Բրինգի՝ կիսիր ճանապարհըՆույնընթաց մեքենան (попутная машина)` 21-րդ դարում. Մարատ Հակոբջանյանը Ստեփանակերտում իր ընկերների հետ ստեղծել է «Բրինգի» ստարտափը: Եթե վարորդ եք կամ ուղևոր, հավելվածի օգնությամբ կարող եք գտնել ճանապարհակից, կիսել ճանապարհածախսը, ձեռք բերել նոր ընկերներ և ձեզ հարմար օրն ու հարմար ժամին ճանապարհվել ցանկալի ուղղությամբ: |
|
Ռենդերֆորեսթ«Ռենդերֆորեսթ»-ը (Renderforest) բրենդավորման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել բարձրորակ անիմացիոն հոլովակներ, լոգոներ, մոքափներ, գրաֆիկ վիզուալներ և կայքեր։ Հարթակն ունի ավելի քան 15 միլիոն օգտատեր: Renderforest-ի վիդեոների ստեղծման գործիքը հասանելի է նաև հավելվածի տեսքով iOS և Android օպերացիոն համակարգերում։
|
|
Արմբիոնիկս«ԱրմԲիոնիկս» ընկերությունը հիմնադրվել է 2018-ին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների կողմից։ Այսօր արդեն ստարտափին միացել են աշխարհի տարբեր կողմերից ժամանած սփյուռքահայ մասնագետներ։ «Մեր հիմնական առաքելությունն է հետազոտել և զարգացնել տեխնոլոգիաները, ստեղծել վերին վերջույթների նորագույն պրոթեզներ, ինչպես նաեւ ցուցաբերել համապարփակ մոտեցում վերին վերջույթի անդամահատում ունեցող անձանց նկատմամբ, դա ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեսոցիալական աջակցություն»,-ասում են հիմադիրները: |
|
Փոդքասըլ (Podcastle)«Փոդքասըլ»-ն անվճար վեբ հարթակ է, որի օգնությամբ օգտատերը կարող է ձայնագրել և մշակել փոդքասթներ, հեռավար հարցազրույցներ և ցանկացած տեսակի լսողական նյութ։ Podcastle-ի՝ արհեստական բանականության հիման վրա ստեղծված գործիքները թույլ են տալիս կլոնավորված ձայներով գրավոր տեքստը վերածել լսողականի և հակառակը: Մեկ տարվա ընթացքում Podcastle-ը 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել միջազգային ներդրումային ընկերություններից։ Այս պահին հարթակն ունի ավելի քան 150 հազար օգտատեր։ |
|
10 Web10 Web հարթակը արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով թե՛ մասնագետներին, թե՛ նորեկներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն ստեղծել WordPress կայք: |
|
Միմո Բայք (Mimo Bike)«Միմո» հավելվածի շնորհիվ կարելի է օգտվել քաղաքի տարբեր հատվածներում կայանած միմո հեծանիվներից ու երթևեկել, գնալ աշխատանքի, դասի, հանդիպման: GPS համակարգը թույլ է տալիս գտնել Ձեր մոտակայքում գտնվող հեծանիվը և ամրագրել այն, լիցքավորել հաշիվը, սքանավորել ու երթևեկել, իսկ ավարտելուց հետո կայանել տեսանելի և հանրային տարածքներում: Հիմնադիրները հուսով են, որ գնալով կավելանան միմո հեծանիվներից օգտվողները, հատկապես, երթևեկության խցանումներից խուսափողները: |
|
Early oneEarly one հավելվածը հատուկ ալգորիթմերի միջոցով կառավարում է հերթերի հոսքը: Հավելվածի օգտատերերը կարող են նախապես գրանցել իրենց այցը բանկեր, բուժհաստատություններ ու բազմաթիվ այլ կառույցներ: Առանց երկար սպասելու սրահներում ու միջանցքներում ՝ օգտվել տվյալ հաստատության ծառայությունից: |
|
Էմբրի Թեք«Էմբրի Թեքը»-ը հայկական ստարտափ է, որը ստեղծում է կոշիկների համար նախատեսված խելացի ներդիրներ: Իսկ Ebry Tech հավելվածը գրանցում է մարմնի քաշի փոփոխությունները, վերլուծում ակտիվությունն ու պահվածքը և օգնում վարել առողջ ապրելակերպ: |
|
Rockbite GamesRockbite games հայաստանյան ընկերության Deeptown և Sandship խաղերը 10 միլիոնից ավելի ներբեռնում ունեն Apple և Android համակարգերում: Հիմնադիրները վստահեցնում են, որ իրենց ստեղծած խաղերը մարզում են միտքը, գիտելիք ու ճկունություն պահանջում: |
|
Krisp հավելվածKrisp-ը արհեստական ինտելեկտով աշխատող հավելված է, որը գործում է բջջային բոլոր հարթակներում և հնարավորություն է տալիս մաքրել բոլոր տեսակի աղմուկները հեռախոսային խոսակցությունների ընթացքում, օգնում է բարելավել հաղորդակցության որակը և արդյունավետությունը: Շատ շուտով այն թույլ կտա տարբերակել նաև շրջապատի մարդկային ձայները և թողնել միայն ձեր և զրուցակցի ձայնը: |
|
FoldinkFoldink ստարտափ է, որը մասնագիտացել 3D bioprinting տեխնոլոգիաn թույլ է տալիս ստանալ կենդանի հյուսվածքներ լաբորատոր պայմաններում: Foldink ստարտափի հիմնադիրներ Համլետը, Էմանուելը և Վահանը վստահ են, որ շատ շուտով այս տեխնոլոգիայով հնարավոր կլինի ստանալ մարդու օրգաններին փոխարինող հյուսվածքներ: |
|
Գայդ մի«Գայդ մի»-ին (GuideMe) բջջային հեռախոսային հավելված է: Այն քարտեզի և աուդիոգիդի օգնությամբ ձեզ թույլ է տալիս այցելե որևէ վայր և 4 րոպե տևողությամբ տեղեկություն ստանալ: Հավելվածը շուտով կգործի նաև Երևանից դուրս գտնվող քաղաքների հայտնի ցուցասրահներում: |