Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում: Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը 13:30-ին
|
Նրանք նկարում էին պատերազմըԱրցախյան պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում են եղել նաև բազմաթիվ լրագրողներ, օպերատորներ, ռեժիսորներ: Նրանցից շատերը տեսախցիկի հետ միասին նաև զենք են բռնել, կան նաև զոհեր: Նաև նրանց աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մենք կինովավերագրության միջոցով կարող ենք պատկերացում կազմել Արցախյան ազատամարտի պատմության, առանձին հերոսների մասին: Ովքե՞ր էին պատերազմի օպերատորները, ինչպիսի՞ն է պատերազմի դեմքը տեսախցիկի հակառակ կողմից, կարողանո՞ւմ է օպերատորը օբյեկտիվ լինել ու պատերազմը ներկայացնել որպես համընդհանուր չարիք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է լրագրող Ռուզաննա Բագրատունյանի հետ: |
|
Երևանը ճեպանկարներումԵրևանը կոնտրաստային քաղաք է: Հիմնադրված հազարամյակներ առաջ, սակայն հնություններ գրեթե չունեցող, բուսականության ու պատմական շենքերի հաշվին վեր խոյացող բարձրահարկերով ու արվարձաններում ծվարած վթարային շենքերով, հարուստ թանգարաններով ու ոչնչացվող անցյալով: Եվ, իհարկե, հուշարձաններ, փողոցներ, թանգարաններ և մարդիկ՝ այնքան տարբեր ու շատ սիրելի: Ո՞րն է Երևանը, ինչպիսի՞ն է այն վարդագույն երգերից ու տոնական օրերից անդին, ամենօրյա տրոփող կյանքով: Ինչպիսի՞ն է այն ճեպանկարներում: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Զաքար Դեմիրճյանի հետ: |
|
Խաչքարերի պահպանությունն ու ներկայացումն այսօրՊատմական Հայաստանի տարածքում՝ բաց երկնքի տակ ու թանգարաններում, այսօր մեծաթիվ խաչքարեր կան, որոնք ուշադրության, պահպանության ու ուսումնասիրության կարիք ունեն: Ինչպե՞ս է հնարավոր ճիշտ կազմակերպել այդ աշխատանքը Հայաստանում ու արտերկրում, ինչպե՞ս երկարեցնել խաչքարերի կյանքը, ուսումնասիրել ու ներկայացնել դրանք մեր մշակույթի համատեքստում: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի հետ: |
|
Խաչքարը Հրայր Բազեի օբյեկտիվումԻ՞նչ խաչքարեր են ստեղծվել պատմական Հայաստանի տարածքում, ի՞նչ վիճակում են դրանք այսօր: Ինչպե՞ս պետք է ճիշտ լուսանկարել ու տարբեր հրատարակություններում ներկայացնել հա մշակույթի այս կոթողները: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի հետ: |
|
Հայագիտական նոր ծրագրեր ՀունգարիայումՀայագիտության զարգացումը Հունգարիայում կապվում է հայագետ էդմոնդ Շյուցի` Բուդապեշտի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կովկասա¬գիտության բաժնում կատարած ուսումնասիրությունների հետ: Այսօր էլ հունգարական համալսարաններում շարունակվում են հայագիտական հետազոտությունները, կազմակերպվում են գիտաժողովներ ու քննարկումներ: Թեև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հարաբերությունները այդ երկրի հետ խիստ վատացան, սակայն վերջերս այնտեղ՝ «Պիտեր Պազման» կաթոլիկ համալսարանում հայագիտական ամբիոն բացվեց: Հունգարական հայագիտության արդի հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է հայագետ Բալինտ Կովաչի հետ: |
|
«Լա Բոհեմը» Երևանում. շոու, թե՞ դասական
1965 թվականին է թողարկվել Շառլ Ազնավուրի և ընդհանրապես ֆրանսիական երաժշտության՝ աշխարհում ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Լա Բոհեմ» երգը: Կես դար անց այս սիրված ստեղծագործության համանուն բալետը բեմադրվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պարային վիզուալիզացման ի՞նչ հնարավորություններ ունեն Ազնավուրի երգերը և ինչպե՞ս է ընկալում հայ հանդիսատեսը «բալետ-շոու» և «դասական» հասկացությունները. այս հարցերի, ինչպես նաև հայ ժամանակակից բալետի խնդիրների շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ժողովրդկան արտիստ Ռուդոլֆ Խառատյանի հետ:
|
|
Առաջին հանրապետությունը` ժամանակակիցների հուշերում. խմբապետ Մարտիրոս
Հայաստանի առաջին հանրապետության տոնին ընդառաջ հնարավորություն կա դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներից մեկի հուշերի միջոցով անդրադառնալու հեղաբեկումներով լի այդ շրջանին, հասկանալու Առաջին հանրապետության ստեղծման նախադրյալները, գոյության կարճատև ընթացքն ու հաջորդող իրադարձությունների տրամաբանությունը:
Հայկ Համբարձումյանը զրուցել է խմբապետ Մարտիրոսի հուշերի՝ «Իմ հիշելի հուշերը» գրքի խմբագիր, լեզվաբան Վարդան Պետրոսյան հետ:
|
|
Վաղարշապատի վանքերի վիմագրությունըԱնցյալի մարդկանց կենցաղի, ժողովրդի կյանքի տարբեր հանգամանքների մասին տեղեկություններ են փոխանցում ոչ միայն ձեռագրերն ու գրքերը, այլև վիմագիր արձանագրությունները: Հատկապես հոգևոր ու վարչական կենտրոններում գտնվող վիմագրերը այսօր էլ նոր բացահայտումերի և հետաքրքիր ուսումնասիրությունների հնարավորություն են տալիս: Հայ վիմագրական ժառանգության, մասնավորապես Վաղարշապատի վանքերի ու վիմական արձանագրությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է վիմագրագետ Արսեն Հարությունյանի հետ: |
|
Դասագրքերն ու ժամանակակից կրթությունը
Կրթական համակարգի խնդիրների մասին խոսելիս հաճախ է անդարադարձ կատարվում դպրոցական դասագրքերի որակին: Ովքե՞ր և ինչպե՞ս են ստեղծում դասագրքերը, ի՞նչ չափորոշիչների հիման վրա, որքանո՞վ են այդ չափորոշիչները համապատասխանում ժամանակակակից կրթական չափանիշ¬ներին, ո՞վ է վերահսկում դասագրքերի բովանդակային ու հրատարակչական որակը, ինչպե՞ս է հնարավոր ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին և կրթության պատասխանատուներին բավարարող դասագիրք ստեղծել: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ:
|
|
Չարենց՝ թանգարանայինԺամանակակից տուն-թանգարանը ոչ միայն ցուցանմուշների պահպանության ու ցուցադրության վայր է, այլև բազմապրոֆիլ մշակութային միջավայր՝ թանգարանային, գիտական, հրատարակչական, ճանաչողական ու ժամանցային գործառույթներով: Այս շաբաթ լրացավ Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը: Բանաստեղծի ստեղծագործության ներկայացման ու հանրահռչակման հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ: |
|
Հայկական ռոք. ներշնչանքի աղբյուրներ և ուղերձներ«Զգացեք երաժշտությունը, զգացեք դրայվը». այս կարգախոսով Երևանում մեկնարկեց Music Drive Festival եռօրյա միջազգային փառատոնը, որի ընթացքում երաժշտասերին կներկայանան ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում ստեղծագործող արտասահմանյան և հայաստանյան երկու տասնյակ խմբեր: Փառատոնի, ինչպես նաև հայաստանյան ռոք երաժշտության ներկայի, խնդիների և ուղերձների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի հետ: |
|
Իսահակյանը նամակներումԳրողների նամակները, որոնք սովորաբար հրատարակվում են նրանց երկերի լիակատար ժողովածուների եզրափակիչ հատորներում, ավելի հազվադեպ` առանձին ժողովածուներում, հետաքրքիր կարող են լինել ոչ միայն գրականագետ-տեքստաբաններին, այլ նաև հանրության ավելի լայն շրջանակներին: Նամակները հնարավորություն են տալիս ստեղծագործությանը զուգահեռ տեսնել հեղինակին նաև կյանքում և կենցաղում, ստուգել գրականութունը կենսագրությամբ և հակառակը: Միևնույն ժամանակ, հաճախ հարց է առաջանում, որքանո՞վ է ճիշտ անձնական նամակների հրատարակությունը, ի՞նչ է դա տալիս գրողի ստեղծագործությունը ճանաչելու գործում: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է լրագրող Լիլիթ Ավագյանի հետ: |











