Հեռուստատեսության գյուտից հետո բոլոր սերունդները լսել են էկրանից ծանոթ տատիկների, պապիկների, մորաքույրների հեքիաթներն ու հետո քնել:
«Շողակաթ» հեռուստաընկերությունը նույնպես չի մոռացել փոքրիկ հանդիսատեսին և ստեղծել է «Հին ու նոր հեքիաթներ» շարքը:
Այն մի շատ կարևոր բանով տարբերվում է մյուս «բարի գիշերներից»: Այստեղ հեքիաթը պատմում են փոքրիկները, և այնպես են պատմում, որ նրանց ուշադիր լսում են նաև մեծերը:
Պարբերականությունը՝ ամեն օր, ժամը 20:50-ին
|
Կաչաղակի եւ խրտվիլակի կրիմինալ գործարքըԽորամանկ կաչաղակը բացահայտում է այգու խրտվիլակի անկարողությունը և առանց ավելորդ լարվածության նստում է խնձորենուն ու կծում խնձորի թուշը։ Բանակցություններից հետո կաչաղակն ու խրտվիլակը գալիս են հանցավոր համաձայնության եւ կաչաղակը ուղեւորվում է ֆերմերի բնակարան Խրտվիլակի համար հագուստ գողանալու։ Ավելի ուշ խրտվիլակի գլուխը զարդարվում են կաչախակի պոչի փետուրներով։ |
|
Գետաձիու կլիմայական ճամպրուկըՀոգնած կենդանիները որոշում են գնալ հանգստանալու տաք երկիր։ Վերջին պահին նրանք հանկարծ նկատում են, որ իր պես հսկա ճամպրուկներով ինքնաթիռ է բարձրանում գետաձին։ Կրիան նկատում է, որ չնայած իր չափերին ինքն ու գետաձին նույնքան են վճարել տոմսի համար, կենգուորն՝ որպես մայր, վախենալով գետաձիու քաշից պահանջում է, որ նա այլ ինքնաթիռով թռչի։ Միայն օդաչուի համառ պահանջից հետո են կենդանիները համաձայնում գետաձիու թռիչքին, որն հետո փրկելու էր բոլորին։ |
|
Արեգի կենդանաբանական այգինԱրեգը մրսում է եւ հիվանդանում։ Իր սենյակում պառկած մտածում է, թե ուր կգնար, եթե հիվանդ չլիներ։ Ապա պատի վրա իր մատների շողքով տեղափոխվում է կենդանաբանական այգի, որտեղ զարմանալիորեն սկսում է տեսնել ամենատարբեր կենդանիների։ |
|
Արփին ու ԱյգինԱնձրեւից հետո Արփին իր մայրիկի ուղեկցությամբ գնում է այգում շրջելու։ Այդ ընթացքում նա հանդիպում է այգու բնակիչներին, զրուցում նրանց հետ ու շշմեցուցիչ նմանություններ գտնում իր ու նրանց միջեւ։ |
|
Արամը, ծովն ու ձուկըԾովի մասին անդադար երազող Արամին մի օր հայրը խխունջ է նվիրում, որը դնելով ականջին նա սկսում է լսել ծովի ձայնը։ Արամը փակում է աչքերն ու տեսնում ծովը, ավազն ու մի ձուկ, որը նրա ականջին ինչ որ բան է շշնջում։ |
|
Պանդայի քունըԱշխույժ ու չարաճճի պանդան օրվա ավարտին ոչ մի կերպ չի կարողանում քնել։ Նա գիշերն արթնանում է ու վազում փախչող քնի հետեւից։ Որքան ուժգին է վազում, քունն այնքան հեռու է փախչում։ Անճարությունից պանդան հրվիրում է կենդանիների ժողով։ |
|
Մոռացված գրքերի խանութըԳրախանութի փակվելուց հետո մկների խումբը հայտնվում է ներսում ու մեծ խնջույք կազմակերպում։ Նրանք տոնում են անցած բոլոր տոներն ու ինչքան կարող են կրծում գրքերը։ Մկների խումբը չի նկատում, թե ինչպես է լույսը բացվում ու անսպասելի ներս է մտնում մի աղջիկ։ |
|
Ուշացած բադիկի արկածային որոնումներըՄայր բադիկի 7 ձվերից միայն 6-ից են ճուտիկները դուրս գալիս։ Երկար սպասելուց հետո մայր բադիկն իր 6 ճուտիկների հետ հեռանում է։ Վերջին ճուտիկը ուշացումով, բայց ձվից դուրս է գալիս ու սկսում փնտրել մորը։ |
|
Հեքիաթ կրակի ու մկների միջցեղային բախման մասինԿրակի չար փերին նկատում է, որ մկների երկու ցեղեր համերաշխ իրար հարեւանությամբ ապրում են և որոշում է նրանց միմյանց դեմ հանել։ Գիրուկների եւ նիհարների բախման հետեւանքով երկու կողմից կոտորվում են հարյուրավոր մկներ, վառվում են երկու ցեղերի արտերը։ Ողջ է մնում մկների միայն մեկ ընտանիք։ Ինչպե՞ս է փրկվում ընտանիքն ու ինչպե՞ս են լեզու գտնում կրակի փերու հետ։ |
|
Հեքիաթ փղին կշռելու մասինՀնդկաստանը Չինաստանին մի մեծ փիղ է նվիրում, որից հետո չինացիները որոշում են կշռել փղին, սակայն ոչ մի կշեռք չի դիմանում ծանրությանը։ Թագավորի օգնականներն առաջ են քաշում տարբեր գաղափարներ՝ փղին չափելուց մինչև կտրատել, սակայն լուծումն առաջարկում է թագավորի փոքրիկ տղան։ |
|
Նկարը, հայելին, կատունՊատմում է Վիկտորիան |
|
Կախարդական ջութակըՊատմում է Աբրահամը |











