայացրել «Կայթ» նվագախումբը: Թե ինչ մոտեցումներով են նկարահանել տեսահոլովակն ու ինչ գործիքավորում են արել, մեր տաղավարում պատմում են «Կայթի» երաժիշտները:

Արթուր Խաչենց, «45 օր պատերազմ»


Արթուր Խաչենցի «45 օր պատերազմ» ֆիլմի համար գրած երգն ու երաժշտությունը նվիրված է Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին:

Արթուր Խաչենց, «Կյասս քիսս»


Հադրութցի Արթուր Խաչենցի և իսրայելաբնակ մեր հայրենակից Ափո Սահակյանի «Կյասս քիսս» երգը Հադրութի բարբառով պատմում է կորցրած հայրենիքի մասին հուշերն ու ցավը: Թե ինչ է նշանակում երգի վերնագիրն ու ինչպես է հնչում գրական հայերենով՝ կիմանաք դիտելով մեր հաղորդումը:

«Սաղսարա» նախագիծ, «Ախ տնավեր»


«Ախ տնավեր» երգը «Սաղսարա» նախագծի անդամները գրի են առել Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ Ավագ Սահակյանից: Էրգրից գաղթած պապն ու հայրն են երգել, ինքն էլ խնամքով գրի է առել: Երգերով լի տետրը «Սաղսարայի» տղաներին է տվել, սպասվում են նոր երգեր:

«Սաղսարա» նախագիծ, «Զուլո»


Լոռու մարզի Լեռնապատ գյուղում գրի առնված «Զուլո»-ն «Սաղսարայի» առաջին գործերից է: Երգի հաջողությունը հուսադրել է երաժիշտներին չհանձնվել և շարունակել հավաքագրման և մշակման գործընթացը:

«Կաթիլ» բենդ, «Հոսք»


Բենդի տղաները ժամանակի ու տիեզերքի անվերջ ընթացքի մասին են երգում «Հոսք»-ում: Տեսահոլովակն ու երգն արվել են հեռախոսով, այլ մանրամասներն իմացեք՝ հաղորդումը:

«Էթնո քոլորս», «Վայ Բաբո»


Տիգրանակերտի բարբառով «Էթնո քոլորս/Ethno colors» խմբի «Վայ Բաբո» երգը լսել են շատերը, իսկ թե ինչի մասին է այն, կիմանաք՝ դիտելով երգի պատմությունը:

«Կաթիլ բենդ», «Ժամանում»


«Ժամանում» երգը ձայնագրվել և տեսագրվել է Գորիսի օդանավակայանում, թե ինչու է ընտրվել հենց այս վայրը, կիմանաք լսելով հեղինակների մեկնաբանությունները:

«Լավ էլի»-ի «Արևին»-ը


Ինչպե՞ս ստեղծվեց «Արևին» երգը: Բացահայտում են «Լավ էլի» խմբի անդամները։

«Դոգմա»-ի Գարունը


«Անունս Գարուն ա, անունս քո սրտում ա»: «Դոգմա» խմբի անդամները պատմում են իրենց երգի խենթ հերոսների մասին:

«Տիեզերք»-ի «Հիմա»-ն


«Տիեզերք» խմբի աղջիկներն իրենց հեղինակային «Հիմա» երգի մասին անմիջական ու հետաքրքիր դրվագներ են պատմում մեր տաղավարում:

«Հոուփ ֆոր քոֆի», «Լազ պար»


Արևմտյան Հայաստանի Բալու գյուղի «Լազ պար» երգի մշակումն են ներկայացնում «Հոուփ ֆոր քոֆի» խմբի երիտասարդ երաժիշտները: