
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
Ոչ ֆորմալ կրթությունը մարզերում. մեկ դրվագ, բազմաթիվ հարցեր«Հովհաննիսյան» ինստիտուտը Վայոց Ձորի մարզում իրականացրել է «Ինչ է պատմում լուսանկարը» կրթական ծրագիրը պատանիների համար: Պատանիներն ընտրում են լուսանկարներ ընտանեկան հին ալբոմներից և ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարում դրանց շուրջ: Ինչ է բացահայտվել միջսերնդային կապերի, հասարակական փոփոխությունների հետևանքների ու պատանիների վերաբերմունքի մասին՝ պատմում են մշակութային մարդաբան, ծրագրի դասընթացավար Գայանե Շագոյանը և «Հովհաննիսյան» ինստիտուտի մարզային ծրագրերի ղեկավար Հերմինե Ստեփանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Երկրաշարժ, պատերազմ, փլուզում. դիմակայունության հակառակ կողմըՎերջին 34 տարիներին մենք վերապրել ենք ավերիչ երկրաշարժ, առնվազն 3 պատերազմ: Ի՞նչ գիտենք բնական ու մարդածին աղետներին դիմակայելու մասին: Դիմակայունությունը ազգային հատկանի՞շ է, թե՞ պետական ծրագիր: Քննարկում ենք ճգնաժամային կառավարման փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
1991-1994 . բուժաշխատողները Արցախյան պատերազմումԼույս է տեսել «Նրանց ժամանակը. բուժաշխատողները 1991-1994թթ. Արցախյան պատերազմում» ժողովածուն: Այն ամփոփում է պատերազմի մասնակից բժիշկների, բուժակների ու բուժքույրերի հիշողությունը: Մեր տաղավարում գրքի հեղինակ, լրագրող Ռուզաննա Բագրատունյանն է և վիրաբույժ, պատերազմի մասնակից Գևորգ Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ու՞մ կողմն է իրավունքը2020թ.-ին և դրանից հետո արտաքին ագրեսիայի հետևանքով ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին կյանքի և սեփականության իրավունքից: Որքանո՞վ է պատասխանատու Հայաստանի Հանրապետությունը դրա համար: Ի՞նչ է ազգային կամ կոլետկիվ իրավունքը, ինչպե՞ս է միջազգային մակարդակում ճանաչվում այն: Գերակա՞ է արցախահայության ինքնորոշման իրավունքը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Կապիտուլյացիա՞, թե՞ փրկություն2020թ. նոյեմբերի 9-ին Արցախում սկսված պատերազմական գործողությունները կանգ առան: Ստորագրված փաստաթուղթը խոսույթ մտավ կապիտուլյացիա անվամբ: Հնչեցին նաև քաղաքական մեկնաբանություններ, թե դա ոչ միայն կապիտուլյացիա չէ, այլ փրկություն է առավել վատթար ելքից: Հայ հանրությունն այդպես էլ հստակ չգիտի՝ ինչու սկսվեց պատերազմը, ինչու ավարտվեց նոյեմբերի 9-ին և արդյո՞ք ավարտվեց: Իրավական ուժ ունի՞ նոյեմբերի 9-ի հայտարարության փաստաթուղթը: Զրուցում ենք իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Հայաստան և Արցախ. ով է մեղավոր, ով՝ պատասխանատուՀայաստանի և Արցախի շուրջ 2020 թվականից սեղմվող օղակի և ազգային պետության պահպանման նոր անհրաժեշտությունների մասին զրուցում ենք քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Կովկասում խաղաղություն հնարավո՞ր էԵռացող տարածաշրջան, սողացող պատերազմ, խաթարված աշխարհ։ Սրանք թերևս մեր ժամանակների բանալի բառերն են: Ի՞նչ բովանդակություն է թաքնված այս պիտակների տակ։ Արդյոք դրանք նաև գնապիտակ չեն։ Արդյո՞ք այս իրական ու սողացող պատերազմը Անդրկովկասից Կովկաս դառնալու պայքար չէ։ «Երրորդ հազարամյակի» տաղավարում կովկասագետ Կարեն Իգիթյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Զգուշացե՛ք, սոցմեդիա էԻնչպե՞ս են մեզ հետևում մեդիա ռոբոտները և ում են հաղորդում մեր մասին տվյալներն ու մեր մտքերը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրն Դեհերյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի օժանդակությունը ՀայաստանինՀատուկ առաքելությամբ Հայաստանում է ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սբ. Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Գործուղման նպատակի և Հայստան-Սփյուռք հարաբերությունների փոփոխությունների մասին հայր սուրբի հետ զրուցել է Աննա Սարգսյանը: |
![]() |
Ինչպես չհանձնվելՈ՞րն է 29, 800 քառ. կմ տարածքը, որն այսօր չի պատրաստվում հանձնել Հայաստանը: Իսկ ի՞նչն է պատրաստ հանձնել: Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող օղակի և դրանից դրանից դուրս գալու հնարավորության մասին զրուցում ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Պետությունը՝ սկզբունքՈւ՞ր կարող է տանել պոպուլիստական քաղաքական ուժը գոյաբանական խնդիրներ ունեցող պետությունում: Զրուցում ենք վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Հարձակում Հայաստանի վրա՝ համաձայն «խաղաղության պայմանագրի»Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա և պահանջում է «իր հասանելիք» խաղաղության պայմանագիրը: Ի՞նչ հագուցալուծում կարող է ունենալ աշխարհաքաղաքական այս իրավիճակը Հայաստանի առկա ներքաղաքական պայմաններում: Մեր տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |