
Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին
|
|
Ինքնորոշման իրավունքՄարտի 21-ին Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ: Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայ Եկեղեցին հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով: Ի՞նչ էական տարբերություն կա Լեռնային Ղարաբաղում բնակվող «հայերի իրավունքներ» և «ինքնորոշման իրավունք» ձևակերպումների միջև: Արդյո՞ք դա հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին: Ինչի՞ շուրջ կարող է լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվող խաղաղության պայմանգիրը: Պարզաբանում է իրավաբանական գիտությունների դոկտոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Մեր բաժին պատմական պատասխանատվությունըԻ՞նչ է պատմական պատասխանատվությունը, ինչպե՞ս է ուրվագծվում պատասխանատվության շրջանակը հայության համար: Ո՞վ է պատմական պատասխանատվության կրողը: Քննարկում են Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Արցախի Հանրապետությունը՝ դե ֆակտո պետություն. Վարդան Պողոսյան«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովին միջազգային հարաբերությունների մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ներկայացնում է Արցախի Հանրապետության՝ որպես դե ֆակտո կայացած պետության դեպքը. «Պետության առաջացումը պատմական փաստ է՝ անկախ նրանից, թե ինչ հիմքով է առաջացել: Միջազգային իրավունքը ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն՝ ելնելով պետության հատկանիշների առկայության հանգամանքից»: Որո՞նք են այդ հատկանիշները և ինչպե՞ս է Արցախի Հանրապետությունը հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ: |
|
|
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը. Լևոն ԳևորգյանՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կազմակերպվել է համաժողով՝ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով: Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը ինքնորոշման իրավունքի թեման սկսում է երեք հիմնարար գաղափարների ներկայացմամբ՝ Արցախի տիտղոսային պատկանելության, տարածքային ամբողջականության սկզբունքի, «խորհրդային սահմանների շարունակականություն» հասկացության: Այստեղից է հաճախ սկսվում միջազգային իրավունքի և քաղաքական-քարոզչական թեզերի բախումը: |
|
|
Պետությու՞ն, թե՞ գաղթօջախԻ՞նչ ինքնություն և պետություն է կերտում այսօր Ադրբեջանը ի հաշիվ մեզ: Ինչպիսի՞ ինքնություն է ձևավորվում մեզանում 2020թ. պատերազմից հետո: Տաղավարում պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Պետություն և արժանապատվությունՊատկերացնու՞մ էիք, որ կգա միօր, երբ Արցախը 2 ամսից ավելի անորոշ շրջափակման մեջ կլինի, իսկ Երևանի փողոցներում ոչինչ չի կատարվի: Հետպատերազմյան ազգային ինքնության մասին զրուցում ենք ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Շրջափակումը՝ ցեղասպանության վտանգՑեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հունվարի 30-ին ընդունել է նոր հայտարարություն՝ դատապարտելով Արցախի շրջափակումը: Կազմակերպությունը 2022թ. հոկտեմբերին ընդունել էր նաև հայտարարություն՝ դատապարտելով Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ադրբեջանական հարձակումը: Ցեղասպանության վտանգը և Արցախի տևական շրջափակումը թեման քննարկում ենք ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Օդում կախված պատերազմըԱհագնացող սպասում կա, որ տարածաշրջանը ներգրավվում է մեծ բախման մեջ: Ի՞նչ ընկալում կա դրա մասին Հայաստանում: Ի՞նչ դեր է կատարում շրջափակված Արցախը ռազմաքաղաքական բարդ վերադասավորումների մեջ: Քննարկում ենք ռազմական վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ի՞նչ մարտահրավեր է ուղղված մեզԱրցախը շրջափակված է, ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ խախտված: Ուղիղ սպառնալիք է հնչում Երևանի ուղղությամբ: Ինչու՞ է հայության արձագանքը անհամարժեք, արդյո՞ք մենք նույն՝ 88-ի ժողովուրդը չենք: Քննարկում ենք քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Արցախյան հիմնահարցը և Լաչինի արգելափակված միջանցքըՄեկ ամսից ավելի է՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված է Լաչինի միջանցքը: Հումանիտար ճգնաժամը առաջացրել է քաղաքագիտական թնջուկ. պարզ է, որ Արցախի շրջափակաումը միջոց է: Հստակ չեն, սակայն, իրական նպատակները, այդ թվում՝ գերտերությունների: Դիմակայելու որքա՞ն ռեսուրս ունի հայ ժողովուրդը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում հյուրընկալվել է կովկասագետ, Արցախյան հիմնահարցի փորձագետ Կարեն Իգիթյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
2022 թվականը «Երրորդ հազարամյակի» տաղավարումՀետպատերազմյան Հայաստանի ու Արցախի խնդիրների ու դրանց լուծումների մասին զրուցելու համար 2022թվականին մեր տաղավարում հյուրընկալվել են 30-ից ավելի փորձագետներ, մասնագետներ ու վերլուծաբաններ: Զրույցներն ամփոփել ենք մեկ տեսանյութում: |
|
|
Տնտեսությունը 2020 թվականից հետոԻ՞նչ է փոխել 2020 թվականի պատերազմը մեր տնտեսության համար: Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել խորացող աղքատությունը և տնտեսության փլուզումը: «Երրորդ հազարամյակի» տաղավարում տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |



