![](https://www.shoghakat.am/sites/default/files/styles/portfolio_900xauto/public/telecast-image/3-rd%20hazaramyak%2009.03.2023%5B%28009594%29202.jpg?itok=faWs1rmy)
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովին միջազգային հարաբերությունների մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ներկայացնում է Արցախի Հանրապետության՝ որպես դե ֆակտո կայացած պետության դեպքը. «Պետության առաջացումը պատմական փաստ է՝ անկախ նրանից, թե ինչ հիմքով է առաջացել: Միջազգային իրավունքը ընդունում է այն իրողությունը, որ կա պետություն՝ ելնելով պետության հատկանիշների առկայության հանգամանքից»: Որո՞նք են այդ հատկանիշները և ինչպե՞ս է Արցախի Հանրապետությունը հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ:
Շարք: Երրորդ հազարամյակ
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Աննա Սարգսյան
,
Ռեժիսոր Տիգրան Աբազյան,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2023-03-09T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար