Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում: Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին
|
Գրական-մշակութային կյանքը դրսից և ներսիցՇատ մտավորականներ հաստատվելով արտերկրում` չեն կտրում կապը հայրենիքի հետ, ստեղծում են մշակութային հիմնադրամներ, բարեգործական կառույցներ, կազմակերպում միջոցառումներ, կատարում թարգմանություններ` փորձելով մասնակցել նաև հայաստանյան մշակութային, հասարակական անցուդարձին: Ինչպիսի՞ն է մեր մշակութային-հասարակական կյանքը դրսից, ի՞նչ կարևոր խնդիրներ կան, որոնց լուծմանը կարող են մասնակցել արտերկում հաստատված մեր հայրենակիցները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի հետ: |
|
Կինոմիությունն ու հայ կինոյի զարգացման հեռանկարներըՎերջին ամիսներին տեղաշարժեր են նկատվում հայաստանյան կինոհաստատություններում: Նախ փոխվեց Ազգային կինոկենտրոնի տնօրենը, ապա՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և հայկական կինոակադեմիայի: Բուռն քննարկումներ ծավալվեցին Կինոմատոգրաֆիստների միության նոր նախագահի ընտության շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված այս տեղաշարժերը, ճգնաժամո՞վ, թե այլ հանգամանքներով և ի՞նչ կարող են դրանք բերել մեր կինոարտադրության զարգացմանը, ազգային կինոյի ստեղծմանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ: |
|
|
Դասական երաժշտության հանրայնացումԴասական երաժշտությունը նոր ու տարբեր ձևաչափերով ներկայացնող, այդ երաժշտության հանրայնացմանը միտված ծրագրերը գնալով մեծ տարածում են ստանում: Ինչո՞ւ է դասական երաժշտությունը փողոցներ դուրս բերվում, ի՞նչ է կորցնում և ստանում այն համերգասրահների պատերից դուրս, նոր նախագծերը նպաստո՞ւմ են դասական երաժշտության տարածմանն ու ճանաչմանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Աշոտ Տիգրանյան» մշակութային երաժշտական հիմնադրամի հիմնադիր, ջութակահար Աշոտ Տիգրանյանի հետ։ |
|
Հայերենը արդի արձակում և թարգմանություններումՈրքանո՞վ ենք գնահատում, ի՞նչ չափով ենք օգտագործում հայերենը, ի՞նչ դեր ունեն հայոց լեզվի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման և ուսուցման գործում արդի հայ գրականությունն ու թարգմանությունները, ինչպե՞ս է ձևավորվում լեզվի մեր ընկալումը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, թարգմանիչ, գրականագետ Դիանա Համբարձումյանի հետ: |
|
«Վարանդա» երգչախումբն ու Շուշիի մշակութային կյանքը1992թ.-ին Շուշիի ազատագրումից հետո խնդիր կար աշխուժացնել նաև մշակութային կյանքը Արցախում, զբաղվել նաև պատերազմ տեսած երեխաների երաժշտական դաստիարակությամբ: Այդ օրերին ստեղծվեց «Վարանդա» մանկապատանեկան երգչախումը, որն այս տարիների ընթացքում ավելի քան 200 համերգ է ունեցել Արցախում, Հայաստանում և արտերկրում: Այս տարի երգչախումբը նշում է հիմնադրման 25-ամյակը: Երգչախմբի գործունեության, Արցախի մշակութային-երաժշտական կյանքի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Վարանդա» երգչախմբի խմբավար Զաքար Քեշիշյանի հետ: |
|
Լինել դերասան Հայաստանում. պայմաններ ու ընտրության հնարավորությունՀաճախ կարող ենք լսել դժգոհություններ, թե սիրված դերասանը նկարահանվել է վատ սերիալում կամ ցածրորակ կատակերգության մեջ, վարում է շոու հեռուստատեսությամբ կամ թամադայի պաշտոն ունի հարսանիքների ժամանակ: Հասկանալի է, որ հանդիսատեսը սիրված դերասանին ցանկանում է տեսնել միայն թատրոնի բեմում կամ լավ ֆիլմերում, սակայն որքանո՞վ է մեր ֆիլմարտադրությունն իր ներկա ծավալներով և թատրոնն իր հնարավորություններով պայմաններ ապահովում դերասանի ստեղծագործական ներուժի իրացման համար: Ընդհանրապես, դերասանը Հայաստանում ունի՞ ընտրության հնարավորություն: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է դերասան Բաբկեն Չոբանյանի հետ: |
|
ԲՈՒՀ և աշխատաշուկաԻնչպե՞ս են հայաստանյան բուհերը արձագանքում աշխատաշուկայի պահանջներին, կա՞ն փոխադարձ կապեր համալսարանների ու գործատուների միջև, որքանո՞վ են մեր բուհերում տրվող մասնագիտությունները պահանջված Հայաստանում և արտերկրում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: |
|
|
Նոր իրականություն, բուհական հին համակարգԱշխարհում արագ են փոխվում կրթական չափորոշիչներն ու դասավանդման մեթոդները: Փոխվել է բարձրագույն կրթության հայեցակարգն ընդհանրապես, իսկ Հայաստանում ավանդույթի ուժով շարունակվում են նույն մոտեցումները: Պատրա՞ստ է արդյոք մեր բուհական համակարգը փոփոխությունների, ովքե՞ր և ինչպե՞ս պետք է կատարեն փոփոխությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: |
|
Հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները Հայաստանում և արտերկրումԵրևանում քիչ չեն կազմակերպվում դասական համերգներ, կան նաև մի շարք երաժշտական փառատոններ: Որքանով են այդ համերգների ու փառատոնների ընթացքում կատարվում ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սակայն, դժվար է ասել: Ավելի հաճախ լսում ենք արտերկում մեր կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումների, դրսում աշխատանքի հրավերների և պատվերների մասին: Ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ ժամանակակից հայ կոմպոզիտորների արվեստով ավելի շատ հետաքրքրված են արտասահմանում, ինչպե՞ս պետք է կարգավորվի ոլորտը: Այս հարցեր մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կամպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի հետ: |
|
Փոփոխվող սփյուռքներ ու ինքնություններ
Ըստ ժամանակակից սփյուռքագիտության, Սփյուռք երևույթն ունի երեք հիմնական առանձնահատկություն՝ առնվազն երկու ուղղություններով սփռվածությունը, իրական կամ երևակայական հայրենիքի հետ կապի առկայությունը, սփյուռքյան ինքնության գիտակցումը: Ինչպե՞ս են ժամանակի հետ փոխվում սփյուռքները, ինչպե՞ս են տարբեր փոփոխություններն անդրադառնում ինքնության վրա, մեթոդական ի՞նչ սկզբունքներով կարելի է ուսումնասիրել սփյուռքագիտական բազմաթիվ խնդիրներ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է սփյուռքագետ Վահե Սահակյանի հետ:
|
|
Սփյուռք. սահմանումներ ու բնութագիչներ«Սփյուռք» եզրույթը բնութագրում է սփռվածության, ազգային ցավագին հիշողության, հավաքական ինքնության գիտակցության, պատմական հայրենիքի նկատմամբ հավատարմության և շատ այլ հասկացություններով: Բազմաթիվ սահմանումները, սակայն, ամբողջությամբ չեն սպառում այս տարողունակ երևույթը, քանի որ տարբեր են հանրույթները, տարբեր են հայրենիքից հեռացման պատճառները, նոր վայրերում բնակության պայմաններն ու ինքնության պահպանության մեխանիզմները: Ի՞նչ բնութագրիչներով է առաջնորդվում արդի սփյուռքագիտությունը, ե՞րբ են ծնվում և մահանում սփյուռքները և ի՞նչ պայմաններում պահպանում գոյությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է սփյուռքագետ Վահե Սահակյանի հետ: |
|
«Ոսկե ծիրանն» ու հայկական կինոյի ներկանԱրդեն 14-րդ անգամ երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում այս տարի ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ: Մասնավորապես «Հայկական համայնապատկերի» խաղարկային ֆիլմերի ծրագրում կա երեք ֆիլմ: Հայկ Համբարձումյանը «Թեմա» հաղորդաշարի շրջանակում զրուցել է այդ ֆիլմերից մեկի՝ «Բրավո, վիրտուոզ» ֆիլմի ռեժիսոր՝ Լևոն Մինասյանի հետ: |









