
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
![]() |
Ժողովրդագրական աղետ. մաս 1-ին«Ուղևորություն դեպի անորոշություն». այսպես կարելի է բնութագրել միգրացիայի պատկերը մեզանում: Միգրացիայի և ժողովրդագրական ընդհանուր պատկերի մասին զրուցում են ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ինչպես չվերածվել ազգային պետությունից այլ պետությունների միջև կապուղի-տարածքիԻնչպե՞ս բնորոշել տարածաշրջանային անկայությունը, որը մեր կյանքում շոշափելի դարձավ 2020թ.-ից: Ինչպե՞ս ձևավորել ազգային դիմադրություն՝ պետությունից կապուղի-տարածք չդառնալու համար: Զրուցում են ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը և քաղաքագետ Սարո Սաորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Իրավիճակը Փառուխ գյուղի շուրջ. տեսակապ Արցախի հետԿապ ենք հաստատել Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տ. Մեսրոպ քահանա Մկրտչյանի հետ: Զրույցը Քարագլուխ բարձունքում և շրջակա՝ Փառուխ, Խրամորթ, Խնաբադ գյուղերում տիրող իրավիճակի, և առհասարակ, Արցախում առկա տրամադրությունների մասին է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Նոր գերտերությունը՝ Չինաստանը մեր տարածաշրջանումԻնչու՞ Հայաստանը դուրս է մնացած չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնությունից: Որքանո՞վ է դա ազդում մեր աշխարհաքաղաքական կշռի, անվտանգության և տնտեսության վրա: 2022թ.-ին ապրիլին լրանում է Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Ի՞նչ ենք մենք հասկանում հայ-չինական հարաբերություններ ասելով՝ բացի պատմական Մետաքսի ճանապարհից, որի մի ճյուղն անցել է միջնադարյան Հայաստանով: Զրուցում ենք «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Հայաստանյան մեդիայի խնդիրները սոցցանցային դարաշրջանում«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022» հետազոտությունը, որը կազմվել է 100 մեդիաղեկավարների հարցման արդյունքների հիման վրա: 100 մեդիա Հայաստանում արդեն տպավորիչ թիվ է: Տպավորիչ է նաև, որ գտնվել է մեկ փաստաթուղթ, որը համախմբել է բոլորովին տարբեր նախապատվություններ ունեցող 100 մեդիաղեկավարի: Հարցումների պատասխանները քննարկում ենք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների քարտեզըՄայր Աթոռը հրատարակել է Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների քարտեզ, որում երեք տարբեր ուրվագծումներով նշված են Արցախի Հանրապետության, ԼՂԻՄ-ի և 2020թ.-ից ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Հստակ տեղորոշմամբ մատնանշված են բոլոր վանքերը, եկեղեցիները, հուշարձանները: «Երրորդ հազարամյակի» տաղավարում այս բացառիկ քարտեզի ստեղծման ու նշանակության մասին զրուցում են Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և քարտեզի հեղինակ Գրիգոր Բեգլարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
ՀՀ-ն արդի միջազգային դատական ատյաններումԻ՞նչ հայցադիմումներ կան այսօր միջազգային դատական ատյաններում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Ինչպե՞ս կարող է կիրառվել արդի միջազգային իրավունքը 2020թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում։ Մեր տաղավարում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Հետպատերազմյան արտագաղթի թվերն ու փիլիսոփայությունը2021թ.-ին ՀՀ-ում սահմանահատումների հաշվեկշիռը բացասական է՝ -73571, միգրացիայի հաշվեկշիռը նույնպես բացասական է՝ -4200: Հետպատերազմյան արտագաղթի և ժողովրդագրական առկա խնդիրների մասին զրուցում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը և էթնոսոցիոլոգ, պատմական գիտությունների դոկտոր Միհրան Գալստյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Ինչու՞ է ձանձրալի Հայոց պատմություն սովորելըԻնչու և ինչպես պատմության ուսումնասիրությունը վերածել ոգևորիչ ինքնաճանաչման և ակտիվ մտածողական գործընթացի: Հնարավո՞ր է դա անել «շտեմարաններով» քննություն հանձնելու իրավիճակում: Քննարկում են «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով պատասխանատու, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Հայոց պատմությունն ըստ ուսուցչի, թե՞ ըստ պետական չափորոշչիԱրցախյան երրորդ պատերազմից հետո հաճախ է հնչում այն միտքը, թե մեր պարտության պատճառը կամ պատճառներից առանցքայինը կրթություն էր: «Երրորդ հազարամյակի տաղավարում» մենք խնդրականացնում ենք այդ թեման: Հյուրընկալել ենք պատմության և հասարակագիտության ուսուցիչներ Վաղարշակ Մատիկյանին և Վարդան Կարապետյանին: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Հետպատերազմյան Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնությունըՀետպատերազմյան Հայաստանը ճիգ է անում դիրքավորվելու ժամանակակից միջազգային հարաբերություններում: Այդ հարաբերություններում դեռ պիտի դիրքավորել նաև Արցախյան հակամարտությունը: Հետպատերազմյան Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնությունը թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
![]() |
Երևան-Ստեփանակերտ-Քյոլն հեռուստակամուրջ, թեման՝ Շուշին 100 տարի առաջ և այսօր2020թ. հուլիսին Արցախում կազմակերպվել էր միջազգային առցանց գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին: Զեկուցումների ժողովածուն հրատարակվեց 2021թ.-ին և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ թեմայով ժողովածուն ցավալիորեն ձեռք բերեց լուրջ արդիականություն: Ժողովածուն լույս է ընծայվել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի հովանավորությամբ: «Երրորդ հազարամյակի» տաղավարից համաժամանակյա տեսակապ ենք հաստատել Քյոլնի և Ստեփանակերտի հետ: Մեզ հետ զրուցում են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |