Հեղինակ և վարող՝ Հայկ Համբարձումյան 
ԹԵՄԱՅԻ հյուրերն են մշակույթի գործիչներ, հոգևորականներ, ճանաչված ռեժիսորներ ու դերասաններ, Հայաստանում և արտերկրում ապրող և աշխատող հայ և օտարազգի գիտնականներ, հայագետներ, երիտասարդ մասնագետներ, գրողներ, լրագրողներ:
Որքանո՞վ են ժամանակակից հայ արվեստն ու գրականությունը հարաբերվում համաշխարհային արվեստի զարգացման միտումներին: Հայագիտական ի՞նչ նոր ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում ու Սփյուռքում: Մեր օրերի արվեստը կրթում է, թե՞ զբաղեցնում:  Այս և այլ հարցադրումները հնչում ու պատասխաններ են ստանում ԹԵՄԱՅԻ  տաղավարում:
Պարբերականությունը՝ ամեն ուրբաթ, ժամը 21:50-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  13:30-ին

Հայ կինը արդի հանրային ընկալումներում


Կանանց և մայրերին նվիրված տոներին հնչում են շնորհավորանքներ, գեղեցիկ խոսքեր հայ կնոջ դերի մասին: Միևնույն ժամանակ հնչում են նաև մտահոգություններ մեր հասարակության մեջ կանանց իրավունքների խախտումների, ընտանեկան բռնությունների, սեռային խտրականության վերաբերյալ։ Ինչպե՞ս են համատեղվում կենացներն ու մտահոգությունները, կա՞ իսկապես խտրականություն և ինչպե՞ս է այն արտահայտվում։ Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ԵՊՀ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Գևորգյանի հետ։

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում


Հայաստանում քիչ ընտանիքներ կարելի է գտնել, ում այս կամ այն կերպ չեն դիպել ստալինյան բռնաճնշումները, սակայն այս հարցերին նվիրված ուսումնասիրություններ շատ չկան: Հատկապես այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Հայաստանի այդ շրջանի բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնաճնշվողների վերաբերմունքը քաղաքական հետապնդումներ իրականացնող մարդկանց ու համակարգի նկատմամբ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Հարություն Մարությանի հետ:

Շառլ Ազնավուրը, փրկված հրեաներն ու դիմադրության շարժումը


Ի՞նչ մասնակցություն է ունեցել Ազնավուրյան ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների փրկության գործում, ի՞նչ հարաբերություններ՝ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հետ: Ինչո՞ւ է այսօր այս ամենը ներկայացվում իսրայելցի ուսումնասիրողի գրքում: 
Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ենք Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրափյանի հետ:

Ձեռագրերի ուսումնասիրության և հրատարակության արդի խնդիրներ


Մատենադարանում և այլ հավաքածուներում պահվող մեր հարուստ ձեռագրական ժառանգությունը, ցուցադրության և հպարտության նյութ լինելուց բացի, նոր ուսումնասիրությունների ու հրատարակության կարիք ունի: Ձեռագրագիտական ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվում այսօր, ինչպե՞ս են այդ ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում հայագիտության մեջ, գիտաքննական բնագրերի հրատարակության ի՞նչ խնդիրներ կան: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է Մատենդարանի գլխավոր ավանդապահ, պատմագիտության դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի հետ:

Երաժշտությունը` որպես աղոթք


Ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում Տիգրան Մանսուրյանի  «Ռեքվիեմը», ինչպե՞ս են այդ ստեղծագործության մեջ համադրվում եվրոպական-դասական ձևն ու ազգային բովանդակությունը, ինչպե՞ս պետք է ժամանակակից հայ երաժշտությունը անդրադառնա մեր հոգևոր  ու ժողովրդական երաժշտական ժառանգությանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տիգրան Մանսուրյանի հետ:

«Ռեքվիեմից» մինչև «Պոեմ հաղթանակի»


2011 թ. Բեռլինում տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» համաշխարհային պրեմիերան: 2017թ. ապրիլի 24-ին Երևանում առաջին անգամ կատարվեց Մաեստրոյի նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը: Խորհրդանշորեն ամբողջացավ ստեղծագործական  գաղափարական  շղթան՝  հոգեհանգստյան  ծեսից մինչև հաղթանակի ու հերոսական կյանքի մոտիվներ: Ցեղասպանության զոհերի հիշատակությունից մինչ հաղթանակի ցնծություն ստեղծագործական ու հոգեբանական այս  ընթացքի, արդի հանրային տրամադրությունների, ինչպես նաև «Ռեքվիեմի» խորհրդի ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տիգրան Մանսուրյանի հետ:

Առաջին տպագիր Աստվածաշնչից մինչև Հրանտ Մաթևոսյան. հայ-հոլանդկան գրական կապեր


1666 թվականինին Ամստերդամում տպագրվեց առաջին հայերեն Աստվածաշունչը: Անցյալ տարեվերջին հայ գրատպության համար շրջադարձային այս հոբելյանին նվիված միջոցառումներ եղան Հայաստանում և Հոլանդիայում: Ինչպե՞ս հնարավոր դարձավ հայերեն Աստվածաշնչի հրատարակությունը, ինչպե՞ս անդրադարձան կարևոր հոբելյանին Ամստերդամում: Այս հարցերի, ինչպես նաև հայ-հոլանդական գրական-թարգմանական նոր նախագծերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ Աննա Մարիա Մատարի հետ:
 

Մայրենիի օր. վտանգներ և հոգատարություն


Ումի՞ց և ինչպե՞ս պետք է պաշտպանենք հայերենը, որքանո՞վ է այն վտանգված այսօր Հայաստանում և Սփյուռքում: Հայկ Համբարձումյանը զրուցել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ:

Գոյության խաղն ու Աստծո անվան փնտրտուքը


Ի՞նչ դեր ունեն բանաստեղծությունն ու բանաստեղծը գոյության հավերժ շրջապտույտում, ի՞նչ պատասխանատվություն` իրականության նկատմամբ: Ո՞ւմ է ուղղված և ինչո՞ւ է ստեղծվում բանաստեղծություն մեր ժամանակներում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է  բանաստեղծ Ավագ Եփրեմյանի հետ: 

Հայ միջնադարյան արվեստի նորովի ներկայացումը. լրագրության և գիտության միջև


Հայ միջնադարյան հարուստ մշակույթը ժամանակակից՝ ագրեսիվ տեղեկատվությամբ ու գովազդով լցված աշխարհում ներկայացնելու և հասանելի դարձնելու համար արդեն ավանդական գործիքները՝ գիտական մամուլ, գրքերի հրատարակություններ և այլն,  բավարար չեն: Անհրաժեշտ են համացանցային կայքեր, թվային շտեմարաններ, իհարկե մասնագիտական նոր մոտեցում: Արդյունավետ կարո՞ղ են լինել այս միջոցները, ինչպե՞ս   ընդհանրապես պետք է ներկայացվի մեր արվեստը և ներկայացվում է արդյո՞ք: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի հետ:

Հայ ժամանակակից կերպարվեստը միջազգային բիենալեներում


2016 թ. դեկտեմբերի 15-ին Իտալիայի Բարի քաղաքում մեկնարկեց և շուրջ մեկ ամիս տևեց կերպարվեստի «Bibart bienalle» միջազգային բիենալեն, որին Հայաստանից մասնակցեց նկարիչ Արթուր Հովհաննիսյանը և արժանացավ միանգամից երկու մրցանակի: Ի՞նչն է բարձր գնահատվում միջազգային բիենալեներում, ինչպե՞ս է ժամանակակից արվեստը արժևորվում ու ներկայացվում Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի հետ:
 

Հայ երաժշտարվեստն ու աշխարհը


Հայկական երաժշտարվեստի` երկրի ներսում ներկայացման ու արտերկրում հանրահռչակմանն ուղղված պետական ու մասնավոր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, կազմակերպվում են համերգներ ու փառատոններ: Որքանո՞վ են արդյունավետ այս քայլերը, ինչպե՞ս է հնարավոր ժամանակակից աշխարհում ցածրաճաշակ երաժշտության հաղթարշավի պայմաններում գրավիչ կերպով ներկայացնել բարձրարվեստ երաժշտությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Music of Armenia կազմակերպության հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ: