Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

ՔայլՏեք


«ՔայլՏեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Հիմնադիր կինեզոլոգները հաշմանդամներին օգնություն ցույց տալու ժամանակ համոզվում են, որ բուժումը միայն վերականգնողական կենտրոնում բավարար չէ և հաշմանդամների՝ անվասայլակների վրա երկար նստելը տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում: Այժմ «ՔայլՏեք»-ի տղաները ստեղծել են կանգնակներ, քայլակ կանգնակներ, քայլելը վերադարձնող էկզոկմաղքներ:

ՀայԱր զարդեր


Գործածությունից դուրս եկած պարկուճներից զարդեր պատրաստելը խաղաղության յուրատեսակ ուղերձ է, բայց արժանապատիվ խաղաղության: «Այն, ինչ ես անում եմ, իրականում պայքար է, համամարդկային կոչ հանուն խաղաղության, միգուցե նաև՝ ներքին խաղաղության, որի կարիքը այսօր մենք բոլորս ունենք»։ Արտակ Թադևոսյանը կնոջ` Հայարփիի հետ դեռ 2011թ․-ին հիմնել է ՀայԱր Զարդեր ապրանքանիշը:

Քոփերրայթ (CopperRight)


Տանյան ու Դավիթը արդեն 5 տարի է` զբաղվում են գալվանապլաստիկայով: Բնությունից վերցրած սովորական չոր տերևները մշակման են ենթարկում, ծածկում են պղնձով: Կաղնու, բարդու, խաղողի, դափնու տերևները դառնում են կախազարդեր:

Արտ Սոքս


Գուլպաներ նվիրելը այնքան էլ ընդունված չէ Հայաստանում: Art Socks նախագծի հեղինակները որոշել են լրացնել այդ բացը և գուլպաներ նվիրելը դարձնել ավանդույթ: Գուլպաների վրա պատկերված են հայտնի նկարիչների ստեղծագործություններից պատառիկներ, իսկ հատուկ շրջանակները, որոնցում փաթեթավորվում են գուլպաները, ամբողջացնում են ապրանքի դիզայնը:

Պայուսակներ ալյումինե փականներից. Distinto


Զովացուցիչ ըմպելիքների ալյումինե փականները կարող են վերածվել պայուսակների և այլ աքսեսուարների, եթե դրանք ընկել են Նարինե Գրիգորյանի ձեռքը:

Ս. Ծննդյան ծիսական տիկնիկներ


Ավանդական տիկնիկները՝ Կաղանդ պապը, խլվլիկներն ու արալեզներն այսօր փոխակերպվել են նոր տիկնիկներով: Տիկնիկագործները ներկայացնում են, թե ինչպես կարելի է դա անել՝ պահպանելով Ս. Ծննդյան ժողովրդական ծեսերի խորհուրդն ու բովանդակությունը:

Ամանորի զարդեր` ձեռքի աշխատանքով


Ամանորի տոնածառի զարդարանքները բազմատեսակ են, բայց ձեռքի աշխատանքով պատրաստվածները` առավել արժեքավոր: Այս Ամանորին վարպետները զարդարում են տոնածառը հելունագործ, կավե և թաղիքե խաղալիքներով:
 

Լիլիթ Ավետյան


Զարդեր բնական քարերից` Լիլիթ Ավետյանի ձեռքով: 

Pics Art


Pics Art հավելվածը հիմնադրվել է 2011 թվականին Հայաստանում, որպես մի հարթակ, որտեղ բոլորը անկաշկանդ ստեղծագործելու և արտահայտվելու հնարավորություն ունեն: Pics Art-ի հավելվածը ունի 500-ից ավելի ներբեռնում և մեկ միլիոնից ավելի օգտատեր: Հավելվածը հասանելի է ամբողջ աշխարհում՝ 30 լեզվով IOS, Android, Windows հարթակներում: Երևանի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Պեկինի գրասենյակներում աշխատում է 350-ից ավելի աշխատակից: Հավելվածը բազմիցս ճանաչվել է որպես լավագույն հավելված Google Play-ի և Apple Store-ի կողմից:

Լուսինե Սանթրոսյան


Լուսինե Սանթրոսյանը տիկնիկագործ է:

Հերիքնազ Խաչիկյան


Դդմի մեջ սնունդ, ընդեղեն թաքցնելու մասին տատիկի պատմությունները ոգեշնչում են Հերիքնազ Խաչիկյանին: Նա փորձում է վերականգնել դդմարվեստի հին ավանդույթները:  Այսօր նա դդմարվեստը վերածել է կիրառական արվեստի, դդմից նաև տիկնիկներ է պատրաստում: Հերիքնազը երազում է դդմարվեստը տարածել Հայաստանում որպես կերպարվեստի ճյուղ: 

Վալերի Նազարեթյան


Վալերին ձեռքի ափի մեջ տեղավորվող երաժշտական գործիքներ է պատրաստում՝ կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, դուդուկ: Վարպետը վստահեցնում է, որ մանրակերտերը չեն տարբերվում իրական գործիքներից՝ նույնն են ինչպես տեսքով, այնպես էլ հնչողությամբ: Պատրաստման հիմնական նյութը թուղթն է և, իհարկե, սերն ու համբերությունը: